Պապիկ Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պապիկ Մկրտչյան
Ծնվել էդեկտեմբերի 25, 1901(1901-12-25)[1]
ԾննդավայրԲռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1937[1]
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան[1] և Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ[1]
Մասնագիտությունկուսակցական աշխատող և պետական ծառայող
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՍպարտակ[1]

Պապիկ Գրիգորի Մկրտչյան (դեկտեմբերի 25, 1901(1901-12-25)[1], Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1937[1]), խորհրդային շրջանի կուսակցական և պետական աշխատող, Անդրկովկասում և Հայաստանում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1917)։

Սովորել է Էջմիածնի ճեմարանում և Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի տնտեսագիտական բաժնում։ 1917 թվականին մեկնել է Բաքու, աշխատել տպարանում, ուր և ընդգրկվել է հեղափոխական գործունեության մեջ։ Բանվորների շրջանում մարքսիստական գրականություն և ագիտացիոն թռուցիկներ տարածելու համար ձերբակալվել է։ 1919 թվականին փախել է բանտից։ 1920 թվականին եղել է Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) «Սպարտակ» երիտասարդական կոմունիստական կազմակերպության ստեղծողներից։ Ղեկավար մասնակցություն է ունեցել 1920 թվականի Մայիսյան խռովությանը, որի տապալումից հետո արտաքսվել է Հայաստանից։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո[2] հետո կուսակցական ղեկավար աշխատանք է տարել Դիլիջանի, Ախտայի (Հրազդան), Լոռի-Փամբակի (Վանաձոր) շրջանային-գավառային կոմիտեներում։ 1931 թվականին եղել է ՀամԿ(բ) կ Կենտկոմի քարտուղար։ 1933 թվականին նշանակվել է Ուկրաինայի Հարավ-արևմտյան երկաթուղու քաղբաժնի պետ։ Եղել է նաև ՀամԿ(բ) կ XIII— XV և XVII համագումարների պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 644