Պերին Լաֆոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերին Լաֆոն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝freestyle skier
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 28, 1998(1998-10-28)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր՝Լավլանե[3]
162 սանտիմետր
Քաշ՝50 կիլոգրամ

Պերին Լաֆոն (ֆր.՝ Perrine Laffont, հոկտեմբերի 28, 1998(1998-10-28)[1][2], Լավլանե[3]), մոգուլում մասնագիտացված ֆրանսիացի ֆրիսթայլորդուհի, օլիմպիական և աշխարհի չեմպիոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերին Լաֆոնի առաջին հաջողությունը միջազգային արենայում եղել է 2013 թվականին աշխարհի երիտասարդական առաջնությունում, որտեղ նվաճել է բրոնզե մեդալ զուգընթաց մոգուլում։ 2014 թվականի սկզբին առաջին անգամ ելույթ ունեցավ Աշխարհի գավաթի կանադական Կալհարիի էտապում և զբաղեցրեց 20-րդ տեղը։

Տասնհինգ տարեկան հասակում ֆրանսուհին Սոչիի խաղերում ընդգրկվեց օլիմպիական թիմի կազմում, որտեղ դարձավ մասնակիցներից ամենաերիտասարդ ֆրիսթայկորդուհին[4]։ Մոգուլիստուհիների մրցումներում Լաֆոնը վստահորեն անցավ առաջին որակավորումը (գրավեց հինգերորդ տեղը), բայց առաջին եզրափակիչ ռաունդում նա դարձավ 14-րդը և չկարողացավ անցնել հաջորդ ռաունդ։

2015 թվականին Պերին իր առաջին ելույթը ունեցավ աշխարհի առաջնությունում գրավեց վեցերորդ տեղը զուգընթաց մոգուլում և տասներեքերորդը անհատականում։ Այդ մրցաշրջանում նա դարձավ աշխարհի բացարձակ չեմպիոն պատանեկանում` նվաճելով երկու ոսկե մեդալ Վալմալենկոյի առաջնությունում։

2016 թվականի փետրվարին Սեմբոկում աշխարհի գավաթի էտապում առաջին հաղթանակը տարավ , իսկ մրցաշրջանի արդյունքներով մոգուլի հաշվարկով գրավեց երրորդ տեղը։ Հաջորդ մրցաշրջանում ֆրանսուհին արդեն դարձավ փոխչեմպիոն մոգուլի հաշվարկով (իրենից առաջ թողնելով միայն ավստրալուհի Բրիտենի Քոքսին), իսկ Իսպանիայի աշխարհի առաջնությունում նվաճեց երկու մեդալ` դառնալով աշխարհի չեմպիոն զուգընթաց մոգուլում, իսկ անհատական մոգուլում նվաճեց «արծաթ», զիջելով ավստրալուհի Կոկսին։

Փհենչհանի օլիմպիադայում Լաֆոնը սկզբում հաղթեց առաջին որակավորումը, հաջողությամբ անցավ եզրափակիչ ռաունդները և եզրափակիչ մրցելույթում հաղթեց նվազագույն 0,09 բալով Սոչիի խաղերի չեմպիոն կանադուհի Ժյուստին Դյուֆուր-Լապուանտին և դարձավ օլիմպիական չեմպիոնուհի[5]։

Աշխարհի գավաթի հաղթանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարի 11-ի դրությամբ

Ամսաթիվ Վայր Մրցաձև
2016, փետրվարի 27 Ճապոնիա Ճապոնիա Սեմբոկու մոգուլ
2016, մարտի 5 Ռուսաստան Ռուսաստան Մոսկվա զուգահեռ մոգուլ
2017, փետրվարի 25 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Տայվու մոգուլ
2018, հունվարի 10 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Դիր Վելի մոգուլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերին Լաֆոն» հոդվածին։