Պետրոս Աֆրիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս Աֆրիկյան
Ծնվել է 1854
Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է 1908
Մասնագիտություն երգիչ
Շրջանավարտ Լազարյան ճեմարան, Մոսկվայի պետական համալսարան և Միլանի կոնսերվատորիա

Պետրոս Աֆրիկյան (Պետրո Սաչինարի, 1854, Ալեքսանդրապոլ, այժմ՝ Գյումրի - 1908), հայ երգիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունն ստացել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, որն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1877 թվականին մի իտալացի երգիչ լսել է նրա ձայնը և օգնել երաժշտական կրթություն ստանալ Իտալիայում։ Միլանի կոնսերվատորիան ավարտելուց հետո հանդես է եկել որպես իտալական օպերաների մեներգիչ՝ Սաչինարի ազգանունով։ 1888 թվականին շրջագայել է Ռուսաստանում, մեծ հաջողությամբ հանդես եկել Մոսկվայում, Պետերբուրգում, Օդեսայում և այլ քաղաքներում, նույն թվականին երգել է նաև Թիֆլիսի արքունական թատրոնում։ Համերգներում կատարել է Վերդիի, Բիզեի, Գունոյի, Ռոսինիի, Մոցարտի, Չայկովսկու և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։

Գրել է «Արաքսի արտասուքը» երգի երաժշտությունը։

1890-ականների վերջերից, կոկորդի անբուժելի հիվանդության պատճառով, թողել է արվեստը և Մոսկվայում զբաղվել բժշկությամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գ. Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Ա, Ե., 1973, էջ 163։