Ռեյչել Թեյլոր
Ռեյչել Թեյլոր | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 11, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Լոնսեստոն, Թասմանիա, Ավստրալիա |
Կրթություն | Riverside High School? |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի |
Ռեյչել Թեյլոր (անգլ.՝ Rachael Taylor, հուլիսի 11, 1984, Լոնսեստոն, Թասմանիա, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի[1]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեյչել Թեյլորը ծնվել է 1984 թվականի հուլիսի 11-ին Ավստրալիայի Թասմանիա նահանգի Լոնսեստոն քաղաքում, Նեյջելա և Քրիստինա Թեյլորների ընտանիքում[2]։ Սովորել է Ռիվերսայդսի դպրոցում։ Թեյլորը հաղթել է «Միս երիտասարդ Թասմանիա» մրցույթում, հետագայում հաջողությամբ հանդես է եկել նաև միջազգային «Միս տիեզերք» և «Միս աշխարհ» մրցույթներում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա դեբյուտը համարվում է մասնակցությունը «Headland» ավստրալիական նախագծին, որից հետո նա հայտնվում է ամերիկյան հեռուստատեսային շոուներում։ Ամենամեծ հաջողությունը նրան բերում է Մեգի Մենդեսի դերը «Տրանսֆորմերներ» ֆիլմում։ Հետագայում Ռեյչել Թեյլորը նկարահանվում է հոլիվուդյան «Ֆանտոմներ» (2008), «Ֆանտոմ» (2011) և այլ ֆիլմերում։
2011 թվականի սկբին Ռեյչել Թեյլորը նկարահանվեց ABC ընկերության «Կրքի կազմախոսություն» ֆիլմի ութ էպիզոդներում, իսկ նույն թվականի աշնանը «Չարլիի հրեշտակներ» սերիալում ներկայացավ գլխավոր դերով՝ մարմնավորելով Ֆերի Ֆոսետին։ Եթերի համար սերիալը նկարահանվել է մի քանի էպիզոդով, իսկ 2012 թվականին նա խաղացել է ABC ընկերության «Այգի ավենյու, 666» ֆիլմում։ Շոուն առաջին եթերաշրջանից հետո փակվում է ցածր ռեյտինգի պատճառով։ 2014 թվականին նա մասնակցություն է ունենում NBC կազմակերպության «Ճգնաժամ» սերիալի մեջ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2004 | ս | Նատալի Վուդի հանելուկը | The Mystery of Natalie Wood | Մերիան Մարինկովիչ |
2005 | ս | Մակլեոդի դստրեր (հեռուստասերիալ) | McLeod's Daughters | Նատալի Լյուիս Բրաուն |
2005 | ֆ | Անտառի ոգի | Man-Thing | Տերի Էլիզաբեթ Ռիչարդս |
2005 | ֆ | Հերկուլես | Hercules | կին/ Սֆինքս |
2004 | ս | Դինաստիա | Dynasty | Կատերինա Օկսենբերգ |
2006 | ֆ | Չեմ տեսնում չարին | See No Evil | Զոյա |
2007 | ֆ | Տրանսֆորմերներ | Transformers | Մեգի Մեդսեն |
2008 | ֆ | Հարված շշով | Bottle Shock | Սեմ |
2008 | ֆ | Ուրվականներ | Shutter | Ջեյն Շոու |
2008 | ֆ | Կոնտակտների ցուցակ | Deception | Աղջիկը դահլիճում |
2009 | ֆ | Հուսահատված գլուխներ | Splinterheads | Գելեկսի |
2011 | ս | Կրքի կազմախոսություն | Grey's Anatomy | բժիշկ Լյուսի Ֆիլդս |
2011 | ս | Չարլիի հրեշտակները | Charlie's Angels | Էբիգեյլ «Էբբի» Սեմպսոն |
2011 | ֆ | Ֆանտոմ | The Darkest Hour | Էնն |
2011 | ֆ | Շեկ շուն | Red Dog | Նենսի Գրեյ |
2012 | ֆ | Ամեն ինչ, բացի սիրուց | Any Questions for Ben? | Ալեքս |
2012-2013 | ս | Պարկ ավենյու, 666 | 666 Park Ave | Ջեյն վան Վին |
2014 | ս | Ճգնաժամ | Crisis | Սյուզի Դանն |
2014 | ֆ | Լոֆտ | The Loft | Էնն |
2015 | ս | Ջեսիկա Ջոնս | A.K.A. Jessica Jones | Տրիշ Ուոկեր[3] |
2016 | ֆ | Ոսկի | Gold | |
2016 | ֆ | Կամար | ARQ | Հանա |
2017 | ս | Պաշտպաններ | The Defenders | Տրիշ Ուոկեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Rachael Taylor- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Nigel and Christine Taylor». Herald Sun.
- ↑ «Rachael Taylor the Latest to Join Marvel's A.K.A. Jessica Jones». Marvel.com. 2015 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյչել Թեյլոր» հոդվածին։ |
|