Պիմեն Պանչենկո
Պիմեն Պանչենկո | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1917 |
Ծննդավայր | Տալլին, Ռուսական հանրապետություն[1] |
Վախճանվել է | ապրիլի 2, 1995 (77 տարեկանում) |
Վախճանի վայր | Մինսկ, Բելառուս |
Մասնագիտություն | հրապարակախոս, գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ, գրական քննադատ և լրագրող |
Լեզու | բելառուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | ԽՍՀՄ պետական մրցանակ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ և Ֆրանցիսկ Սկորինայի մեդալ |
Պիմեն Պանչենկո Եմելյանովիչ (բելառուս․՝ Пімен Емяльянавіч Панчанка, օգոստոսի 23, 1917, Տալլին, Ռուսական հանրապետություն[1] - ապրիլի 2, 1995, Մինսկ, Բելառուս) , բելառուս սովետական բանաստեղծ։ ԲԽՍՀ-ի ժողովրդական բանաստեղծ (1973)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Հայրենական Մեծ պատերազմի (1941-1945) մասնակից։
Պանչենոյի առաջին գրքերը «Վստահություն» (1938) և «Սեպտեմբերյան դրոշներ» (1940) ժողովածուներն են։ Պատերազմի տարիների բանաստեղծությունները ամփոփված են «Պատերազմի ճանապարհ» (1942) և «Հեռավոր կայաններ» (1945) գրքերում։ Սրանց հաջորդել են «Երդում» (1949), «Ընդարձակ աշխարհ» (1955), «Ճանապարհորդությունների ու սիրո գիրք» (1959), «Նյու Յորքյան պատկերներ» (1960), «Հազար երկնակամար» (1962), «Կայծակի լույսի տակ» (1966, ԲԽՍՀ-ի Յա. Կուպալայի անվան պետական մրցանակ, 1967), «Դեկտեմբեր» (1972) գրքերը։ Պանչենկոյի պոեզիային բնորոշ է քնարականության և հրապարակախոսության, պաթոսի և հեգնանքի, հրատապության և բարոյականության խնդիրների միասնությունը։ Թարգմանվել է ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ ԽՍՀՄ ԳԽ վարչության անդամ։ Պարգևատրվել է 4 շքանշանով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Панченко Пимен Емельянович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 123)։ ![]() |
- Օգոստոսի 23 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Տալլին քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 2 մահեր
- 1995 մահեր
- Մինսկ քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բելառուս բանաստեղծներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- ԽՄԿԿ անդամներ
- Բելառուսական ԽՍՀ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- Բելառուսական ԽՍՀ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- Բելառուսական ԽՍՀ ԳԽ 8-րդ գումարման պատգամավորներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Լրագրողներ ըստ ազգության
- Հրապարակախոսներ ըստ երկրների
- Բելառուս թարգմանիչներ