Պարող մարդուկներ
Պարող մարդուկներ անգլ.՝ The Adventure of the Dancing Men | |
---|---|
Հեղինակ | Արթուր Կոնան Դոյլ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ, դետեկտիվ պատմվածք և cryptologic fiction? |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1903 |
Շարք | Շերլոկ Հոլմսի վերադարձը[1] և Շերլոք Հոլմսի մատենագիտություն |
Նախորդ | The Adventure of the Norwood Builder? |
Հաջորդ | Միայնակ հեծանվորդուհի |
Նկարազարդող | Սիդնի Փեջեթ |
Հրատարակման տարեթիվ | 1905 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/arthur-conan-doyle/the-return-of-sherlock-holmes/text/the-adventure-of-the-dancing-men |
The Adventure of the Dancing Men Վիքիպահեստում |
«Պարող մարդուկներ» (անգլ.՝ The Adventure of the Dancing Men), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի Շերլոկ Հոլմսին նվիրված 56 պատմվածքներից մեկն է, որը ներառված է «Շերլոկ Հոլմսի վերադարձը» շարքի մեջ՝ կազմված 13 պատմվածքներից։ Պատմվածքը հրատարակվել «Սթրենդ» ամսագրում[2][3]։
Հեղինակն այս պատմվածքը համարում էր Հոլմսի մասին 12 լավագույն պատմվածքներից մեկը։ Պատմվածքում հանրահայտ խուզարկու Շերլոկ Հոլմսը լուծում է խորհրդավոր կոդը`կազմված պարող մարդուկների պատկերներից։
«Պարող մարդուկների» սյուժեն նման է «Ոսկե բզեզ» պատմվածքին, այդ իսկ պատճառով որոշ քննադատներ այն համարում են Էդգար Ալլան Պոյին նվիրված աշխատություն[4][3]։
Փրովիդենս (ԱՄՆ) քաղաքում գոյություն ունի նույնանուն ակումբ[5]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Շերլոկ Հոլմսի հերթական գործը զարգանում է տարօրինակ պարող մարդուկների շուրջ, որոնք առաջին հայացքից նման էին անմեղ երեխայական նկարների։
Շերլոկ Հոլմսին օգնության է դիմում ոմն Հիլթըն Քյուբիթ։ Մեկ տարի առաջ նա ամուսնացել էր տիկին Իլսի Փեթրիքը հոտ, իսկ մեկ ամիս առաջ իր կինն Ամերիկայից նամակ էր ստացել, որը շատ էր նրան անհանգստացրել։ Իմանալ, թե ինչ է գրված նամակում, պարոն Քյուբիթը չէր կարող, քանի որ նա խոսք էր տվել չհարցնել, իսկ նամակը ոչնչացրել էր տիկին Քյուբիթն այն կարդալուց անմիջապես հետո։
Շուտով պարոն Քյուբիթի տան մոտ սկսեցին հայտնվել պարող մարդուկների պատկերներ։ Երբ տիկին Քյուբիթն առաջին անգամ տեսավ դրանք, նա կորցրեց իր գիտակցությունը, իսկ հետո նրա աչքերը միշտ լցված էին սարսափով։ Չկարողանալով հանելուկը լուծել ինքնուրույն՝ պարոն Քյուբիթը օգնության խնդրանքով դիմում է խուզարկուին։
Հոլմսը Քյուբիթի հետ որոշում են, որ Քյուբիթը պետք է մնա տանը և հետևի տեղի ունեցող իրադարձություններին, իսկ պարող մարդուկների նոր նկարներն ուղարկի Հոլմսին։
Իհարկե, պարոն Հոլմսը անմիջապես գլխի էր ընկնում, որ դրանք պարզապես երեխայական խզբզոցներ չեն, այլ կոդեր։ Կուտակելով բավականաչափ պարող մարդուկների նկարներ՝ Հոլմսը բացահայտում է դրանց գաղտնիքը և հեռագիր ուղարկում։ Երկու օր անց Քյուբիթը նոր «պարող մարդուկների» է ուղարկում։ Տեսնելով դրանք՝ Հոլմսը որոշում են անմիջապես մեկնել Նորֆոլք՝ ասելով. «Մենք թույլ տվեցինք այս հարցին չափից դուրս հեռու հասնել»։ Ստանալով այս հեռագիրը՝ Հոլմսն ասում է, որ Քյուբիթը հանտնվել է «շատ վտանգավոր սարդոստայնում»։ Երբ վերջապես Հոլմսը ժամանում է Նորֆոլք, նա իմանում է, որ Հիլթըն Քյուբիթը սպանվել է, իսկ նրա կինը՝ ծանր վիրավորվել։
Այս ամենին հետևում է սպանության գործի քննությունը, և պատմվածքի վերջում բացահայտվում է կոդի գաղտնիքը։ Պարող մարդուկները հատուկ նշաններ էին, որոնց դրոշները բաժանում էին բառերը։ Շերլոկ Հոլսմն, ուսումնասիրելով 160 տարատեսակ կոդեր, կոտրել է կոդը՝ ընտրված բաց տեսքստի հարձակման մեթոդն օգտագործելով։ Վերջին նամակում ասվում էր. «Իլսի, պատրաստվիր մահվան»։ Սպանության և նկարների հեղինակն էր Աբ Սլենին՝ Իլսի Փեթրիքի նախկին նշանածը, Չիկագոյի ավազակախմբի անդամը։ Աղջիկը նրանից Անգլիա էր փախել, սակայն վերջինս կարողացել էր գտնել նրան։ Նրանց հեռագրության արդյունքում նա համաձայնվեց պատուհանից ժամը երեքին խոսել պարոնի հետ, երբ ամուսինը քնած կլիներ, ինչի փոխարեն Աբան նրան հանգիստ կթողներ։ Տիկինը նրան գումար առաջարկեց, որպեսզի հայցի իր ներողամտությունը, ինչից նա զայրացավ, բռնեց նրա ձեռքը, սակայն այդ պահին դուրս վազեց հրացանով ամուսինը։ Ամը և Հիլթընը կրակեցին իրար վրա, Քյուբիթը սպանվեց, Սլենին ողջ մնաց։ Սրանցի հետո Իլսին փորձեց ինքնասպան լինել։
Շերոկ Հոլմսը, ժամանելով և ուսումնասիրելով հանցագործության վայրը, նամակ ուղարկեց Աբա Սլենիին, որում պարող մարդուկները հայտնում էին. «Անմիջապես արի»։ Շերլոկը հույս ուներ, որ Սլենին կմտածի, թե նամակն ուղարկել է Իլսին։ Աբ Սլենին եկավ և ձերբակալվեց Շերլոկի կողմից։
Իլսի Փեթրիքը կազդուրվեց, իսկ Աբ Սլենին, ընդունելով իր մեղավորությունը, պատժվեց միայն տաժանակիր աշխատանքներով[6]։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շերլոկ Հոլմս՝ մասնավոր խուզարկու։
- Բժիշկ Վաթսոն՝ Շերլոկ Հոլմսի ընկերը։
- Պարոն Հիլթըն Քյուբիթ Ռայդինգ Թորփ Մենըրից՝ Նորֆոլ՝ Շերլոկ Հոլմսի հաճախորդը։
- Տիկին Իլսի Քյուբիթ (Իլսի Փեթրիքը)՝ պարոն Քյուբիթի կինը։
- Պարոն Աբ Սլենի՝ Իլսի Փեթրիքի նախկին նշանած, Չիկագոյի ավազակախմբի անդամ։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պարող մարդուկներ» պատմվածքը շատ նման է Էդգար Ալլան Պոյի «Ոսկե բզեզ» վեպին։ Կոնան Դոյլը երբեք չի թաքցրել, որ առաջին դետեկտիվ պատմվածքը, որը նա կարդացել է, հենց «Ոսկե բզեզն» է[7]։
Սկզբնական շրջանում Կոնան Դոյլը տհաճությամբ էր ընդունում Պոյի և Էմիլ Գաբորիոյի ազդեցությունը իր աշխատությունների վրա։ «Ալ կարմիր գույներով էտյուդը» ստեղծագործությունում Վաթսոնը Հոլմսին ասում է, որ վերջինս իրեն Պոյի Օգյուստ Դյուպենին է հիշեցնում, ինչին Հոլմսը պատասխանում է, որ «Դյուպենը տհաս անձ է», իսկ հետո Գաբորիայի ստեղծագործության Լեկոկին անվանել է «խղճուկ փսլնքոտ»[8][9]։
Արդյունքում Կոնան Դոյն իր երախտագիտությունն արտահայտեց Պոյին։ Երբ նա 1884 թվականին Նյու Յորքում էր, նրան հարցրեցին, արդյոք Էդգար Ալլան Պոյի արվեստը ազդել է իր ստեղծագործությունների վրա։ Դոյլը պատասխանեց, որ Պոյի դետեկետիվները ողջ գրականության լավագույն գործերն են, իսկ Դյուպենը պարզապես հավասարը չունի։ Ավելի ուշ Through the Magic Door-ում Դոյլը Պոյին ներկայացրեց որպես «դետեկտիվ ժանր ստեղծող, բոլոր գանձերի որոնումները և կոդերի լուծումները սկիզբ են առնում «Ոսկե բզեզից»», որը Կոնան Դոյլը կարդացել էր Ֆելդքիրխում սան լինելու տարներին [10][9]։
Քննադատները կարծում են[11], որ Արթուր Կոնան Դոյլն իր ներդրումն ունեցավ դետեկտիվ ժանրի զարգացման հարցում։ Էդգար Ալլան Պոն և Էմիլ Գաբորիոն, որոնց անդրադառնում էր նա, իրենց աշխատություններում օգտագործել են քննություն վարելու կոնկրետ ուղղություն։ Մինչդեռ Կոնան Դոյլն ավելի հեռու գնաց՝ զարգացնելով այդ ուղղությունները, դրանք ճոխացնելով, Հոլմսին տալով 19-րդ դարի վերջին բնորոշ բոլոր հնարավորություններն ու հմտությունները։ Այսպես, «Պարող մարդուկներ» պատմվածքում Հոլմսը փայլում է գաղտնագիտության իր ընդունակություններով, որը տարածված էր հատկապես պատմվածքը գրելու տարիներին։
Կոդը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այբուբենը
[խմբագրել | խմբագրել կոդը]Չուկովսկին թարգմանության մեջ օգտագործել է 23 տարրից բաղկացած այբուբեն.
Կոդավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատությունում հանդիպում են որոշ կոդավորված արտահայտություններ (ըստ ժամանակագրական հերթականության).
- «Ես այստեղ եմ Աբ Սլենի»
- «Իլսի, ես ապրում եմ Էլրիջի մոտ» (Աբ Սլենի)
- «Իլսի արի» (Աբ Սլենի)
- «Երբեք» (Իլսի Փեթրիք)
- «Իլսի պատրաստվիր մահվան» (Աբ Սլենի)
- «Անմիջապես արի» (Շերլոկ Հոլմս)
Ապակոդավորումն անգլերենում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլմսն օգտագործում է նույն մեթոդը, ինչ Լեգրանը՝ Էդգար Ալլան Պոյի «Ոսկե բզեզ» պատմվածքի հերոսը։ Սկզբնական շրջանում ապակոդավորմանը խանագրում էին անբավարար տվյաները։ Լոգրանի մոտ կար միայն մեկ նամակ՝ կազմված 193 նշաններից։ Հոլմսը սկզբում ուներ միայն 15 նշաններից կազմված կոդ։ Ուսումնասիրելով այն՝ Հոլմսը որոշոց սկսել նույն բանից, ինչ Լեգրանը. E տառն անգլերենում հանդիպում է մյուս տառերից ավելի հաճախ[4]։ Հոլմսը ենթադրեց, թե դրոշները բառերի անջատիչի դեր են կատարում։
Ստանալով ևս երեք նամակ՝ Հոլմսը դրանց մեջ տեղադրում է արդեն հայտնի E տառը (չորրորդի մեջ, որը երրորդի ստորագրությունն էր և, Հոլմսի կարծիքով, տիկին Քյուբիթի պատասխանը)՝ .E.E.: Նա ենթադրում է, թե դա NEVER բառն է, և ևս երեք տառ է ստանում՝ N, V, R:
Հոլմն ուշադրություն է դարձնում երրոր նամակին՝ ...E E...E: Նա ենթադրում է, որ սա տիկին Քյուբիթին ուղղված դիմումն է, հավանաբար՝ կոչ՝ COME ELSIE: Այսպես նա ստանում է ևս 6 տառ՝ C, O, M, I, L, S:
Խուզարկուն առաջին հեռագրի մեջ տեղադրում է հայտնի տառերը՝ ստանալով .M .ERE ..E SL.NE.: Հոլմսն ավարտում է երկրորդ բառը՝ HERE, գտնում A տառը, քանի որ այն հանդիպում էր երեք անգամ՝ AM HERE A.E SLANE., և լրացնում ողջ Ամերիկայով հայտնի անվան և ազգանվան բաց մնացած տառերը՝ AM HERE ABE SLANEY: Գտնված տառերն էին A, H, B, Y:
Հաջորդ հեռագրում մարդուկները փոխարինելով արդեն հայտնի տառերով՝ Հոլմսը ստանում է A. ELRI.ES ենթադրում, որ դա տեղանուն է՝ AT ELRIGES: Այսպիսով գտնվում են T, G տառերը։ Նույն կերպ շարունակելով՝ Հոլմսը գտնում է պատասխանը։
Ադապտացում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էյլ Նորվուդը (անգլ.՝ Eille Norwood) «Պարող մարդուկների գաղտնիքը» ֆիլմում 1923 թվականին կատարեց Շերլոկ Հոլմսի դերը[12]։
- 1943 թվականին նկարահանվել է «Շերլոկ Հոլմսը և գաղտնի զենքը» ֆիլմը։ Գրքից վերցվել էր պարող մարդուկների կոդը։ Սյուժեն ներկյացնում է Հոլմսի և Մորիարտիի պայքարը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Հոմսի դերում հանդես է եկել Բեզիլ Ռետբոունը (անգլ.՝ Basil Rathbone)[13]:
- «Պարող մարդուկներն» ադապտացվել է 1965-1968 թվականների «Շերլոկ Հոլմս» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի երկրորդ սերիայում։ Հոլմսի դերում նկարահանվել է Փիթեր Կաշինգը[14]։
- «Պարող մարդուկներն» ադապտացվել է 1984 թվականի «Շերլոկ Հոլմսի արկածները» հեռուստասերիալում։ Հոլմսի դերում հանդես է եկել Ջերեմի Բրետը[15]։
- «Պարող մարդուկներ» պատմվածքը հիմք հանդիսացավ 1999 թվականի «22-րդ դարի Շերլոկ Հոմսը» անիմացիոն հեռուստասերիալի համար[16]։
- Նաև «Պարող մարդուկների» գաղափարն օգտագործվել է BBC հեռուստաաիքի «Շերլոկ» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի երկրորդ սերիալում։ Իսկ նշանները հանդիպեցին միայն չորրորդ եթերաշրջանի երրորդ սերիայի վերջում։ Հոլմսի դերը կարատել է Բենեդիկտ Քամբերբեչը։
- «Հենրի Բասկերվիլի և նրա շան արկածները» հիմնված է «Բասկերվիլների շունը» և «Պարող մարդուկները» պատմվածքների վրա։ Դրանում Հոլմսը ապակոդավորում է հեռագիրը, որը գտնվել էր «Շների տիրակալի» իրական անձի ուսումնասիրության դպրոցում։
Հրատարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Doyle A. C., The Strand Magazine, London Vol. 156։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Doyle A. C. The Return of Sherlock Holmes — George Newnes, 1905.
- ↑ Տուգուշևա, 1991, էջ 96
- ↑ 3,0 3,1 Edwards, 1983, էջ 143
- ↑ 4,0 4,1 Booth, 1997, էջ 105
- ↑ Տուգուշևա, 1991, էջ 133
- ↑ The Return of Sherlock Holmes - The Adventure of the Dancing Men
- ↑ Edwards, 1983, էջ 140
- ↑ Booth, 1997, էջ 106
- ↑ 9,0 9,1 Edwards, 1983, էջ 141
- ↑ Booth, 1997, էջեր 104-105
- ↑ Booth, 1997, էջ 158
- ↑ The Mystery of the Dancing Men (1923) — IMDb
- ↑ Sherlock Holmes and the Secret Weapon (1943) — IMDb
- ↑ «Sherlock Holmes» The Dancing Men (TV episode 1968) — IMDb
- ↑ IMDb — «The Adventures of Sherlock Holmes» The Dancing Men (TV episode 1984)
- ↑ «Sherlock Holmes in the 22nd Century» The Adventure of the Dancing Men (TV episode 1999) — IMDb
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տուգուշևա Մ. Պ., Չորսի նշանի տակ։ Է. Ա. Պոյի, Ա. Կ. Դոյլի, Ա. Քրիստիի աշխատությունների ճակատագրի մասին, Մոսկվա, «Գիրք», 199. — 287 հատ, ISBN 5-212-00416-0։
- Հանրահայտ խուզարկու Շերլոկ Հոլմսի արածները, հ. 2 (խմբ. Ա. Շաբունով), Եկատերենբուրգ, «Կլիպ», 1992 — 480 էջ. — 200000 հատ, ISBN 5-87642-001-8։
- Booth M., The doctor, the detective and Arthur Conan Doyle: a biography of Arthur Conan Doyle, London, «Hodder and Stoughton», 1997 — 371 էջ. — 75000 հատ, ISBN 0-340-64897-X։
- Edwards O. D., The Quest for Sherlock Holmes. A Biographical Study of Arthur Conan Doyle, Edinburg, «Mainstream Publishing», 1983 — 380 էջ. — 75000 հատ, ISBN 0-906391-15-6։
- O'Brien J., The Scientific Sherlock Holmes Cracking The Case With Science And Forensics, New York, «Oxford University Press», 2012 — 194 էջ, ISBN 978-0-19-979496-6։
- Pierce J. R., An introduction to information theory: symbols, signals & noise, «Dover Publications», 1980, էջ 64 — 336 էջ, ISBN 0-486-24061-4։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարող մարդուկներ» հոդվածին։ |
|