Միայնակ հեծանվորդուհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միայնակ հեծանվորդուհի
անգլ.՝ The Adventure of the Solitary Cyclist
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
ՇարքՇերլոկ Հոլմսի վերադարձը[1] և Շերլոք Հոլմսի մատենագիտություն
ՆախորդՊարող մարդուկներ
ՀաջորդԴեպք ինտերնատում
ՆկարազարդողՍիդնի Փեջեթ
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակված էՇերլոկ Հոլմսի վերադարձը
Հրատարակման տարեթիվ1903
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/arthur-conan-doyle/the-return-of-sherlock-holmes/text/the-adventure-of-the-solitary-cyclist
 The Adventure of the Solitary Cyclist Վիքիպահեստում

«Միայնակ հեծանվորդուհի» (անգլ.՝ The Adventure of the Solitary Cyclist), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի դետեկտիվ վեպ խուզարկու Շերլոկ Հոլմսի մասին։ Մտնում է «Շերլոկ Հոլմսի վերադարձը» շարքի մեջ, որը հրատարակվել է 1903 թվականին և կազմված է 13 պատմվածքներից՝ գրված 1903-1904 թվականների ընթացքում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականի ապրիլին Հոլմսին օգնության խնդրանքով դիմում է ոմն Վայըլեթ Սմիթ։ Հոր մահից հետո, լինելով դժվար ֆինանսական կացության մեջ, Վայըլեթ Սմիթին հանկարծակի իմանում է, որ նրան որոնում են ոմն Քրադըրզ և պարոն Վուդլի։ Տիկին Սմիթի Ռալֆ հորեղբայրը, ով ապրում էր Յոհաննեսբուրգում, մահից առաջ իբրև թե խնդրել է այդ պարոններին հոգ տանել իր բարեկամուհու մասին։ Պարոն Քրադըրզին՝ հաճելի ծեր տղամարդը, տիկին Սմիթին առաջարկում է իր աղջկան երաժշտություն սովորեցնել բավականին լավ աշխատավարձի դիմաց։ Որոշ ժամանակ անց Քրադըրզի տուն է այցելում Վուդլին, ով սկսում է սիրահետել Վայըլեթ Սմիթին, սակայն տիրոջ այդ հարցին խառնվելուց հետո Վուդլին անհետանում է։ Եվս որոշ ժամանակ անց տիկին Ամիթին ուշադրություն դարձրեց, որ ամեն անգամ, երբ նա վերադառնում է պարոն Քրադըրզի մոտից, իր հետևից միշտ մի հեծանիվ է գալիս, որից նա փորձում է խուսափել, սակայն անհաջող։

Հոլմսը Վատսոնին առաջարում է այցելել վայրը, որտեղ տեղի էին ունենում այդ տարօրինակ դեպքերը և ամեն ինչ պարզել։ Վատսոնն իմացավ, որ տիկին Սմիթիին իսկապես հետապնդում է մի խորհրդավոր հեծանվորդ, սակայն ավելին ոչինչ չկարողացավ պարզել, ինչի համար արժանացավ Հոլմսի նախատինքին։ Հաջորդ օրը Հոլմսը նույնպես ուղևորվում է հետաքննության, սակայն շուտով վերադառնում է վիրավոր դեպքով։ Տեղի բարում Հոլմսն առերեսվում է Վուսլիի հետ, որը, կառաղած Հոլմի հարցերից, բռունցքներով նետվում է նրա վրա։ Եվ ևս մեկ անգամ չի հաջողվում ինչ-որ բան պարզել։

Հանկարծակի Հոլմսը նամակ է ստանում Վայըլեթ Սմիթից, որում նա հայտնում է, որ պատրաստվում է լքել Քրադըրզին, քանի որ նա իրեն ամուսնության առաջարկ է արել, իսկ նա դեմ էր դրան, մանսավորապես, քանի որ արդեն նշանված էր։ Գնալով Սմիթին ընդառաջ՝ Հոլմսը և Վատսոնը պարզում են, որ սայլակը, որով նա կանգառ էր գնացել, դատարկ է, տիկին Սմիթն առևանգված է։ Նույն պահին Հոլմսը և Վաթսոնը երես առ երես են դուրս գալիս խորհրդավոր հեծանվորդի հետ, որն իրականում կերպարանափոխված Քրադըրզին էր։ Նետվելով տիկին Սմիթի որոնումներին՝ Հսլմսը, Վաթսոնը և Քրադըրզը հայնտաբերում են վիրավորված ձիապանին, ով տանում էր տիկին Սիթին, իսկ հետո նաև հենց աղջկան՝ պարոն Վուդլիի և նրա օգնականի ընկերակցությամբ։ Վուդլին հայտնում է, որ հենց նոր նշանադրության արարողությունն է տեղի ունեցել և տիկին Սմիթն այժմ նրա կինն է։ Ի պատասխան սրան՝ Քրադըրզը կրակում է Վուդլիի վրա՝ նրան լրջորեն վնասելով։ Սրանից հետո Քրադըրզն ամեն ինչ խոստովանում է։

Պարզվում է, որ մահացած Ռալֆ Սմիթը Վայըլեթ Սմիթին մեծ ժառանգություն էր թողել, սակայն չէր հասցրել նրան այդ մասին տեղեկացնել։ Երեք խաբեբաներ Քրադըրզը, Վուդլին և Վիլյամսը (Վուդլիի օգնականը) որոշում են խաբել տիկին Սմիթին՝ նրան ամուսնացնելով խաբեբաներից մեկի հետ։ Քրադըրզը պետք է հրավիրեր տիկին Սմիթին որպես ուսուցչուհի, նրան ծանոթացներ Վուդլիի հետ, իսկ Վիլյամսը պետք է ամուսնացներ նրանց։ Սակայն տիկին Սմիթի հետ մտերմորեն ծանոթանալուց հետո Քրադըրզը սիրհարվում է նրան և որոշում հետ կանգնել մտադրությունից։ Այս պատճառով էլ նա միշտ հետևում էր աղջկան։ Կատաղած Վուդլին և Վիլյամսը առևանգում են Վայըլեթ Սմիթին և բռնությամբ անցկացնում ամուսնության արարողությունը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պամվածքի մեջբերումը․ «Ահա 1895 թվականին գրված պատմվածքը։ Այո, առաջին անգամ մենք տեսանք տիկին Սմիթին շաբաթ օրը՝ ապրիլի 23-ին»։ Ցավոք սրտի հեղինակը սխալվել էր․ 1985 թվականի ապրիլի 23-ը երեքշաբթի էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միայնակ հեծանվորդուհի» հոդվածին։