Պավել Պավել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պավել Պավել
չեխ․՝ Pavel Pavel
Ծնվել էմարտի 11, 1957(1957-03-11) (62 տարեկան)
ԾննդավայրՍտրակոնիցե, Ստրակոնիցեի շրջան
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխիա
Flag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա
ԿրթությունUniversity of West Bohemia?
Մասնագիտությունճարտարագետ, հնագետ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններSouth Bohemian Region Assembly member?
Քաղաքական կուսակցությունCivic Democratic Party?

Պավել Պավել (չեխ․՝ Pavel Pavel, մարտի 11, 1957(1957-03-11), Ստրակոնիցե, Ստրակոնիցեի շրջան), չեխ ինժեներ, փորձարար-հնագետ, Զատկի կղզու հետազոտող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1957 թվականին Ստրակոնիցեում։ Ավարտել է Պլզենի համալսարանի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ Մեծ ճանաչում է ձեռք բերել այն բանից հետո, երբ բացահայտել է եղանակը, որով Զատկի կղզու բնակիչները տեղաշարժել են քարե հսկայական արձանները` մոաիները: 1982 թվականին Պավելը նման փորձ է կատարել Չեխիայի հարավում։ 1986 թվականին նորվեգացի նշանավոր հետազոտող Թուր Հեյերդալի հետ կրկնել է իր այդ փորձը հենց կղզում ` ապացուցելով նախկինում առաջ քաշած վարկածը[1]:

Պավելի ենթադրությամբ քանդակները տեղափոխել են կանգնած` ճոճելով ու շրջելով դրանք ոտքից ոտք։ Այդպես հնարավոր է եղել փոքրաթիվ մարդկանցով տեղարժել հսկայական քանդակները։ Չեխիայի հարավում գտնվող Ստրակոնիցե քաղաքի իր տանը Պավելը պատրաստել է տվել 12 տ կշռող քանդակի մանրակերտը և բարեհաջող կատարելով փորձը` հաստատել է իր վարկածը։ Դրանից հետո Թուր Հեյերդալը նրան հրավիրել է իր արշավախումբ, որի կազմում Պավելը հայտնվել է Զատկի կղզում։ Այստեղ գիտափորձը կրկնել են արդեն 6.5 մ բարձրությամբ և 10 տ քաշով բնօրինակ քանդակով։ Քանդակը «քայլել» է 17 բնիկների օգնությամբ։

Թուր Հեյերդալի մահից հետո Պավել Պավելը կազմակերպել է մի քանի գիտարշավ Զատկի կղզի` շարունակելով կղզու մշակութային ժառանգության ուսումնասիրությունը։ Օգտագործելով համանման աշխատանքների կազմակերպման իր հմտությունները` նա եզրակացրել է, որ, օրինակ` Բաալբեկի 800 տոննայանոց քարերը ամենահասարակ տեխնոլոգիայով տեղափոխելու համար կպահանջվի 158 մարդու աշխատանք։

1989 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո Պավելը` որպես Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության անդամ, փորձել է զբաղվել քաղաքական գործունեությամբ` երկու անգամ առաջադրելով իր թեկնածությունը Չեխիայի Հանրապետության Սենատի ընտրություններում, սակայն երկու դեպքում էլ պարտություն է կրել 2002 թվականին սոցիալ-դեմոկրատ Պավել Ռիշետսկուց, 2003 թվականին` քրիստոնյա դեմոկրատ Յոզեֆ Կալբաչից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pavel Pavel: Rapa Nui, České Budějovice, 1989.
  • Jaroslav Malina, Pavel Pavel: Jak vznikly největší monumenty dávnověku (How the largest ancient monuments had been built), Prague 1994, ISBN 80-205-0211-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]