Պետրոս Քալանթարյան
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1735 (287 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Նոր Ջուղա, մարզ 5, Սպահան, Իրան |
Մասնագիտություն | գիտնական |
Պետրոս Հովհաննեսի Քալանթարյան (հոկտեմբերի 20, 1735, Նոր Ջուղա, մարզ 5, Սպահան, Իրան- անհայտ), Ռուսաստանում բժշկական կրթություն ստացած առաջին հայ բժիշկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1764 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի հոսպիտալային դպրոցը և 9 տարի աշխատել որպես զինվորական բժիշկ, 1773 թվականին զորացրվել է, տեղափոխվել Մոսկվա, աշխատել է Լազարյան ճեմարանում։ 1789 թվականին գրել է «Բժշկարան համառոտ» աշխատությունը (հրատարակվել է 1793 թվականին, Նոր Նախիջևան)։ Գիրքը բաղկացած է բժշկարանից և լատիներեն-հայերեն բժշկական տերմինների բառարանից։ Առաջնակարգ տեղ է տրված հայկական բնաշխարհի դեղաբույսերին։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վարդանյան Ս. Ա., Բժիշկ Պետրոս Քալանթարյանը և XVIII դարի հայ բժշկագիտության մի քանի հարցեր.- «Պատմա-բանասիրական հանդես», 1986, № 2, էջ 139-149։ Archived 2015-09-26 at the Wayback Machine.
|
[[Կատեգորիա:]]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |