Պավել Գրաբովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պավել Գրաբովսկի
ուկր.՝ Павло Арсенович Грабовський
GrabovskyPA.jpg
Ծնվել էօգոստոսի 30 (սեպտեմբերի 11), 1864
ԾննդավայրԳրաբովսկոե, Կրասնոպոլիեի շրջան, Սումիի մարզ
Վախճանվել էնոյեմբերի 29 (դեկտեմբերի 12), 1902 (38 տարեկանում)
Վախճանի վայրՏոբոլսկ, Ռուսական կայսրություն[1]
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Լեզուուկրաիներեն և ռուսերեն
Ազգությունուկրաինացի
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունQ4496249?
Pavlo Hrabovsky Վիքիպահեստում

Պավել Արսենևիչ Գրաբովսկի (օգոստոսի 30 (սեպտեմբերի 11), 1864, Գրաբովսկոե, Կրասնոպոլիեի շրջան, Սումիի մարզ - նոյեմբերի 29 (դեկտեմբերի 12), 1902, Տոբոլսկ, Ռուսական կայսրություն[1]), ուկրաինացի բանաստեղծ։

Հեղափոխական գործունեության համար 1882 թվականին վտարվել է սեմինարիայից, մոտ 20 տարի անցկացրել բանտերում ու աքսորում։ «Ձնծաղիկ» (1894), «Հյուսիսից» (1896), «Կոբզա» (1898) բանաստեղծությունների ժողովածուներում երգել է անարդարությունների դեմ պայքարող աշխատավոր մարդուն։ Առաջինն է, որ ուկրաիներեն թարգմանել է նմուշներ հայկական պոեզիայից․ 1897 թվականին Լվովի «Զորյա» ամսագրում Գրաբովսկու թարգմանությամբ տպագրվել է Ռ․ Պատկանյանի «Արաքսի արտասուքը»։ Թարգմանել է նաև Սմբատ Շահազիզի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Грабовский Павел Арсеньевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.