Պինո Դե Վիտտորիո
Պինո Դե Վիտտորիո | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Giuseppe De Vittorio (Pino De Vittorio) |
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1954 (70 տարեկան) Լեպորանո, Տարանտո, Իտալիա |
Երկիր | Իտալիա |
Ժանրեր | Օպերա (Բարոկկո ոճում), ժամանակակից օպերա, կամերային երաժշտություն |
Մասնագիտություն | Օպերային երգիչ, դերասան |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Eloquentia, L'Empreinte Digitale, Glossa Records, Symphonia |
Pino De Vittorio Վիքիպահեստում |
Ջուզեպպե Դե Վիտտորիո (բեմական անուն՝ Պինո Դե Վիտտորիո), (իտալ.՝ Giuseppe De Vittorio, Pino De Vittorio, դեկտեմբերի 24, 1954, Լեպորանո, Տարանտո, Ապուլիա, Իտալիա), իտալացի երգիչ, դրամատիկ դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պինո Դե Վիտտորիոն ծնվել է Լեպորանոյում, Տարանտո գավառում[1]։ Նա հայտնի է դարձել որպես թատրոնի դերասան (այնուհետև՝ որպես երգիչ), որը վերակենդանացրեց Հարավային Իտալիայի կոմիկական թատրոնի ավանդույթները։ Նրա կարիերայի վրա մեծ ազդեցություն է ունեցել իտալացի ռեժիսոր, կոմպոզիտոր և երաժշտական քննադատ Ռոբերտո դե Սիմոնան[2]։ Պինոն նրա ներկայացնումների մեծամասնությունում խաղացել է գլխավոր դերեր, նրանց վերջին համատեղ աշխատանքը՝ «Gatta Cenerentola», հաջողությամբ ցուցադրվեց Նյու Յորքի փառատոններում և Հարավային Ամերիկայի քաղաքներում։
Պինո Դե Վիտտորիոյի դեբյուտը տեղի է ունեցել Նեապոլում, Սան Կառլոյի բեմում, Լուիջի և Ռիչի Ֆեդերիկո եղբայրների «Crispino e la Comare» երաժշտական կատակերգությունում[3]։
Պինո Դե Վիտտորիոն մասնակցել է շատ միջազգային երաժշտական և թատրոնի փառատոների, բարոկկո ոճի և ժամանակակից օպերայի բեմադրությունների։ Լոնդոնում, արքայական ընտանիքի ներկայությամբ նա կատարեց Ամուրի դերը կոմպոզիտոր Մարկո Դզեբոնի դա Գալյանոյի «Դաֆնա» օպերայում։ Վիտորիոն «Cappella della Pieta de' Turchini» անսամբլի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Անտոնիո Բլորիո) միջազգային հյուրախաղերի մշտական մասնակից է։ Երկու անգամ ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի «Earlymusic» փառատոնի համերգներում 2011 (կատարել է հին իտալական ազգային երգեր) և 2014 թվականներին (կատարել է բարոկկո ոճի օպերային երգեր)։
Նա հանդես է գալիս նաև «Le Poème Harmonique» և «L`Arpeggiata» հայտնի անսամբլների հետ։ Մասնակցում է «Զինվորի պատմություն», «Իգոր Ստրավինսկի», «Օրփեոս», «Կլաուդիո Մոնտեվերդի» և այլ օպերաների բեմադրություններին։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tarantelle del Gargano. L'Empreinte Digitale. 1997.
- L'Amante Impazzilo: Cantate Napoletane Barocche, Vol. 3 [Italian Import]. Symphonia. 1999.
- Tarantelle del Rimorso. Eloquentia. 2006.
- Cantate Napoletane del '700, Cappella della Pietà de' Turchini diretta da Antonio Florio. Eloquentia. 2009.
- Siciliane. Glossa Records. 2013.
- Il Canto della Sirena: Cantate Napoletane dell' eta barocca. Glossa Records. 2014.
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 год. Premio Saturo d'Argento.
- 2012 թվական. Ապուլիա մարզի երաժշտական մրցնակաբաշխություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Биография Пино де Витторио на сайте Festival de musique baroque d'Ambronay (франц. яз.)
- ↑ «Schweiger, Stefan. Pino de Vittorio (биография Пино де Витторио на польском языке)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Archivo de todas las Biografías: Pino De Vittorio». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Archivo de todas las Biografías: Pino De Vittorio. Արխիվացված 2014-10-06 Wayback Machine
- Pino de Vittorio: Musica neapolitana.
- Schweiger, Stefan. Pino de Vittorio (Պինո Դե Վիտտորիոյի կենսագրությունը լեհերեն) Արխիվացված 2014-10-06 Wayback Machine