Պարկ ավենյու, 666

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարկ ավենյու, 666
Изображение логотипа
Ժանրպարանորմալ հեռուստատեսային ծրագիր, վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ և հեռուստադրամա
ՍտեղծողDavid Wilcox?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր
դերերում
Ռեյչել Թեյլոր, Դեյվ Էնաբլ, Ռոբերտ Բաքլի, Մերսեդես Մասոն, Հելեն Մատիսոն, Էրիկ Պալլադինո, Վանեսա Ուիլյամս և Թերրի Օ'Քուին
Գործադիր պրոդյուսերԼեսլի Մորգենշտայն
ԵրաժշտությունԹրևոր Մորիս
Պատմվածքի վայրՆյու Յորք
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ13
Էկրաններին էսեպտեմբերի 30, 2012-ից հուլիսի 13, 2013
ՀեռուստաալիքAmerican Broadcasting Company
ԸնկերությունWarner Bros. Television
ԴիստրիբյուտորWarner Bros. Television
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

«Պարկ ավենյու, 666» (անգլ.՝ 666 Park Avenue), ամերիկյան հեռուստասերիալ, որ նկարահանվել է Գաբրիելա Փիրսի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերերը կատարում են Ռեյչել Թեյլորը, Դեյվ Էնաբլը, Վանեսա Ուիլյամսը և Թերրի Օ’Քուինը։ Սերիալը պատմում է Միջին Արևմուտքից երիտասարդ ընտանեկան զույգի մասին, որը տեղափոխվում է Նյու Յորք և բնակություն հաստատում Մանհեթենում գտնվող բնակելի համալիրում, որը ղեկավարում է խորհրդավոր ամուսնական զույգը։

ABC-ն պաշտոնապես պատվիրել է առաջին եթերաշրջանը 2012 թվականի մայիսի 11-ին, իսկ նրա պրեմիերան կայացել է սեպտեմբերի 30-ին[2]։ Նոյեմբերի 16-ին ABC-ն փակել է սերիալը ցածր վարկանիշի պատճառով[3], սակայն հետո հայտարարել է, որ թեև սերիալը չի շարունակվի մինչև եթերաշրջանի ավարտը, բայց կցուցադրվեն նկարահանված բոլոր 13 էպիզոդները[4]։ Չնայած այդ հայտարարությունը՝ հեռուստաալիքը եթերից հանել է շոուն դեկտեմբերին[5] և ցուցադրել եզրափակիչ էպիզոդները 2013 թվականի ամռանը։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սեպտեմբերի վերջին հայտարարվել է, որ ABC-ն գնել է Գաբրիելա Փիրսի վեպի վրա հիմնված պիլոտային էպիզոդի սցենարը[6]։ 2012 թվականի հունվարի 20-ին հեռուստաալիքի թույլտվությամբ Warner Bros. Television ստուդիայում սկսվել են պիլոտային էպիզոդի նկարահանումները[7], որի սցենարը գրել է Դևիդ Ուիլքոքսը, իսկ որպես ռեժիսոր հանդես է եկել Ալեքս Գրեյվզը[8]։

Նախագծի հիմնական դերերի քասթինգն սկսվել է փետրվարին։ Թերրի Օ’Քուինը եղել է առաջին դերասանը, որը մասնակցությունը պիլոտային էպիզոդին հաստատվել է փետրվարի 15-ին[9]։ Դերասանն ստացել է սերիալի կենտրոնական հերոսի և անտագոնիստի՝ Գևին Դորանի դերը[9]։ Փետրվարի 24-ին Դեյվ Էնաբլը միացել է պիլոտային էպիզոդի անձնակազմին՝ ստանձնելով գլխավոր դրական հերոսի՝ Հենրի Մարտինի դերը[10], իսկ մի քանի օր անց Ռեյչել Թեյլորն ստացել է նրա կնոջ՝ Ջեյնի դերը[11]։ Մարտի սկզբին Ռոբերտ Բաքլին և Մերսեդես Մասոնն ստացել են տանն ապրող ևս մեկ զույգի՝ Բրայան և Լուիզա Լեոնարդների դերերը համապատասխանաբար[12]։ Մարտի 9-ին հայտարարվել է, որ Վանեսա Ուիլյամսը հրավիրվել է կատարելու Օ’Քուինի հերոսի խորհրդավոր կնոջ՝ Օլիվիա Դորանի դերը[13]։ Ուիլյամսի հերոսը հորինվել է հատուկ սերիալի համար և վեպում չի եղել[13]։

Արտադրության փուլում պիլոտային էպիզոդն արժանացել է ոչ միանշանակ արձագանքների ֆոկուս-խմբի կողմից, ինչի պատճառով զգալիորեն վերամշակվել է[14]։ 2012 թվականի մայիսի 11-ին հեռուստաալիքը հաստատել է վերամշակված պիլոտային էպիզոդը և պատվիրել առաջին եթերաշրջանի նկարահանումները[15]։ Ավելի ուշ հայտարարվել է, որ սերիալը կցուցադրվի կիրակի օրերը՝ ժամը տասին՝ «Վրեժ» սերիալից հետո, սկսած սեպտեմբերի 30-ից[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պարկ ավենյու, 666» հեռուստասերիալը միավորում է գերբնական սարսափ-դրամայի և օճառային օպերայի ժանրերը[16]։ Սյուժեի կենտրոնում Նյու Յորքում գտնվող հնամենի տունն է, որտեղ ապրում են Գևին Դորանը (Թերրի Օ’Քուին) և իր կինը՝ Օլիվիան, որոնք միևնույն ժամանակ այդ շենքի սեփականատերերն են։ Այդ տանը բնակություն են հաստատում երիտասարդ ամուսիններ Հենրի Մարտինն (Դեյվ Էնեբլ) ու Ջեյն վան Վինը (Ռեյչել Թեյլոր) և ստանում աշխատանք որպես բնակելի համալիրի համամենեջերներ։ Նրանց հետ շուտով սկսում են տեղի ունենալ տարօրինակ ու գերբնական իրադարձություններ, որոնք դժվարացնում ու վտանգի են ենթարկում շենքի բնակիչներից յուրաքանչյուրի կյանքը։ Ջեյնն ու Հենրին դառնում են Գևինի ու խորհրդավոր Օլիվիայի մեքենայությունների զոհը։

Դերասաններ և անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիլոտային էպիզոդն ստացել է հիմնականում բարենպաստ և միջին արձագանքներ հեռուստատեսային քննադատների մեծ մասի կողմից[33]։ Առաջին հերթին որոշ գրախոսողներ գովաբանել են Թերրի Օ’Քուինի և Վանեսա Ուիլյամսի խաղը, սակայն նրանցից ոմանք կարծիք են հայտնել, որ նրանց էկրանային ժամանակը բավարար չէ պիլոտային էպիզոդում[33][34]։ Գրախոսողների մի մասը նաև նշել է, որ թղթի վրա սերիալն ավելի լավն է եղել, քան վերջնական արդյունքը[35]։

Հեռուստատեսային վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը չի կարողացել գրավել մեծ թվով հանդիսատես[36][37]։ Պիլոտային էպիզոդը դիտել է յոթ միլիոնից պակաս հանդիսատես[37], իսկ վարկանիշը 18-49 ժողովրդագրական կատեգորիայում կազմել է ընդամենը 2,1[38]։ Իր լիդ-ինի՝ «Վրեժ» սերիալի պատճառով նախագիծը կորցրել է գրեթե երեք միլիոն հանդիսատես և վարկանշի հորիզոնական[36][37]։

Էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ռեժիսոր Սցենարիստներ Պրեմիերա Արտ․ կոդ Դիտողներ ԱՄՆ-ում
(միլիոն)
1"Pilot"
"Պիլոտ"
Ալեքս ԳրեյվզԴևիդ Ուիլքոքս30 սեպտեմբերի, 20122968226,90[38]
Ջեյն վան Վինն ու նրա ընկերը՝ Հենրի Մարտինը, ստանում են մենեջերի աշխատանք «Դրեյք» էլիտար բնակելի համալիրում։ Տեղափոխվելուց հետո Ջեյնն սկսում է տեսնել տարօրինակ երազներ տանը կատարվող սպանությունների մաիսն, իսկ նկուղում նա գտնում է վիշապի պատկերող խճանկար։ Հենրին ու Ջեյնը փորձում են ընկերական հարաբերություններ հաստատել տանտերերի՝ Գևին և Օլիվիա Դորանների հետ։ Տան բնակիչներից մեկը հազիվ է փրկվում վերելակում մահանալուց, իսկ Ջեյնից գողանում են նրա տատի մեդալիոնը։
2"Murmurations"
"Շշունջ"
Ռոբերտ Դանկին ՄաքնիլԴևիդ Ուիլքոքս7 հոկտեմբերի, 20122J73524,99[39]
Ջեյնն սկսում է վերանորոգել տան բնակարաններից մեկը և նրա պատերից մեկի հետևում գտնվում է տարօրինակ ինչ-որ բան։ Հենրին տանջվում է նրանից, որ գիտի Գևին Դորանի գործարքում եղած խարդախության մասին, սակայն չի կարող նրան պատմել այդ մասին՝ չկորցնելով աշխատանքը։ Գևինը կազմակերպում է «Դրեյքի» միայնակ բնակչուհի Դենիել Վինսետի ժամադրությունը՝ ունենալով սեփական նպատակները։ Ջեյնը շարունակում է իր հետաքննությունը նկուղում։
3"The Dead Don't Stay Dead"
"Մեռյալները չեն մնում մեռած"
Ալեքս ԶակրզևսկիՄեթ Միլլեր14 հոկտեմբերի, 20122J73534,82[40]
Ջեյնը վերջապես հայտնվում է նկուղի գաղտնի սենյակում և սկսում տեսնել փոքրիկ աղջկա ուրվական։ Դորաններն ավելի են մտերմանում Ջեյնի ու Հենրիի հետ։ Օլիվիան Ջեյնին պատմում է իր դստեր՝ Սաշայի մահվան գաղտնիքը։ Գևինը երիտասարդ գրող Էննին օգնում է դառնալ ավելի հաջողակ։
4"Hero Complex"
"Հերոսի համալիր"
Ջոն ԲերինգԷլիզաբեթ Քրաֆթ և Սառա Ֆեյն21 հոկտեմբերի, 20122J73544,81[41]
Ջեյնը շարունակում է տեսնել փոքրիկ աղջկան կամ ուրվականի, որը նրան տանում է մի սենյակ, ուր կա տարօրինակ ճամպրուկ։ Միևնույն ժամանակ Հենրին այնքան է մտերմանում Գևինի հետ, որ նա կարող է ազդել նրա աշխատանքային կարգավիճակի վրա։ Օլիվիան պատմում է Ջեյնին իր դստեր մահվան գաղտնիքը, որը չգիտի նույնիսկ Գևինը։
5"A Crowd of Demons"
"Դեմոնների հրոսակ"
Ռոբերտ Դանկան ՄաքնիլՍոննի Պոստիգլիոնե28 հոկտեմբերի, 20122J73554,61[42]
Հելոուինի երկույթի նախապատրասությունը Օլիվիային հիշեցնում է այն սպանությունը, որ կատարվել է «Դրեյքում» 1929 թվականին, երբ տղամարդը սպանել է իր կնոջը, իսկ նրանց դուստրը կարողացել է փրկվել։ Ջեյնը գտնում է հին թերթից կտրված հատված և հասկանում, որ այն աղջիկը, որին ինքը տեսնում է, հենց 1929 թվականին այն փրկված աղջիկն է։ Բրայանն սկսում է մտածել, թե Լուիզան դավաճանում է իրեն, երբ գտնում է նրան սենյակում բժիշկ Թոդ Էվանսի հետ առանձին։ Հելոուինի օրը Ջեյնն ու Օլիվիան հարձակման են ենթարկվում։
6"Diabolic"
"Վիշապային"
Էլիսոն Լիդի ԲրաունՔրիստոֆեր Հոլիր4 ոյեմբերի, 20122J73563,99[43]
Ջեյնն ու Հենրին փորձում են հաղթահարել Ջեյնի վրա կատարված հարձակման հետևանքները, և երկուսն էլ խոսում են ոստիկանության հետ։ Գևինը փորձում է գտնել այն զարդատուփը, որ գողացվել է իր չհրկիզվող պահարանից։ Օլիվիան փորձում է գտնել Հելոուինի ժամանակ ուշագնաց լինելու իրական պատճառը, և պարզում է, որ դա բոլորովին էլ ալկոհոլի պատճառով չի եղել, ինչպես ասել է Գևինը։
7"Downward Spiral"
"Պտտվող սանդուղք"
Ջ. Միլլեր ԹոբինԼի Դանա Ջեքսոն և Միմի վոն Թեհենտին11 նոյեմբերի, 20122J73573,90[44]
1998 թվականին Նոնա Մելիսայի մայրը, երբ հղի էր, գնացել է այցելության մորը «Դրեյքում»։ Հետդարձի ճանապարհին նա մնացել է վերելակի մեջ, որտեղ էլ ծնվել է Նոնան։ Մեր օրերում Հենրին ստանում է մրցանակ նրա համար, որ մեկ շաբաթ առաջ խանգարել էր հրաձիգին։ Ջեյնը նրան համոզում է հեռանալ «Դրեյքից», իսկ Հենրին Գևինի խորհրդով ցանկանում է Ջեյնին առաջարկություն անել, որպեսզի նրան պահի Նյու Յորքում։
8"What Ever Happened to Baby Jane?"
"Ի՞նչ է պատահել փոքրիկ Ջեյնի հետ"
Դին ՈւայթՋոշ Փեյթ25 նոյեմբերի, 20122J73583,94[45]
Հենրին գտնում է խճճված ու հուսահատ Ջեյնին հիվանդանոցում։ Նրան գտել էին Թայմս սքվերում թափառելիս։ Ջեյնը փորձում է հիշել, թե որտեղ է եղել այդ ընթացքում, բայց չի կարողանում։ Շոուն Գևինին ասում է, որ Օլիվիան գիտի Սաշայի մահվան գաղտնիքը, և որ դա բոլորովին էլ դժբախտ պատահար չի եղել։ Իսկ Օլիվիային նա ասում է, որ Սաշան դեռևս կենդանի է, և որ նա ինքն է կազմակերպել վթարը։ Նա խոստանում է Օլիվիային տանել Սաշայի մոտ, եթե նա բաց թողնի իրեն։
9"Hypnos"
"Հիպնոս"
Ստեֆան ՔրեգԷլեն Ֆեյրլի և Մեթյու Տաբակ2 դեկտեմբերի, 20122J73593,96[46]
Ջեյնը հիպնոսի օգնությամբ հիշում է պատահածը։ Պարզվում է, որ նա տեղափոխվել էր 1929 թվական։ Միևնույն ժամանակ Օլիվիան փորձում է գտնել իր դստերը, ինչի համար ազատում է Վիկտոր Շոուին։ Գևինը Կանդինսկուն ուղարկում է սպանելու Վիկտոր Շոուին և վերադարձնելու Օլիվիային։ Գևինը հասկանում է, որ Լորեն Հարիսը հենց Սաշա Դորանն է։
10"The Comfort of Death"
"Մահվան հարմարություն"
Ջոն ՏերլեսկիՎինսենտ Անգել22 հունիսի, 20132J73602,01[47]
11"Sins of the Fathers"
"Հայրերի մեղքերը"
Օմար ՄադաԴևիդ Ուիլքոքս և Ադրիա Լենգ22 հունիսի, 20132J73612,14[48]
12"The Elysian Fields"
"Ելիսեյան դաշտ"
Քրիստոֆեր ՄիսիանոԷլիզաբեթ Քրաֆթ և Սառա Ֆեյն6 հուլիսի, 20132J73621,94[49]
13"Lazarus"
"Ղազարոս"
Ռոբերտ Դանկան ՄաքնիլՔրիստոֆեր Հոլիր և Լի Դանա Ջեքսոն13 հուլիսի, 20132J73631,56[50]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,0 2,1 Nellie Andreeva (26 июля 2012). «ABC Sets Fall Premiere Dates, Officially Swaps 'The Neighbors' & 'Suburgatory'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
  3. Nellie Andreeva (16 ноября 2012). «Freshman ABC Dramas 'Last Resort' And '666 Park Avenue' Cancelled». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
  4. Hibberd, James. (16 ноября 2012). «ABC cancels '666,' 'Last Resort'». Entertainment Weekly (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  5. Nellie Andreeva (21 декабря 2012). «ABC Pulls Remaining Episodes Of '666 Park Ave', Will Air 'Happy Endings' & 'Apt. 23′ In Sunday 10 PM Slot In January». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  6. Lacey Rose (20 сентября 2011). «ABC Nabs Drama From 'Vampire Diaries,' 'Gossip Girl' Producers (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին. «Alloy Entertainment adds another one-hour drama to a slate that already includes "The Secret Circle" and "The Lying Game."»
  7. Cynthia Littleton (2012 թ․ հունվարի 20). «ABC greenlights pilot '666 Park Ave.'». Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  8. Nellie Andreeva (1 февраля 2012). «Phillip Noyce, Joe & Anthony Russo And Alex Graves Set To Direct Pilots». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
  9. 9,0 9,1 Nellie Andreeva (15 февраля). «'Lost' Alum Terry O'Quinn's Next TV Gig: Starring Role In ABC Supernatural Pilot». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
  10. Nellie Andreeva (24 февраля 2012). «Lucy Punch Joins 'Ned Fox Is My Manny', Dave Annable & Michael Esper Cast In Pilots». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
  11. Lesley Goldberg (28 февраля 2012). «Rachael Taylor Moves Into ABC Drama Pilot '666 Park' (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
  12. Nellie Andreeva (7 марта 2012). «'The Finder's Mercedes Masohn Joins '666 Park Ave', Carmen Ejogo Cast In 'Zero Hour'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
  13. 13,0 13,1 13,2 Nellie Andreeva (2012 թ․ մարտի 9). «'Desperate Housewives' Vanessa Williams To Co-Star In ABC Pilot '666 Park Avenue'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  14. Nellie Andreeva (7 мая 2012). «PRIMETIME PILOT PANIC: Pre-Upfront Week Update». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
  15. Robert Seidman (11 мая 2012). «Updated (5): ABC Picks Up Comedies 'The Neighbors' and 'The Family Tools' and Dramas 'Nashville,' 'Red Widow' and 'Zero Hour' + More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 12-ին.
  16. Philiana Ng (27 июля 2012). «TCA 2012: '666 Park Avenue' Creator Already Has Season 2 Pitch». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին. «Ahead of the show's debut, executive producer David Wilcox said during the freshman soap's summer TCA panel that the writers "want things to be off the nose."»
  17. Nellie Andreeva (2012 թ․ փետրվարի 28). «Victor Garber & Rachael Taylor Book Pilots». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  18. Catriona Wightman (2012 թ․ փետրվարի 24). «'Brothers & Sisters' Dave Annable joins ABC's '666 Park Avenue' pilot». Digital Spy. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  19. Matt Webb Mitovich (2012 թ․ փետրվարի 24). «Exclusive: Brothers & Sisters' Dave Annable Joins ABC's Supernatural Pilot 666 Park Avenue». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  20. 20,0 20,1 Matt Webb Mitovich (2012 թ․ մարտի 8). «Pilot News: The Finder's Mercedes Masöhn, Tree Hill's Robert Buckley Join 666 Park Avenue». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  21. 21,0 21,1 Catriona Wightman (2012 թ․ մարտի 8). «'The Finder' Mercedes Masohn, 'Tree Hill' star join '666 Park Avenue'». Digital Spy. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  22. Morgan, Jeffery (2012 թ․ հունիսի 29). «Terry O'Quinn's '666 Park Avenue' promotes Erik Palladino». DigitalSpy. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է June 29 2012-ին.
  23. Richenthal, Matt (2012 թ․ մարտի 27). «NeNe Leakes, David Lyons to Star in New PilotsR». TV Fanatic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.
  24. Steven Davies (2012 թ․ մարտի 22). «Super Sexy Swede Helena Mattsson Joins ABC's '666 Park Avenue' Pilot». Horror Asylum. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.
  25. «Breaking News - Development Update: Thursday, March 29». The Futon Critic. 2012 թ․ ապրիլի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  26. Matt Webb Mitovich (2012 թ․ մարտի 9). «Pilot Scoop: Vanessa Williams Lands at ABC's Supernatural 666 Park Avenue». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  27. Nellie Andreeva (2012 թ․ փետրվարի 15). «'Lost' Alum Terry O'Quinn's Next TV Gig: Starring Role In ABC Supernatural Pilot». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  28. 28,0 28,1 28,2 Keck, William (2012 թ․ օգոստոսի 8). «Keck's Exclusives: New Bodies Check in to ABC's 666 Park Avenue». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 8-ին.
  29. 29,0 29,1 The Woman in Black (2012 թ․ օգոստոսի 16). «Two More Actors Join ABC's 666 Park Avenue Recurring Roles». Dread Central. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  30. Andreeva, Nellie (2012 թ․ օգոստոսի 29). «Kimberly Williams-Paisley Joins 'Nashville', '666 Park Ave' & 'Royal Pains' Book Actors». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 30-ին.
  31. Nellie Andreeva (11 сентября 2012). «'Black Sails', '666 Park Ave' Add To Casts». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.
  32. James Hibberd (2 октября 2012). «Whoopi Goldberg to guest on '666 Park Ave.' -- EXCLUSIVE». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. «Whoopi Goldberg is coming to ABC's new supernatural Sunday night drama 666 Park Ave.»
  33. 33,0 33,1 «666 Park Avenue: Season 1». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
  34. Tim Goodman (25 сентября 2012). «666 Park Avenue». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. «ABC's new horror drama can't even make the devil seem scary.»
  35. Robert Bianco (25 сентября 2012). «'666 Park Avenue' is missing a lot of necessary evil». USA Today. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. «The very least we should expect from a TV series is that it does what it sets out to do.»
  36. 36,0 36,1 James Hibberd (1 октября 2012). «'Once Upon a Time' return delivers ratings magic». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. «ABC's Sunday drama block launched to strong ratings overall, but newcomer 666 Park Ave. opened surprisingly weak.»
  37. 37,0 37,1 37,2 Sara Bibel (1 октября 2012). «TV Ratings Sunday:'Once Upon A Time' Top Scripted Show, 'Revenge' Strong in New Time Period, 'The Good Wife', 'Family Guy' & 'The Mentalist' Down, '666 Park' Debuts Low». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. «The series premiere of 666 Park Avenue scored a 2.2 adults 18-49 rating, down 29% from a 3.1 for Pan Am's series premiere on September 25, 2011.»
  38. 38,0 38,1 Sara Bibel (2 октября 2012). «Sunday Final Ratings: 'Once Upon A Time', 'The Simpsons', 'Bob's Burgers' Adjusted Up; '666 Park Avenue', '60 Minutes' Adjusted Down & Final Football Numbers». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. «666 Park Avenue and 60 Minutes were each adjusted down a tenth versus Sunday's preliminary ratings.»
  39. Kondolojy, Amanda. (9 октября 2012). «Sunday Final Ratings: 'Once Upon a Time' & 'The Amazing Race' Adjusted Up; '60 Minutes' Adjusted Down + Final Football Numbers». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 9-ին.
  40. Bibel, Sara (2012 թ․ հոկտեմբերի 16). «Sunday Final Ratings: 'The Mentalist' Adjusted Up, 'Revenge' & '60 Minutes' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 16-ին.
  41. Kondolojy, Amanda (2012 թ․ հոկտեմբերի 23). «Sunday Final Ratings: '60 Minutes' & 'The Amazing Race' Adjusted Up, '666 Park Avenue' Adjusted Down + MLB and NFL Numbers». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  42. Bibel, Sara (2012 թ․ հոկտեմբերի 30). «Sunday Final Ratings: 'The Amazing Race' Adjusted Up; 'America's Funniest Home Videos' Adjusted Down Plus Final World Series & Football Numbers». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
  43. Kondolojy, Amanda (2012 թ․ նոյեմբերի 6). «Sunday Final Ratings: 'The Amazing Race' & 'Revenge' Adjusted Up; '60 Minutes', 'The Mentalist', '666 Park Ave' & 'American Dad' Adjusted Down». TV By the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
  44. Bibel, Sara (2012 թ․ նոյեմբերի 13). «Sunday Final Ratings: 'Revenge', 'The Mentalist' & 'The Amazing Race' Adjusted Up; '666 Park Avenue' & '60 Minutes' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.
  45. Bibel, Sara (2012 թ․ նոյեմբերի 27). «Sunday Final Ratings: 'Once Upon a Time', 'Family Guy' & 'The Cleveland Show' Adjusted Up; 'The Good Wife' & '60 Minutes' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
  46. Kondolojy, Amanda (2012 թ․ դեկտեմբերի 4). «Sunday Final Ratings: 'American Dad' Adjusted Up, '666 Park Avenue' Adjusted Down + Unscrambled CBS Ratings & Final Football Numbers». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  47. Kondolojy, Amanda (2013 թ․ հունիսի 23). «TV Ratings Saturday: Stanley Cup Coverage Dominates Night + '666 Park Ave' Burn-Off Premieres Low». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  48. Bibel, Sara (2013 թ․ հունիսի 30). «TV Ratings Saturday: Baseball Beats Burnoffs, '666 Park Avenue', 'Brooklyn DA' & 'Zero Hour' Flat, 'Do No Harm' Returns Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  49. Kondolojy, Amanda (2013 թ․ հուլիսի 7). «TV Ratings Saturday: '666 Park Ave', 'Zero Hour' & 'Brooklyn DA' Burnoffs Stay Steady». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
  50. Bibel, Sara (2013 թ․ հուլիսի 14). «TV Ratings Saturday: '666 Park Ave' End on a Low Note as '48 Hours' Repeat Wins the Night». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]