Պետրե Իբերիացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետրե Իբերիացի
Peter the Iberian.jpg
Ի ծնեվրաց.՝ პეტრე იბერი
Ծնունդ411
ԾննդավայրՎիրք
Վախճան491
Վախճան վայրYavne-Yam, Palmachim, Gan Raveh Regional Council, Իսրայել
ԵկեղեցիՎրաց ուղղափառ եկեղեցի
Աշխատանքգեղագիր և փիլիսոփա
ԵրկիրKartli - drosha jvari.svg Վիրք

Պետրե Իբերիացի (վրաց.՝ პეტრე იბერი, շուրջ 411—491), Մայումի եպիսկոպոս, Բեթղեհեմում վրացական առաջին վանքի հիմնադիրը։ Վրաց ուղղափառ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքում։

Պետրե Իբերիացին Վրաստանի Բոսմարիոս արքայի որդին է։ Կրել է Մուրվան (Մուրվանազ) անունը։ 423 թվականին որպես քաղաքական պատանդ ուղարկվել է Կոստանդնուպոլիս, որտեղ փիլիսոփայական, աստվածաբանական բժշկական կրթություն է ստացել Եվդոկիա թագուհու հովանավորությամբ։ Իր ուսուցիչ Միտրիդատի հետ ուխտագնացության է գնացել Երուսաղեմբ, որտեղ վանական է ձեռնադրվել և ստացել Պետրե անունը (իսկ Միտրիդատն ստացել է Յոհան անունը)։ Պաղեստինում նա զբաղվել է փիլիսոփայական-աստվածաբանական գործունեությամբ, ինչպես նաև զուգահեռ զբաղվել է նաև բժշկությամբ։ 430 թվականին Բեթղեհեմում հիմնադրել է վրացական վանք և կոչել «Վրացական վանք»: 445 թվականին դարձել է քահանա, իսկ 452 թվականին մի քանի ամիս եղել է Մայումի եպիսկոպոս։ Հիմնադրել է եկեղեցի ու անձամբ ընդունել հիվանդներին մինչ այն ժամանակ, երբ քրիստոնյաներն այդտեղից վտարվում են տեղական կառավարության կողմից։ Պետրեն տեղափոխվում է Եգիպտոս, սակայն հետո վերադառնում է Մերձավոր Արևելք:

Միջնադարյան աղբյուրների համաձայն՝ Պետրեն գրել է մի շարք աստվածաբանական երկեր և ունեցել է բազմաթիվ աշակերտներ, սակայն նրա անունով աշխատություններ չեն պահպանվել։ Շալվա Նուցուբիձեի ու բելգիացի գիտնական Էռնեստ Հոնիգմանի առաջարկած վարկածի համաձայն՝ Պետրե Իբերիացին է Դիոնիսիսոս Արեոպագի անունով հայտնի հայտնի աշխատությունների հեղինակը[1]:

Երկար ժամանակ Պետրե Իբերիացին Քաղկեդոնի ժողովի հակռակորդների շարքում էր։ Մնում է վիճելի այն հարցը, թե արդյոք նա ընդունեց Քաղկեդոնի ժողովի դրույթները։ Համենայն դեպս, բավական բարձր է նրա հավանականությունը, որ նա, ինչպես կայսրուհի Եվդոկիան, հաշտվել է Քաղկեդոնի ժողովի դրույթների կողմնակիցների հետ[2]:

Պահպանվել են Պետրե Իբերիացու վարքի երկու տարբերակներ՝ սիրիական (նախապես գրվել է նրա աշակերտ Յոհան Ռուֆի կողմից հունարենով, թարգմանվել է VIII դարում) և վրացական, որ գրվել է Պետրո Իբերիացու ժամանակակից Միտիլենայի եպիսկոպոս Զախար Ճարտասանի կողմից և պահպանվել է XIII դարի ձեռագրերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Нуцубидзе Ш. Тайна Псевдо-Дионисия Ареопагита. — Тбилиси, 1942. Ernest Honigmann. Pierre l’Iberian et les écrits du Pseudo-Denys l’Aréopagite, Bruxelles, 1952 (русский перевод: Хонигман Э. Пётр Ивер и сочинения Псевдо-Дионисия Ареопагита // Труды Тбилисского ун-та, 1959. Т. 59.). Возражения против этой гипотезы см.: Византийский временник. М.; Л., 1956. Т. 8.
  2. «Peter the Iberian and Dionysius the Areopagite: Honigmann’s thesis revisited», Orientalia Christiana Periodica, 59 (1993), pp. 217—227.Denys l’Aréopagite / Pierre l’Ibère

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Хонигман Э. Петр Ивер и сочинения Псевдо-Дионисия Ареопагита // Труды Тбилисского ун-та, 1959. Т. 59.
  • Нуцубидзе Ш. Петр Ивер и проблемы Ареопагитики. Тбилиси, 1957.
  • Нуцубидзе Ш. Петр Ивер и античное философское наследие. Тбилиси, 1963.
  • Нуцубидзе Т. Освоение античного философского наследия двумя великими грузинскими мыслителями Иоаннэ Лази и Петре Иберии // Власть и общество: История,Теория, Практика. 2011. Т.2. № 18. С.21-26.
  • Horn, Cornelia; . John Rufus: The Lives of Peter the Iberian, Theodosius of Jerusalem, and the Monk Romanus. Phenix, Robert. 2008.Society of Biblical Literature. -464 с. ISBN 1-58983-200-0.
  • Horn, Cornelia B. Asceticism And Christological Controversy in Fifth-century Palestine: The Career of Peter The Iberian. Oxford University Press, (2006). ISBN 0-19-927753-2.
  • David Marshall Lang, "Peter the Iberian and His Biographers". Journal of Ecclesiastical History, vol. 2 (1951), pp 156–168.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]