Պյոտր Լիսիցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պյոտր Լիսիցին
Ծնվել էհունվարի 7 (19), 1877
Q4264178?, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 20, 1948(1948-02-20) (71 տարեկանում)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանQ33332028?
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունբուսաբան
Հաստատություն(ներ)Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա
Գործունեության ոլորտկենսաբանություն
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ և Մոսկվայի Պետրովսկի գյուղատնտեսական ակադեմիա
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր
ՊարգևներՍտալինյան մրցանակ Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ և «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Պյոտր Իվանովիչ Լիսիցին (հունվարի 7, հունվարի 19, 1877 - 20 փետրվարի, 1948, Մոսկվա), խորհրդային գիտնական-սելեկցիոներ, ՀԱՄԳԳԱ ակադեմիկոս (1935 թվական)։ ԽՍՀՄ-ում սելեկցիայի և սերմնաբուծության գործի կազմակերպիչներից։

Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1903 թվական) և Մոսկվայի գյուղատնտեսության ինստիտուտը (1905 թվական)։ 1929 թվականից եղել է Կլիմենտ Արկադևիչ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայի սելեկցիայի և դաշտային կուլտուրաների սերմնաբուծության ամբիոնի վարիչ։ Աշխատանքները նվիրված են կարմիր երեքնուկի կենսաբանությանը և սելեկցիային։ Ստեղծել է աշնանացան աշորայի, վարսակի, երեքնուկի, հնդկացորենի և վուշի սորտեր։ Արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի (1948 թվական): Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 624 CC-BY-SA-icon-80x15.png