Պետիկ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետիկ Պետրոսյան
Ազգությունհայ
Մասնագիտությունհեղափոխական

Պետիկ Պետրոսյան, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման համար պայքարի մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1917 թվականից Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (19251918 թվականից ներգրավվել է ՌՍԴԲԿ Նոր Բայազետի կազմակերպության աշխատանքներին։ 1919-1920 թվականներին եղել է գավառի «Սպարտակ» երիտասարդական կոմունիստական կազմակերպության ղեկավարը։ Մայիսյան ապստամբության նախօրյակին բանտարկվել է։ Ապստամբության պարտությունից հետո վերադարձել է Նոր Բայազետ և շարունակել պայքարը դաշնակցական իշխանության դեմ։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո կատարել է կուսակցական-սովետական աշխատանք։ Մասնակցել է փետրվարյան խռովության ճնշմանը։ 1925-1929 թվականներին աշխատել է որպես դատախազ Մեծ Ղարաքիլիսայում (Կիրովական), Լենինականում և Երևանում։ 1930-1937 թվականներին Պետրոսյանը եղել է ՀԿ(բ) կ էջմիածնի շրջանային, Երևանի քաղաքային կոմիտեների և ՀԿ(բ) կ Կենտկոմի քարտուղար։