Պեդրո դե Մենդոսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պեդրո դե Մենդոսա
իսպ.՝ Pedro de Mendoza
Buenos Aires - San Telmo - Parque Lezama - 20071215c.jpg
Ծնվել է1487[1][2] կամ 1487[3]
ԾննդավայրԳուադիս, Granada Province, Անդալուզիա, Իսպանիա[3]
Մահացել էհունիսի 23, 1537
Մահվան վայրԱտլանտյան օվկիանոս
ՔաղաքացիությունԻսպանիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող

Պեդրո դե Մենդոսա (իսպ.՝ Pedro de Mendoza, 1487[1][2] կամ 1487[3], Գուադիս, Granada Province, Անդալուզիա, Իսպանիա[3] - հունիսի 23, 1537, Ատլանտյան օվկիանոս*), իսպանացի կոնկիստադոր, ադելանտադոյի կոչումով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենդոսան սերում է Ալմերիայում ապրող հարուստ ընտանիքից: Նա պայքարել է Իտալիայում, ներկա է եղել Հաբսբուրգի թագավոր Շառլ V-ի դատավարությանը և կազմակերպել տասնմեկ նավերի լավ հագեցած արշավախումբ դեպի Հարավային Ամերիկա: 1534 թվականին նշանակվել է Իսպանիայի գաղութի` Նոր Անդալուզիայի առաջին նահանգապետ: Ռիո դե Ժանեյրոյի նավահանգստում կանգ առնելուց հետո նա հասավ Լա Պլատայի բերանը, որտեղ 1536 թվականին հիմնել է Բուենոս Այրեսի գաղութը: Գաղութի որոշ բնակիչներ ավելի ուշ ներխուժեցին Պարանյա և Պարագվայ, հիմնելով Ասունսիոն գյուղ: Տեղացի հնդիկների կողմից Բուենոս Այրեսում տեղի ունեցած բազմաթիվ հարձակումների պատճառով Մենդոսան որոշեց հեռանալ մայրցամաքից և վերադառնալ Իսպանիա, բայց մահացավ ճանապարհին:

Մենամարտ Ռիո դե լա Պլատայի երկայնքով[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլատա գետի ափին, իսպանացիները հանդիպեցին մոտավորապես երեք հազար տեղացիների մի խմբի, որոնք ցրված էին շրջակա տարածքի շրջանում:Նրանք իրենց կոչում էին «Կուառենդիս», որոնք իրենց հետ կիսեցին իրենց սնունդը: Չնայած դրան, իսպանացիները շուտով գերի են վերցնում բնիկներին, այսպիսով վերջ դնելով հարաբերություններին սպիտակ մարդկանց հետ և հեռանում են իսպանական բնակավայրից: Հանկարծակի թշնամանքից զայրացած Մենդոսան իր եղբորը ուղարկում է տեղական բնակչության դեմ ուժ գործադրելու[4]: Թեև հարյուրավոր բնիկներ սպանվեցին, Մենդոսայի եղբայրը նույնպես սպանվեց: Տեղացիները այդ արյունալի ճակատամարտից հետո դուրս եկան և վերականգնվեցին, բայց պայքարը շատ ծախսատար եղավ իսպանացիների համար:

Դժվարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլոնիստների քաղաքը շրջապատված էր ցեխից պատրաստված 1 մետրանոց հաստ մակերևույթ ունեցող պատով: Ամեն անգամ երբ անձրևում էր պատն ամբողջությամբ քանդվում էր, սակայն գաղութի բնակիչներն ունեին ևս մեկ խնդիր` սով: Սննդամթերքն ի վերջո դարձավ սակավ և բնակիչները ստիպված սնվում էին առնետներով, մկներով, օձերով, մողեսներով և նույնիսկ մահացածների մարմիններով: Բացի այս դժվարություններից, ձևավորվեց բնիկների կոալիցիա: Նրանք կրկին ու կրկին հարձակվում էին քաղաքի վրա, բազմիցս ամբողջությամբ այրելով: Սիֆիլիսից դեռևս տառապելով, Մենդոսան Խուան դը Ալոյասին նշանակում է որպես կապիտան գեներալ[5]: Ալոյասը լուծում է խնդիրները, տեղացիներին քշելով դեպի Պառանա գետ: Նրանք հաղթեցին Գուարանին և նրանց հետ կնքեցին բարեկամության պայմանագիր: 1537 թվականին Ալոյասը գտնում է Ասունսկոնի քաղաքը (ներկայիս Պարագվայը):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Spanish Biographical DictionaryReal Academia de la Historia.
  4. Crow, John A. "Conquest of the River Plate." The Epic of Latin America. By John A. Crow. 4th ed. New York: University of California P, 1992. 129-30.
  5. Crow, John A. "Conquest of the River Plate." The Epic of Latin America. By John A. Crow. 4th ed. New York: University of California P, 1992. 129-30.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]