Մերսեդես Մասոն
| Ծնվել է | մարտի 3, 1982 (43 տարեկան) կամ մարտի 3, 1983[1] (42 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Լինչոպինգ, Էստերգյոտլանդ, Շվեդիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոռեժիսոր |
| Ամուսին(ներ) | Դևիդ Դենման |
Մերսեդես Մասոն (անգլ.՝ Mercedes Masöhn, մարտի 3, 1982 կամ մարտի 3, 1983[1], Լինչոպինգ, Էստերգյոտլանդ, Շվեդիա), շվեդ դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերսեդես Մասոնը ծնվել է 1982 թվականի մարտի 3-ին Շվեդիայի Լինչոպինգ քաղաքում։ 12 տարեկանում ընտանիքի հետ Շվեդիայից տեղափոխվել է ԱՄՆ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]13 տարեկանում սկսել է աշխատել Ֆորդ Մոդելս մոդելային գործակալությունում։
Առաջնաելույթ է ունեցել հեռուստատեսությունում 2005 թվականին։ 2011 թվականին խաղացել է գլխավոր դեր «Կարանտին 2։ Տերմինալ» ֆիլմում։ 2012 թվականին խաղացել է կնոջ գլխավոր դեր «Փնտրողը» սերիալում[2]։ 2012-2013 թվականներին նկարահանվել է «Պարկ ավենյու, 666» սերիալում[3]։
2015-2017 թվականներին խաղացել է «Վախեցեք քայլող մեռյալներից» սերիալում[4]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի սեպտեմբերի 13-ից Մերսեդեսն ամուսնացած է դերասան Դևիդ Դենմանի հետ։ Ամուսիններն ունեն որդի՝ Կայուս Քեյն Դենմանը[5]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 2005-2006 | ս | Մեկ կյանք ապրելու համար | One Life to Live | Նիլի |
| 2006 | ֆ | Բաժանումը | The Break-Up | աղջիկ |
| 2008 | կմ/ֆ | Հիմա և ոչ մի տեղ | Now and Nowhere | Դելորես |
| 2008 | ս | Անտուրաժ | Entourage | Կառա |
| 2009 | հֆ | Օրենքը | The Law | Թերեզա Ռամիրես |
| 2009 | ֆ | Կարմիր Ավազներ | Red Sands | արաբ կին |
| 2009 | ս | Խուզարկու շուն | The Closer | Կատերինա Օրտեգա |
| 2009 | ս | Ծովային ոստիկանություն։ Հատուկ ստորաբաժանում | NCIS: Naval Criminal Investigative Service | ոստիկանության սպա Հիզեր Քինսայդ |
| 2009 | ս | C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք | CSI: NY | Ֆրենկի Թայլեր |
| 2009-2010 | ս | Երեք գետ | Three Rivers | Վանեսա |
| 2010 | հֆ | Մահվան բոլոր նշանները | All Signs of Death | Սոլդեդ |
| 2010 | ս | Կասլ | Castle | Մարինա Կասիլյաս |
| 2011 | ֆ | Կարանտին 2։ Տերմինալ | Quarantine 2: Terminal | Ջենի |
| 2011 | ս | Լուսամփոփ | Traffic Light | Շերի |
| 2011 | ս | Չակ | Chuck | Զոնդրա |
| 2012 | ս | Փնտրողը | The Finder | Իսաբել Սամբադա |
| 2012 | ս | Ընդհանուր գործ | Common Law | Էլեն |
| 2012 | կմ/ֆ | Կոկոններ | Buds | Անջելիկա |
| 2012 | ֆ | Միջնակարգ դպրոց | General Education | Բիբի |
| 2012-2013 | ս | Պարկ ավենյու, 666 | 666 Park Ave | Լուիզա Լեոնարդ |
| 2013 | ֆ | Լոս Անջելեսում մի քիչ միայնակ | Slightly Single in L.A. | Ստեյսի |
| 2014 | ս | Californication | Californication | Էմի Թեյլոր Ուոլշ |
| 2014-2019 | ս | Ծովային ոստիկանություն։ Լոս Անջելես | NCIS: Los Angeles | Տալիյա դել Կամպո |
| 2014 | ֆ | Դիպուկահար։ Ժառանգություն | Sniper 5: Legacy | Սեն Մալիք |
| 2014 | ս | Զայրույթի կառավարում | Anger Management | Մեգի |
| 2015 | ֆ | Անա Մարիան Նովելալենդում | Ana Maria in Novela Land | Աննա Գլորիա |
| 2015 | հֆ | Սպիտակ քաղաք | White City | Լիզի Ժաֆարի |
| 2015 | ս | Տիեզերագնացների կանանց ակումբ | The Astronaut Wives Club | Դոտ Բինգհեմ |
| 2015-2017 | ս | Վախեցեք քայլող մեռյալներից | Fear the Walking Dead | Օֆելյա Սալազար |
| 2017 | ս | Կասկած | Doubt | Ելենա Գարսիա |
| 2018-2019 | ս | Նորակոչիկ | The Rookie | Զոյի Անդերսոն |
| 2019 | ս | Ինչպես խուսափել սպանության համար պատժից | How to Get Away with Murder | Կորա Դունկան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Mercedes Masohn joins the «Bones» spinoff as a cop on the rise The Hollywood Reporter
- ↑ 'The Finder' Mercedes Masohn, 'Tree Hill' star join '666 Park Avenue'
- ↑ 'Fear the Walking Dead' Star Opens Up About That Tearful Exit
- ↑ Mercedes Mason and David Denman Welcome Son Caius Kane
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերսեդես Մասոն» հոդվածին։ |
| ||||||||||||||