1895-1900 թվականներին սովորել է Օդեսայի գեղարվեստի ուսումնարանում, 1901 -1914 թվականներին՝ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ Շիլինգովսկիի գծանկարով խիստ, դասական փորագրություն հիշեցնող օֆորտներն ու փայտագրությունները (բնանկար, դիմանկար) աչքի են ընկնում նրբագծի հստակությամբ։ Ստեղծել է նաև երփնագիր և վիմագիր աշխատանքներ։ Գործերից են «Բեսարաբիա» նկարաշարը (օֆորտ, 1913), «Պաշարված քաղաքը» (1941-1942), Կառլ Մարքսի դիմանկարը (փայտագրություն, 1933), Հոմերոսի «Ոդիսականի» նկարազարդումները (հրատարակվել է 1935 թվականին)։ 1925 թվականին եղել է Հայաստանում, ստեղծել «Բերդի պարիսպը։ Երևան», «Սևանա վանքը», «Գեղարդի վանքը», «Հռիփսիմեի վանքը» մատիտանկարները (չորսն էլ՝ Հայաստանի պետական պատկերասրահում, Երևան)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 495)։