Jump to content

Պասկուալ Օհանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պասկուալ Օհանյան
Ծնվել է1932
ԿրթությունԲուենոս Այրեսի համալսարան
Մասնագիտությունպատմաբան

Պասկուալ Օհանյան (1932), հայ իրավաբան, պատմաբան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Աշխատել է որպես ուսուցիչ, 1975-82 թվականներին եղել է ՀԲԸՄ Մարի Մանուկյան կրթական հաստատության տնօրենը։ Իսպաներենով հրատարակել է «Հայկական հարցը և միջազգային հարաբերությունները» հիմնարար աշխատությունը (1975 և 1982 թվականներին լույս են տեսել 1-2-րդ հատորները, ընդգրկում են 1839-1914 թվականների ժամանակաշրջանը, 3-րդ հատորն ընդգրկում 11914-17 թթ.), որում Օհանյանը, տարբեր լեզուներով բազմաթիվ վավերագրերի և ուսումնասիրությունների հիման վրա, շարադրում է հայ ժողովրդի վիճակը XIX-XX դարերում և նրա ազգային-ազատագրական պայքարն իր անկախության վերականգնման համար, ցույց տալիս աշխարհի առաջատար երկրների բացասական դերը հայկական հարցի արդարացի լուծման գործում։

Օհանյանը հրատարակել է նաև «Թուրքիան՝ ցեղասպան պետություն» աշխատության 1-ին հատորը (1986, իսպաներեն), որն ընդգրկում է հայերի ցեղասպանությունը հավաստող 524 փաստաթուղթ՝ թարգմանված հայերեն, թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներից։

  • La Cuestion Аrmenia у las Relaciones Internacionales, t. 1, 2, 3, 4, 5, 6 Buenos-Aires, 1975, 1982, 1989, 1994, 2005, 2010։
  • Turquia, Estado Genocida. 1915-1923, 1. 1, Buenos Aires, 1986 (չի շարունակվել)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։