Պավանա (Գաբրիել Ֆորե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Պավանա (Գաբրիել Ֆորե)»
ի երգը
Լեզուֆրանսերեն
ՀեղինակRobert de Montesquiou?
ԿոմպոզիտորԳաբրիել Ֆորե
Տոնայնությունֆա դիեզ մինոր
Ֆորեն 1875 թվականին

Փավանա ֆա-դիեզ մինորի մեջ, ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի ստեղծագործությունն է՝ գրված 1887 թվականին։ Բնօրինակը դաշնամուրային պիես էր, սակայն առավել հայտնի է Ֆորեի տարբերակը՝ նվագախմբի և երգչախմբի համար։ Ռիթմը դանդաղ է, ինչպես իսպանական արքունիքի համանուն պարերը, որոնց երաժշտությունը հորդում է հարմոնիկ ու մելոդիկ բարձրակետերից։ Պիեսը նախատեսված է փոքր նվագախմբի համար՝ բաղկացած լարային նվագարաններից և երկուական ֆլեյտայից, հոբոյից, կլարնետից, ֆագոտից և գալարափողից։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փավանի բնօրինակը գրվել է 1880-ականների վերջին[1]՝ դաշնամուրի և երգչախմբի համար։ Կոմպոզիտորն այն նկարագրել է հետևյալ կերպ. «նրբագեղ, բայց ոչ նշանակալից»[2]։ Ֆորեն նախատեսում էր, որ այն կհնչի ավելի վաղ, քան պատրաստ կլիներ նվագախմբային կատարման համար։ Դիրիժոր Ադրիան Բուլտը, լսելով, թե ինչպես է Ֆորեն կատարում դաշնամուրային տարբերակը, նշել է, որ նա նվագում էր ոչ ավելի դանդաղ, քան մեկ րոպեում 100 նոտա[3]։ Փավանի դանդաղ տեմպը և թախծոտ մեղեդին ընդգծում էր այն փաստը, որ սա գերմանական ռոմանտիզմի ստեղծագործություն չէ, իսկ ավելի ուշ ավելացված խոսքերը կարծես լինեին հստակորեն առկայծող լույսի շողեր՝ պարողների միջև[4]։ 1887 թվականին Ֆորեն գրեց ստեղծագործության նվագախմբային տարբերակը։ Կոմպոզիտորը նախատեսում էր, որ այն պետք է լիներ ստեղծագործություն ոչ մեծ նվագախմբի համար՝ կատարվելու համար ամառային գիշերներն անցկացվող համերգաշարի ընթացքում։ Ավելի ուշ Ֆորեն որոշեց ստեղծագործությունը նվիրել իր հովանավորին՝ կոմսուհի Էլիզաբեթ Գրեֆյուլին, ում առաջարկով գրեց հատված երգչախմբի համար, որ պետք է նրբորեն ձայնակցեր նվագախմբին։ Փավանի նվագախմբային տարբերակն առաջին անգամ հնչել է 1888 թվականի նոյեմբերի 25-ին Փարիզի Լամուրյո նվագախմբի կատարմամբ՝ Շարլ Լամուրյոյի ղեկավարմամբ։ Երեք օր անց հանդիսատեսին ներկայացվեց նաև ստեղծագործության երգչախմբային տարբերակը։ 1891 թվականին կոմսուհին վերջապես աջակցեց Ֆորեին՝ նրան հնարավորություն տալով Բուլոնյան անտառում անցկացվող ընկերական հավաքույթի ժամանակ ներկայացնել Փավանը՝ պարողների ու երգչախմբի մասնակցությամբ։

Հենց սկզբից Փավանը վայելեց մեծ ժողովրդականություն, անկախ նրանից՝ կատարվում էր երգչախմբի հետ, թե առանց նրա։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Howat, Roy (2009). The Art of French Piano Music. New Haven and London: Yale University Press. ISBN 0-300-14547-0.
  • Nectoux, Jean-Michel (1991). Gabriel Fauré – A Musical Life. Roger Nichols (trans.). Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-23524-3.
  • Norton, Leslie (2004). Léonide Massine and the 20th Century Ballet. Jefferson NC.: McFarland & Company. ISBN 0-7864-1752-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Howat, p. 155
  2. Norton, p. 25
  3. Howat, p. 272
  4. Boult, Adrian C. "Faure's Pavane", The Musical Times, Vol. 117, No. 1600 (June 1976), p. 490 (subscription required)