Պետո Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պետո Պողոսյան
Ի ծնեՊետո Ալեքսանի Պողոսյան
Ծնվել է1983, հոկտեմբերի 28
ԾննդավայրԳյումրի, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԳյումրու նկարչական դպրոց և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (2005)
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջաննկարիչ
 Peto Poghosyan Վիքիպահեստում

Պետո Ալեքսանի Պողոսյան (հոկտեմբերի 28, 1983(1983-10-28), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցը։ 1998-2000 թվականներին Գյումրու գեղարվեստի ակադեմիայում հաճախել է գրաֆիկայի և քանդակի դասընթացների։ 2000-2005 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի բաժնում։

Աշխատանքները գտնվում են Հայաստանի, Լիբանանի, Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Արգենտինայի մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում, Հայաստանում Չինաստանի դեսպանատանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատում է ջրաներկով, առանց որևէ այլ նյութի խառնուրդի, քաղաքանկարի ժանրում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետո Պողոսյանի անհատական ցուցահանդեսը Երևանի պատմության թանգարանի նախասրահում

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում և մասնակցել մի շարք հեղինակավոր ցուցադրությունների արտերկրում՝

  • Շանհայի ջրաներկի միջազգային բիենալե, 2012
  • Տոկիոյի հայ-ճապոնական արվեստի ցուցահանդես, 2012
  • «Արտակարգ ջրաներկ» մրցանակ, 2013, Bold Brush Painting Competition
  • Լոս Անջելեսի «Սինթեզ» միջազգային մրցույթ, 2013, 3-րդ մրցանակ
  • Շենժենի ջրաներկի միջազգային բիենալե, 2013-2014
  • Թաիլանդ, Ջրաներկի միջազգային էքսպո, 2014[1]
  • «Քաղաք` երկու մոտեցում», «Բյուրոկրատ» գրախանութ, Երևան, 2011[2]
  • «Քաղաքը» անհատական ցուցահանդես, Երևանի պատմության թանգարան, 2014[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]