Jump to content

Պաքսիմադիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաքսիմադիա
Տեսակկղզիների խումբ
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորԿրետեի շրջան
Մակերես1,75 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Պաքսիմադիա[1][2] (հուն․՝ Παξιμάδια), Լիբիական ծովում՝ Մեսարա ծովածոցում, Կրետե կղզու հարավային ափին բավականին մոտ գտնվող երկու անմարդաբնակ ոչ մեծ կղզի, որոնք միմյանց չափազանց մոտ գտնվելու պատճառով դիտվում են որպես մեկը և ունեն մի ընդհանուր անվանում։ Մտնում են Ռետիմնի նոմի (գավառի) կազմի մեջ, ընկած են Այա Գալինիից 12 կիլոմետր դեպի հարավ։

Տեղացիները այս կղզիները երբեմն անվանում են Elephantaki՝ նկատի ունենալով, որ արտաքին գծապատկերով ինչ-որ չափով դրանք ջրի մեջ պառկած փղիկ են հիշեցնում։ Շատերն էլ գտնում են, որ կղզիները ձևով նման են տեղական արտադրության գարե պաքսիմատաշերտերի (այստեղից էլ՝ դրանց Paximadi անվանումը)։

Պաքսիմադիան հնում անվանված է եղել Dionysioi՝ Դիոնիսոս աստծու, կամ՝ Letoai՝ Լետո աստվածուհու պատվին (ի դեպ, վերջինիս պաշտամունքը տարածված է եղել մերձակայքում գտնվող Ֆեստում)։ Համաձայն կրետեական առասպելաբանության՝ Լետոն ո՛չ թե Դելոսում, այլ հենց Պաքսիմադիայում է ծննդաբերել երկվորյակներ Ապոլլոնին ու Արտեմիսին[3]։

Ըստ մեկ այլ ավանդազրույցի՝ այս կղզիներն է աքսորված եղել Իկարոսի հայրը՝ Դեդալոսը[4]։

Առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան կղզին ունի 1,1 քառակուսի կիլոմետր մակերես, ամենաբարձր կետը՝ 252 մետր բարձրություն, արևելյանը՝ համապատասխանաբար՝ 0,6 քառակուսի կիլոմետր մակերես և 166 մետր բարձրություն։

Գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաքսիմադիա կղզիները կենտրոնական տեղ են զբաղեցնում և կարևոր դեր են խաղում ժամանակակից գերմանացի գրող Կլաուս Մոդիկի (գերմ՝. Klaus Modick)՝ 2003 թվականին հրատարակած «Կրետեացի հյուրը» (գերմ՝. Der kretische Gast) վեպում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 272.
  2. Атлас мира|2002|104—105|Балканские страны, юг
  3. Древнегреческая мифология: Аполлон – Бог наук и искусств (ռուս.) на сайте Grekoblog: Греция и Крит.
  4. Путешествия по северному и восточному Криту (ռուս.) (Наше Большое Греческое Путешествие. Часть 3) на сайте otzyv.ru.
  5. Modick K. Der kretische Gast. — Frankfurt am Main: Piper Verlag GmbH, 2005. — 464 p. — ISBN 3492242065
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաքսիմադիա» հոդվածին։