Պյոտր Գյուլակ-Արտեմովսկին ծնվել է Գորոդիշչե քաղաքում։ 1817 թ. ընդունվել է Խարկովի համալսարանը, որտեղ էլ սկսել է իր գրական-գիտական գործունեությունը։ 1841 թ. եղել է նույն համալսարանի ռեկտորը։ Գրել է երգիծական բանաստեղծություններ և առակներ («Պանը և շունը», 1818)։ 1818-1819 թվականներին «Ուկրաինսկի Վեստնիկ» ամսագրում տպագրվել են Գուլկա-Արտեմովսկու «Պանը և շունը», «Սոլոպիյը և Խիվրյան», «Տյուխտւյը և Չվանկոն» և այլ առակներ, որոնք մեծ համբավ են բերել հեղինակին։ Գրել է բալլադներ, երգեր, լիրիկական բանաստեղծություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 245)։