Պիեռ Աբրահամ
Պիեռ Աբրահամ ֆր.՝ Pierre Abraham | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Pierre Bloch |
Ծնվել է | մարտի 1, 1892[1] |
Ծննդավայր | Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ |
Վախճանվել է | մայիսի 20, 1974[1] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 4-րդ շրջան, Փարիզի շրջան |
Մասնագիտություն | լրագրող, օդաչու, encyclopedist, գրող, գրական քննադատ, կենսագիր և Ֆրանսիական դիմադրության մարտիկ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Պոլիտեխնիկական դպրոց |
Պարգևներ |
Պիեռ Աբրահամ (ֆր.՝ Pierre Abraham, իսկական անունը` Պիեռ Բլոկ, ֆր.՝ Pierre Bloch մարտի 1, 1892[1], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ - մայիսի 20, 1974[1], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզի շրջան), ֆրանսիացի գրող, գրականագետ և լրագրող, հասարակական գործիչ։ Եղել է Դիմադրության շարժման մասնակից, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ։ Գրող Ժան-Ռիշար Բլոկի փոքր եղբայրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1892 թվականի մարտի 1-ին, Փարիզի 8-րդ շրջանում, ինժեներ Ռիշար Բլոկի ընտանիքում[3]։ Ինքը նույնպես սովորել է ինժեների մասնագիտությունը (ավարտել է Պոլիտեխնիկական դպրոց)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է օդուժում։ 1927 թվականից աշխատել է որպես պրոֆեսիոնալ լրագրող, որոշ ժամանակ` որպես դերասան[4]։ 1933-1965 թվականներին Ֆրանսիական հանրագիտարանի (ֆր.՝ Encyclopédie française) տպագրության ժամանակ ղեկավարել է գրականությանն ու արվեստին նվիրված հատորների աշխատանքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է Դիմադրության շարժմանը, օդուժի գնդապետի կոչումով մասնակցել է Նիսի ազատագրմանը, որտեղ կոմունիստ քաղաքապետ Ժան Մեդեսենի ընտրությամբ 1947 թվականին դարձել է քաղաքային խորհրդական և զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 1959 թվականը։ 1949 թվականից մինչև իր կյանքի վերջը եղել է «Եվրոպա» գրական ամսագրի գլխավոր խմբագիրը, որը հիմնադրվել է 1923 թվականին Ռոմեն Ռոլանի կողմից։ Մինչև 1960 թվականը համագործակցել է «Ֆրանսիական նամակներ» հրատարակչության հետ։ Մահացել է 1974 թվականի մայիսի 20-ին Փարիզի 4-րդ շրջանում։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիեռ Աբրահամը Բալզակի (1929) և Մարսել Պրուստի (1929) ստեղծագործությունների մասին մատենագրությունների հեղինակ է, որոնք ջերմորեն են ընդունվել քննադատության կողմից[3]։ Նաև գրել է թատերագիտական աշխատություններ։ 1951 թվականին լույս է տեսել նրա առաջին և միակ` «Ամուր եղեք» վեպը, որը դարձել է հեղինակի` հակաիմպերիալիստական գաղափարների համախոհ լինելու արտացոլումը և պատմում է Նիսի աշխատավորների` խաղաղության համար և կառավարության «ատլանտյան» ագրեսիվ քաղաքականության դեմ պայքարի մասին[4]։ Ֆրանսերեն թարգամանել է Բերտոլդ Բրեխտի և գերմանական գրականության այլ ստեղծագործություններ։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Բալզակ» (ֆր.` Balzac, 1929)
- «Կերպարներ» (ֆր.` Figures, 1929)
- «Պրուստ» (ֆր.` Proust, 1930)
- «Մարդիկ Բալզակի մոտ» (ֆր.` Créatures chez Balzac, 1930)
- «Թատրոնի ֆիզիկա» (ֆր.` Le physique au théâtre, 1933)
- «Մեկ կերպար, երկու դեմք» (ֆր.` Une figure, deux visages, 1934)
- «Երեք եղբայր», ինքնակենսագրություն (ֆր.` Les trois frères, 1971)
- «Ֆրեյդ» (ֆր. Freud, 1974)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Le Maitron (ֆր.) — 1964.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Universalis
- ↑ 4,0 4,1 «Краткая литературная энциклопедия»
Գականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gamarra P., Le premier roman de Pierre A., «Europe», 1951, №67—68. (ֆր.)
|
- Մարտի 1 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 20 մահեր
- 1974 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի գրականագետներ
- Ֆրանսիացի լրագրողներ
- Ֆրանսիացի հասարակական գործիչներ
- Կենսագիրներ
- Ֆրանսիացի գրաքննադատներ
- Ֆրանսիացի կոմունիստներ
- Ֆրանսիացի խմբագիրներ