Պապին Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պապին Պողոսյան
Ծնվել էհունվարի 2, 1952(1952-01-02)[1] (70 տարեկան)
Գեղհովիտ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Հայաստան Հայաստան և Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՀայկական ազգային երաժշտություն
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
ԿրթությունԱռնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ
ՊարգևներՀայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ

Պապին Պողոսյան (հունվարի 2, 1952(1952-01-02)[1], Գեղհովիտ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապին Պողոսյանը ծնվել է ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում։ 15 տարեկան հասակում մասնակցել է Սայաթ-Նովայի անվան երգի մրցույթին և արժանացել ոսկե մեդալի, ապա ձայնագրվել հայ մեծատաղանդ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում։ 1970-ական թվականներին սովորել է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ-դասական բաժնում։ 1978 թվականից աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլում` որպես մեներգիչ։ Անսամբլի հետ ունեցած ավելի քան 100 ձայնագրությունները պահպանվում են Հայաստանի ռադիոյի ոսկե ֆոնդում։ Համագործակցել է Բոստոնի «Երևան» երգչախմբի և Հայաստանի Ռադիոյի սիմֆոնիկ-էստրադային ջազ նվագախմբի հետ։

1991 թվականին Մոսկվայում թողարկել է «Հավատքի երգ» ձայնասկավառակը։ Հայաստանի անկախացումից հետո, հայ երգը ներկայացրել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում։ Արցախի պատերազմի տարիներին մի շարք բարեգործական համերգներ է ունեցել՝ օգնելու ազատամարտիկների ընտանիքներին։ 1995 թվականին առանձնացել է Մերանգուլյանի անվան նվագախմբից և ստեղծել ու ղեկավարում է «Վերածնունդ» ժողովրդական էստրադային անսամբլը։ Արժանացել է բազմաթիվ պետական պարգևների ու պատվոգրերի։ 1997 թվականին և 2001 թվականին Մոսկվայում արժանացել է «Ոսկե սկավառակ» մրցանակի։ Հանդիսացել է հայ գուսանների և կոմպոզիտորների երգերի առաջին կատարողը։ Եղել է Երևանի «Մշակույթ» համալսարանի մշակույթի բաժնի դեկանը։ Հյուրախաղերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ, նկարահանել է մի շարք տեսահոլովակներ, որոնցից է «Երևանի սիրուն աղջիկ»-ը։ 2006 թվականից բնակվում է ԱՄՆԼոս Անջելես քաղաքում, որտեղ 2011 թվականին նկարահանել է «Ասա ընկեր» տեսահոլովակը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղնիկի պես (1994)
  • Հայացքդ երկնային (1998)
  • Գանձազար (2000)
  • Բախտս սերն ե քո (2002)
  • Տարիներ հետո (2006)

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալվան վարդ
  • Անջիգյար
  • Արարատյան դաշտի
  • Դու օրորա
  • Եկեք պարենք
  • Երևանի սիրուն աղջիկ
  • Հայ աղջիկ
  • Հայացքդ երկնային
  • Հայաստանի գյոզալները
  • Ջահել չես մնա պայքարի աղջիկ
  • Կարաբալա
  • Կուզես լինեմ
  • Մայրիկիս
  • Պոպուրի
  • Քո ծննդյան տոնին
  • Սիրո երգ
  • Տարիներ հետո
  • Տույ-տույ

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2016[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]