Պավել Մազմանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Մազմանյան
ԾննդավայրՍուխում
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ
Աշխատավայր«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան նորածնային ծառայության ղեկավար
Կայքmazmanyan.am

Պավել Արտյոմի Մազմանյան (օգոստոսի 14, 1965, Սուխումի), հայ բժիշկ, Հայաստանի առողջապահության նախարարության նեոնատոլոգիայի գծով խորհրդատու, Երևանի պետական բժշկական համալսարանի նեոնատոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան նորածնային ծառայության ղեկավար, պրոֆեսոր, Երևան քաղաքի ավագանու անդամ (Իմ քայլը դաշինք)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1965 թվականին Աբխազիայի Սուխում քաղաքում, բժիշկ-մանկաբույժի ընտանիքում[2]։ 1982 թվականին ընդունվել է Ուկրաինայի Զապորոժե քաղաքի Պետական բժշկական ինստիտուտը և 1988 թվականին ավարտել այն։ 1992 թվականին մանկական ռեանիմացիա և անեստեզիոլոգիա մասնագիտությամբ ավարտել է կլինիկական օրդինատուրան։ 1994 թվականին Օլբան քաղաքի նորածնային ինտենսիվ թերապիայի բժշկական կենտրոնում ստացել է նեոնատոլոգիա մասնագետի որակավորում։ 1999 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարճաժամկետ խորհրդատու է։ 2002-2007 թվականներին եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը։ 2002 թվականին Միացյալ Թագավորության մանկաբուժության և Երեխայի առողջության թագավորական քոլեջի կողմից արժանացել է դրամաշնորհի՝ կատարելագործման և գիտահետազոտական աշխատանքների համար։ 2004 թվականին ստանացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2011 թվականից Երևանի պետական բժշկական համալսարանի նեոնատոլոգիայի ամբիոնի վարիչն է, 2013 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարության նեոնատոլոգիայի գծով խորհրդատու։ 2014 թվականին պաշտպանել է դոկտորական թեզ։

Ամուսնացած է, ունի 2 աղջիկ և 1 թոռ։

Հետդիպլոմային կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001, 1998 թվականներ, նեոնատոլոգիա, Մանկաբուժության և երեխաների առողջության արքայական քոլեջ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
  • 1998, 2001 թվականներ, նեոնատոլոգիայի և պերինատոլոգիայի զալցբուրգյան բժշկական սեմինարներ, Զալցբուրգ, Ավստրիա
  • 1994, օրդինատուրա՝ նեոնատոլոգիա մասնագիտությամբ, Օլբանիի Բժշկական կենտրոն, Նյու-Յորք, ԱՄՆ
  • 1990-1992 թվականներ, Կլինիկական օրդինատուրա մանկական վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի գծով, մանկաբուժության №1 ամբիոն, Երևան, Հայաստան
  • Ինտերնատուրա մանկաբուժություն մասանգիտությամբ, Հանրապետական մանկական հիվանդանոց, Չիմքենտ, Ղազախստան[3]։

Հետազոտությունների ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նորածինների մոտ սուրֆակտանտի արդյունավետ օգտագործում
  • Անհաս նորածինների մոտ զարկերակային բաց ծորանի կապման վիրահատություն
  • CPAP (սիպապ) մեթոդի ներդնում և կիրառում

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 60 տպագրված աշխատանքի և 2 ուսումնական ձեռնարկի հեղինակ է։

Ընտրված հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մազմանյան Պ․Ա․ Անհաս նորածինների շնչառական խանգարումների բուժման ժամանակակից հայեցակետերը,Երևան, 2014[4]
  • Mazmanyan P, Mellor K, Doré CJ, et al. A randomised controlled trial of flow driver and bubble continuous positive airway pressure in preterm infants in a resource-limited setting. Arch Dis Child Fetal Neonatal Ed doi։ 10.1136/archdischild-2015-308464
  • Mazmanyan P, Darakchyan M, Feng S, Tatkov S. Breathing dynamically changes positive airway pressure during nasal high flow in neonates. Eur Respir J. 2014 44։Suppl 58, P 3299
  • Mazmanyan P, Kerobyan V, Nikoghosyan K. Cranial ultrasound findings in asymptomatic full term infants. Arch Dis Child 2014;99 (Suppl 2)։ A1–A620
  • Мазманян П.А. Эффективность CPAP как метода первичной респираторной поддержки у недоношенных новорождённых с РДС. Обзор современных доказательств. // Анестезиология и реаниматология. Москва, 2013, №1. – С.31-34.
  • Mazmanyan P., Darakchyan M. Humidified high flow nasal cannula for the treatment of respiratory distress in premature newborns. // Journal of Perinatal Medicine, 2013։ 41;51.
  • Мазманян П.А., Даракчян М.А., Керопян В.В. Назальныe канюли с высоким потоком при лечении дыхательных расстройств у недоношенных новорождённых с гестациoнным возрастом ≥ 34 недель. // Неонатология. Москва, 2013, №2. – C.39-42.
  • Мазманян П.А., Саркисян Е.А., Антонов А.Г. Оптимизация респираторной терапии у недоношенных новорождённых с дыхательными расстройствами. // Российский педиатрический журнал. – М., 2008, №3. (Май–Июнь) – С.7-14.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայտնի են Երևանի ավագանու նորընտիր անդամները
  2. «Мазманян Павел Артемович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
  3. «Պավել Մազմանյան - «Էրեբունի» բժշկական կենտրոն». «Էրեբունի» բժշկական կենտրոն (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
  4. Мазманян, Павел Артемович (2014). «Современные аспекты лечения дыхательных расстройств у недоношенных новорожденных: Автореферат дис. ... д-ра мед. наук по спец.: 14.00.06 - Педиатрия». Ереван. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]