Դեյվ Էնաբլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվ Էնաբլ
Ծնվել էսեպտեմբերի 15, 1979(1979-09-15)[1] (44 տարեկան)
ԾննդավայրSuffern, Ռոքլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունState University of New York at Plattsburgh? և Valley Central High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Ամուսին(ներ)Օդեթ Էննեբեյլ

Դեյվ Էնաբլ (անգլ.՝ Dave Annable, լրիվ անունը՝ Դևիդ Ռոդման Էնաբլ (անգլ.՝ David Rodman Annable), սեպտեմբերի 15, 1979(1979-09-15)[1], Suffern, Ռոքլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որը հայտնի է «Քույրեր և եղբայրներ» սերիալում կատարած Ջասթին Ուոլքերի դերով։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Ռոդման Էնաբլը ծնվել է ԱՄՆ Նյու Յորք նահանգի Սաֆեռնե քաղաքում։ Մեծացել է Ուոլդենում, որտեղ էլ ավարտել է դպրոցը 1997 թվականին։ Ընդունվել է Նյու Յորքի պետական համալսարան Պլատսբուրգում։ Ուսման տարիներին միացել է PSTV ուսանողական հեռուստակայանին, որը տեղակայված էր համալսարանի տարածքում։ Մասնակցել է հեռուստահաղորդումների նախապատրաստմանը, ինչպես նաև աշխատել է եթերում։ 2003 թվականին հեռացել է համալսարանից, որպեսզի սկսի զբաղվել կարիերայով[2]։ Հետագայում շարունակել է կրթությունն ու 2009 թվականի մայիսի 16-ին ստացել դիպլոմը[2][3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնաբլը կինոյում իր նորամուտը կատարել է NBC ալիքի «Երրորդ հերթափոխ» քրեական դրամայում 2002 թվականին։ Նա նկարահանվել է գովազդային հոլովակներում այնպիսի ապրանքանիշների համար, ինչպիսիք են՝ Mountain Dew, Starburst և Abercrombie and Fitch։

Էնաբլն առավել մեծ ճանաչում է ձեռք բերել ABC ալիքի «Քույրեր և եղբայրներ» սերիալում կատարած Ջասթին Ուոլքերի՝ Սալլի Ֆիլդի հերոսուհու որդու դերի շնորհիվ։ Այդ սերիալում նա նկարահանվել է 2006-2011 թվականներին, և իր դերակատարման համար արժանացել է Prism Award (Performance in a Drama Series Multi-Episode Storyline) մրցանակի 2008 թվականին[4]։ Նա նկարահանվել է նաև «Շրջանավարտների հանդիպում» սերիալում 2005-2006 թվականներին և Քեթրին Մաքֆիի հետ կատարել է գլխավոր դեր «Դու չես կարող համբուրել հարսին» ֆիլմում 2011 թվականին։ Նույն թվականին Էնաբլը նկարահանվել է «Քանի՞սն ունես դու» կատակերգությունում, որտեղ կատարել է Աննա Ֆերիսի տղամարդկանցից մեկի դերը։

2007 թվականին People ամսագիրը Էնաբլին ընդգրկել է ամենասեքսուալ տղամարդկանց իր ամենամյա ցանկի յոթերորդ հորիզոնականում[5]։

Դեյվ Էնաբլը կատարել է գլխավոր դերերից մեկը ABC ալիքի «Պարկ ավենյու, 666» հեռուստասերիալում 2012 թվականին, որը մեկ եթերաշրջան հետո փակվել է ցածր վարկանիշի պատճառով[6][7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հոկտեմբերի 10-ին Դեյվ Էնաբլն ամուսնացել է դերասանուհի Օդեթ Յուստմանի հետ։ 2015 թվականի սեպտեմբերի 7-ին ծնվել է նրանց դուստրը՝ Չարլի Մեյը[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 ս Երրորդ հերթափոխ Third Watch Դուգ Մեյփլ կրտսեր
2004 ֆ Կախարդվածը Spellbound Գրիֆին
2004 ֆ Փոքրիկ սև գիրք Little Black Book Բին
2005-2006 ս Շրջանավարտների հանդիպում Reunion Աարոն Լյուիս
2006-2011 ս Քույրեր և եղբայրներ Brothers & Sisters Ջասթին Ուոքեր
2011 ֆ Դու չես կարող համբուրել հարսին You May Not Kiss the Bride Բրայան Լայթհաուս
2011 ֆ Քանի՞սն ունես դու What's Your Number? Ջեյք Ադամս
2012 ս Հրապուրիչ Fetching Բլեյք
2012-2013 ս Պարկ ավենյու, 666 666 Park Avenue Հենրի Մարտին
2013 ս Բեն և Քեյթ Ben and Kate Պրոֆեսոր Գրեգ
2014-2015 ս Կարմիր ապարանջանները Red Band Society Ադամ Մաքենդրյու
2016 ս Սրտեր կոտրողը Heartbeat Փիրսոն (Փիրս) Հարիս
2017 ս Միքը The Mick Թեդի Գրանտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1021253081 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Bergeron, Bryan (2009 թ․ մայիսի 1). «Annable, 'off to a good start'» (անգլերեն). Cardinal Points. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
  3. «Dave Annable accepts the Off to a Good Start Award from SUNY Plattsburgh» (video) (անգլերեն). YouTube. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
  4. «PRISM Award - Performance in a Drama Series Multi-Episode Storyline» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
  5. «The Sexiest Men Alive». People (անգլերեն). 2007 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
  6. Catriona Wightman (2012 թ․ փետրվարի 24). «'Brothers & Sisters' Dave Annable joins ABC's '666 Park Avenue' pilot» (անգլերեն). Digital Spy. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
  7. Matt Webb Mitovich (2012 թ․ փետրվարի 24). «Exclusive: Brothers & Sisters' Dave Annable Joins ABC's Supernatural Pilot 666 Park Avenue» (անգլերեն). (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
  8. Leon, Anya (2015 թ․ սեպտեմբերի 10). «Dave and Odette Annable Welcome Daughter Charlie Mae». People. Nicole Sands. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]