Պետրո Պանչ
Պետրո Պանչ Петро Панченко | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 22 (հուլիսի 4), 1891 |
Ծննդավայր | Վալկի, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 1, 1978 (87 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող և արձակագիր |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Сергієвське артилерійське училище? |
Ժանրեր | վեպ, վիպակ և պատմվածք |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
![]() | |
![]() |
Պետրո Պանչ (իսկական անուն ազգանուն՝ Պյոտր Իոսիֆովիչ Պանչենկո, ռուս.՝ Панч Петро Йосипович, հունիսի 22 (հուլիսի 4), 1891, Վալկի, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 1, 1978, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային գրող, Ուկրաինայում խորհրդային գրականության հիմնադիրներից մեկը։
Պանչի ստեղծագործությունների հիմնական թեման անհատի ձևավորումն է խորհրդային ռեժիմի պայմաններում («Երկնագույն էշելոններ», 1928 թ., «Ծնունդ», 1932 թ., «Ճանապարհին», 1959 թ., պատմվածքների և վիպակների ժողովածուներ, «Գիշերվա պաշարումը», 1935 թ., վեպ)։ «Փոթորկվեց Ուկրաինան» (1954 թ.) պատմական վեպում Պանչը փորձում է նկարագրել ուկրաինական ժողովրդի ազգային-ազատագրական պատերազմը (1648-1654 թթ.)։ Մանուկների համար գրել է «Թռչելու ենք» (1935 թ.), «Լավ տղաներ» (1959 թ.) պատմվածքների ժողովածուները, «Տարաշչայի գնդի որդին» (1937 թ.) վիպակը։ «Բռնչենու կամրջի վրա» (1965 թ.) ինքնակենսագրական վիպակի համար արժանացել է ՈւՍՍՀ Շևչենկոյի անվան պետական մրցանակի (1966 թ.)։ Պանչի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով և 2 այլ շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 122)։ ![]() |
|
- Հուլիսի 4 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Դեկտեմբերի 1 մահեր
- 1978 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուկրաինացի գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Ուկրաինացի արձակագիրներ