Պետեր ֆոն Վինտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետեր ֆոն Վինտեր
Peter Winter 1815.jpg
Ծնվել էօգոստոսի 28, 1754(1754-08-28)[1][2]
Մանհայմ, Margraviate of Baden, Սրբազան Հռոմեական կայսրություն
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա[3]
Մահացել էհոկտեմբերի 17, 1825(1825-10-17)[1][4][2][5] (71 տարեկանում)
Մյունխեն, Բավարիայի թագավորություն
Ժանրերօպերա, դասական երաժշտություն և պատարագի երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, պարուսույց և երաժշտության ուսուցիչ
ՊարգևներՔաղաքացիական ծառայությունների Բավարական թագի պարգև
Peter Winter (composer) Վիքիպահեստում

Պետեր ֆոն Վինտեր ( գերմ.՝ Peter von Winter, օգոստոսի 28, 1754(1754-08-28)[1][2], Մանհայմ, Margraviate of Baden, Սրբազան Հռոմեական կայսրություն - հոկտեմբերի 17, 1825(1825-10-17)[1][4][2][5], Մյունխեն, Բավարիայի թագավորություն), գերմանացի օպերային կոմպոզիտոր, որի ստեղծագործությունը կապ է Մոցարտի և Վեբերի միջև։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետեր ֆոն Վինտերը ծնվել է 1754 թ․ օգոստոսի 28-ին Մանհայմում։ Պետերի հայրն աշխատել է որպես ոստիկան քաղաքային դատարանում։ Տղան եղել է բազմակողմանի զարգացած և արդեն 10 տարեկանում Մանհայմի նվագախմբում նվագել է ջութակ , իսկ հետո նաև կոնտրաբաս։ Մանհայմում Վինտերի ուսուցիչը եղել է Գեորգ Ֆոգլերը։

1778 թվականին Վինտերը նվագախմբի հետ մեկնում է Մյունխեն։ Նույն թվականին ամուսնանում է դերձակուհի Մարիաննա Գրոսերի աղջկա հետ։ 1780 թ․ իր գործընկեր Ֆրանց Տաուշի հետ Պետերը մեկնում է Վիեննա՝Անտոնիո Սալիերիի մոտ ուսուցման համար։

30 օպերաների մեծ մասը, գրված 1778-ից 1780 թվականներին, եղել են հաջողված։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունը եղել է երաժշտական դրամա «Ընդհատված զոհաբերություն» ( գերմ.՝ Das unterbrochene Opferfest)-ը, որը առաջին անգամ կատարել է 1796 թվականին Վիեննայում։ Այդ օպերայի ձայնային կվարտետը Բեթհովենը օգտագործել է WoO 75 ստեղծագործության մեջ[6]՝ որպես դաշնամուրի համար գրված 7 պարեղանակների թեմա։ Բացի դրանից, 1798 թվականին Վիեննայում Վինտերը գրում է «Լաբիրինտ կամ կռիվ տարերքների հետ» ( գերմ.՝ Das Labyrinth oder Der Kampf mit den Elementen), որի լիբրետոն նրա համար գրել է Էմմանուել Շիկանդերը, ինչպես Մոցարտի «Կախարդական սրինգ»-ի շարունակությունը։

1878 թվականից նա եղել է փոխ-, իսկ 1798 թվականից՝ կապելմեյստեր Մյունխենի պալատական խմբական անսամբլում։

1803 թվականին կոմպոզիտորն այցելում է Լոնդոն։ 1808 թվականին նա դառնում է Փարիզի կոնսերվատորիայի անդամ, իսկ 1815 թվականին՝ Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիայի։ Պալատական երաժշտի 50-ամյա ստեղծագործության շնորհիվ 1814 թվականի մարտի 23-ին Բավարիայի թագավոր Մաքսիմիլիանը Վինտերին պարգևատրում է Բավարիայի թագավորության պատվո շքանշանով։

Բացի դրամատիկական աշխատանքից, Պետեր ֆոն Վինտերը ստեղծել է նվագախմբային երաժշտություն (սիմֆոնիաներ և համերգներ նվագախմբի համար), կամերային ստեղծագործություններ և սրբազան երաժշտություններ։

1817 թվականին Վինտերը գրում է իր ամենահայտնի օպերաներից մեկը՝ Մաոմետտոն ( գերմ.՝ Maometto)։ Նրա հաջորդ օպերան «Երգչուհին և դերձակը» ( գերմ.՝ Der Sänger und der Schneider), թողարկվել է 1820 թվականին Մյունխենում, որտեղ էլ նա մահացավ 1825 թվականի հոկտեմբերի 17-ին։ Նրա մահից հետո «Ընդհանուր երաժշտական թերթ»-ը գրել է մեծ մահախոսական, որտեղ Վինտերին անվանել է իր ժամանակի ամենակարևոր գերմանացի կոմպոզիտորը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119055716 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. LIBRIS — 2013.
  4. 4,0 4,1 4,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 International Music Score Library Project — 2006.
  6. Кириллина Л. Бетховен и Петер фон Винтер (о загадке 32 вариаций) // Старинная музыка : журнал. — 2000. — № 1. — С. 16–18.