Պավել Սարկիսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պավել Սարկիսով
Ծնվել էսեպտեմբերի 19, 1932(1932-09-19)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 25, 2012(2012-04-25) (79 տարեկանում)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Դ. Մենդելևի անվան Մոսկվայի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԴ. Մենդելևի անվան Մոսկվայի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Պարգևներ«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Բարեկամության շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ ՌԴ կառավարության մրցանակ կրթության ոլորտում և Ուկրաինայի գիտության և տեխնոլոգիաների պետական մրցանակ


Պավել Ջիբրայելովիչ Սարկիսով (ռուս.՝ Павел Джибраелович Саркисов, 1932), 1963 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1978 թվականին՝ տեխնիկական գիտությունների դոկտորի ատենախոսությունները։ 1990 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 1997 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ Ռուսաստանի Դաշնության պրեզիդենտի դափնեկիր (2000 թվական), ՌԴ կառավարության դափնեկիր (2002, 2006 թվականներ)։ Պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի և Բարեկամության շքանշաններով։ 2008 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։

Սարկիսովը որպես գիտնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Ջիբրայելի Սարկիսովը հանդիսանում է առաջատար գիտնականներից և խոշորագույն մասնագետներից մեկը ֆիզիկական քիմիայի և սիլիկատային ու դժվարահալ անօրգանական նյութերի տեխնոլոգիայի բնագավառում։ Նա մեծ ավանդ է ներդրել կարծրաֆազ և հեղուկաֆազ սիլիկատային համակարգում բյուրեղացումը ղեկավարող տեսության հիմունքների ստեղծման ու մշակման գործում։ Մեծ է նրա ավանդը նաև որոշակի բաղադրությամբ ապակենման և ապակեբյուրեղային նյութերի ստացման պրոցեսների հիմնական սկզբունքների ու օրինաչափությունների ձևակերպման հարցում։ Բյուրեղացման պրոցեսների գիտական հիմունքների իր կողմից կատարված մշակումները հիմք են հանդիսացել նոր տեխնոլոգիաների և նոր նյութերի ստեղծման համար։ Պրոֆեսոր Պավել Ջիբրայելի Սարկիսովի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ Ռուսաստանում հիմնադրվել են շինարարական նշանակության արդյունավետ դեկորատիվ-հարդարման նյութերի՝ խարամասիտալների և սիգրանի (սինթետիկ գրանիտի), ինչպես նաև տեխնիկական սիտալների արդյունաբերական արտադրություններ, որոնք իրենց կիրառությունն են գտել մեքենաշինության, ավիացիոն, հրթիռային և տեխնիկայի այլ բնագավառներում։ Խարամասիտալների և սիգրանի տեխնոլոգիաները ներդրվել են արտադրությունում։ Այդ նյութերը լայն կիրառում են գտել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում։ Դրանց տեխնոլոգիաները արտոնագրված են աշխարհի բազմաթիվ երկրներում։

Պաշտոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Սարկիսովը հեղինակ է ավելի քան 600 գիտական աշխատությունների, այդ թվում՝ դասագրքերի, մենագրությունների, հայտնագործությունների և արտոնագրերի։ «Քիմիական տեխնոլոգիայի տեսական հիմունքներ» ամսագրի գլխավոր խմբագիրն է, Մենդելեևի անվան Ռուսաստանյան քիմիական ընկերության նախագահը, Ռուսաստանի քիմիկա-տեխնոլոգիական բուհերի ուսումնա-մեթոդական միության նախագահը։ Բարձրագույն դպրոցի գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ է, Նյու-Յորքի ակադեմիայի և այլ կազմակերպությունների իսկական անդամ։ Պավել Սարկիսովը ծնվել է 1932 թվականին, Թբիլիսիում։ 1956 թվականին, ավարտելով Մոսկվայի Մենդելեևի անվան քիմիկա-տեխնոլոգիական ինստիտուտը, աշխատել է բյուրեղապակու գործարանում։ 1963 թվականից իրեն նվիրել է գիտությանը։

Պավել Սարկիսովի ողջ կյանքը գործնականում կապված է Մոսկվայի Դ. Մենդելեևի անվան քիմիկա-տեխնոլոգիական ինստիտուտի հետ (1992 թվականից Ռուսական քիմիկա-տեխնոլոգիական համալսարան), ուր նա եղել է կրտսեր և ավագ գիտաշխատող, դոցենտ, պրոֆեսոր, պրոռեկտոր։ 1985 թվականին ընտրվել է ինստիտուտի ռեկտոր և այն գլխավորել 20 տարի։ Նրա ղեկավարությամբ ինստիտուտը բազում կազմակերպական և կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվել, դարձել համալսարան։ Ակադեմիկոս Սարկիսովի նախաձեռնությամբ համալսարանում ստեղծվել են նոր ամբիոններ՝ մենեջմենթի և մարքետինգի, սոցիոլոգիայի, տրամաբանության և տեսական ինֆորմատիկայի, ինֆորմացիոն-համակարգչային տեխնոլոգիաների, նանոնյութերի և նանոտեխնոլոգիաների, բացվել են նոր մասնագիտություններ՝ արդյունաբերական անվտանգության, քիմիա-դեղագործական և կոսմետիկական նյութերի և այլն։

Մենդելեևի անվան քիմիկա-տեխնոլոգիական համալսարանի պրեզիդենտ, ակադեմիկոս Պավել Սարկիսովի դասագրքերով և ուսումնական ձեռնարկներով այսօր ուսանում են մասնագիտական բուհերի և քոլեջների ուսանողները։ Նա ակտիվորեն մասնակցում է Ռուսաստանի բարձրագույն կրթության զարգացմանը ուղղված ուսումնական նոր պլանների, ծրագրերի և ուղղությունների մշակմամբ։ Նա Ռուսաստանի մաթեմատիկական և բնագիտական կրթության ոլորտի մի շարք դասընթացների պետական կրթական ստանդարտների մշակման Դաշնային խորհրդի նախագահն է, (ԽՍՀՄ) Ռուսաստանի դաշնության քիմիկա-տեխնոլոգիական մասնագիտությունների բուհերի ուսումնա-մեթոդական միության և բազում ուրիշ հեղինակավոր կազմակերպությունների և ընկերությունների նախագահը։ Ակադեմիկոս Սարկիսովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գծով շրջակա միջավայրի պահպանության միջազգային բազում ուսումնական ծրագրերի նախաձեռնողն է, քիմիական գիտության և կրթության գծով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կենտրոնի պրեզիդենտը։

Պավել Սարկիսովը գիտական, մանկավարժական, կազմակերպչական և վարչական վիթխարի աշխատանք է կատարում։ Նա Մենդելեևի անվան Ռուսաստանի քիմիական ընկերության նախագահն է, Ռուսաստանի քիմիկոսների միության փոխնախագահը, Մոսկվայի քաղաքապետին առընթեր էկոլոգիական կոնսուլտատիվ խորհրդի անդամ, «Քիմիական արդյունաբերությունն այսօր» միավորման տնօրենների խորհրդի նախագահը և այլն։ Պարզապես զարմանալ է պետք, թե այդ նշանավոր գիտնականը, հասարակական գործիչը, գիտության և բարձրագույն կրթության տաղանդավոր կազմակերպիչը ինչպես է հասցնում կատարել իր ուսերին դրված այս վիթխարի, պատասխանատու պարտականությունները, և ամենակարևորը՝ կատարել փայլուն կերպով։ Պավել Սարկիսովի գիտության մեջ անցած ուղին՝ ականավոր գիտնականի բազմակողմանիության փայլուն օրինակ է, գիտնականի, որի ձեռքբերումները հիմնարար հետազոտությունների բնագավառում մեծ առաջընթաց են և որոշում են արտադրության մի ամբողջ ոլորտի և՛ գաղափարախոսությունը, և՛ տեխնոլոգիան։ ԵՎ միանգամայն օրինաչափ է, որ Պավել Սարկիսովի աշակերտները այսօր կազմում են նրա իսկ ստեղծած բնագավառի կադրային ներուժի ոսկե ֆոնդը։ Ուղիղ մեկ տարի առաջ տված հարցազրույցում իրեն ուղղված՝ «Ե՞րբ մենք կկարողանանք մրցել արևմտյան գիտական դպրոցների հետ» հարցին, - ակադեմիկոս Պավել Սարկիսովը պատասխանեց.

Aquote1.png
- Ռուսաստանը շատ բան կորցրեց 90-ական թվականներին։ Երբ նոր հազարամյակի շեմին մենք ուշքի եկանք, պարզվեց, որ շատ ենք հետ մնացել։ Ու նաև քիմիայի բնագավառում։ Այսօր դեղամիջոցների 75 տոկոսը ներկրվում է արտասահմանից, և միայն 25 տոկոսը հայրենական արտադրության է։ 2012 թվականին պետք է հասցնել գոնե 50-ը 50-ի։ Խորհրդային տարիներին մենք ունեինք քիմիայի մոտ 75 ճյուղային ինստիտուտներ։ Դրանցից ամեն մեկը զբաղվում էր որոշակի գիտական ուղղությամբ։ Գոյություն ունեին ազոտի, քլորի արդյունաբերության, պոլիմերների, կաուչուկի պետական ինստիտուտների։ Վերակառուցման տարիներին դրանք բոլորը դարձան մասնավոր։ Կիրառական ինստիտուտները դադարեցրին իրենց գոյությունը։ Իմ գործընկերները հաճախ հարց են տալիս՝ պե՞տք է արդյոք նորից վերածնել ճյուղային ինստիտուտները։ Ես պատասխանում եմ՝ այսօր Ռուսաստանի քիմիական արդյունաբերությունը 97 տոկոսով մասնավորեցված է։ Ուրեմն պետությունը ինչո՞ւ պիտի ֆինանսավորի կիրառական հետազոտությունները, որոնց արդյունքներից պիտի օգտվեն մասնավոր ընկերությունները։
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]