Պանդեմիա (խաղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պանդեմիա
Տեսակսեղանի խաղ
ՄշակողMatt Leacock?[1]
Ժանրcooperative board game?
Խաղացողների քանակ մինիմալ2[1]
Խաղացողների քանակ մաքսիմալ4[1]
Տարիք8 տարի[1]
Կայքzmangames.com/en/products/pandemic/(անգլ.)
 Pandemic (board game) Վիքիպահեստում

Պանդեմիա (անգլ.՝ Pandemic) կոոպերատիվ սեղանի խաղ, որը մշակվել է Մեթ Լիքոկի կողմից և առաջին անգամ 2008 թվականին հրատարակվել է Z-Man Games-ի կողմից ԱՄՆ-ում[2]։ Պանդեմիա խաղը հիմնված է այն նախադրյալի վրա, որ աշխարհում չորս հիվանդություններ են հայտնաբերվել, որոնցից յուրաքանչյուրը սպառնում է վերացնել մի տարածաշրջան։ Խաղին կարող են մասնակցել երկուսից չորս խաղացողներ, որոնցից յուրաքանչյուրը խաղում է յոթ հնարավոր դերերից մեկը՝ դիսպետչեր, բժիշկ, գիտնական, հետախույզ, գործողությունների փորձագետ, արտակարգ իրավիճակների պլանավորող կամ կարանտինի մասնագետ։ Բոլոր խաղացողների համատեղ ջանքերի միջոցով նպատակն է հայտնաբերել բոլոր չորս բուժումները՝ նախքան խաղի պարտության մի քանի պայմանների հասնելը։

Երեք ընդլայնումներ՝ Պանդեմիա․Եզրին, Պանդեմիա․Լաբորատորիայում և Պանդեմիա․Արտակարգ դրություն, որոնք համատեղ մշակվել են Մեթ Լիքոկի և Թոմ Լեմանի կողմից, ավելացնում են մի քանի նոր դերեր և հատուկ իրադարձություններ, ինչպես նաև կարգավորում են կանոնները՝ թույլ տալով խաղալ hինգերորդ խաղացողին թիմերում։ Բացի այդ, ներառված են կանոնների մի քանի լրացումներ, որոնք կոչվում են «փորձարկաման հավաքածուներ»[3]։

Պանդեմիան համարվում է ամենահաջող կոոպերատիվ խաղերից մեկը, որը հասել է շուկայում վաճառքի զանգվածային մակարդակի,համատեղելով ավելի վաղ կոոպերատիվ խաղերի կողմից առաջարկվող խորը ռազմավարության տեսակը, ինչպիսին է Արխամի Սարսափը, որտեղ սահմանափակ ժամանակում կարող է խաղալ խաղացողների ավելի լայն շրջանակ[4]։

Բացի ընդլայնումներից, թողարկվել են մի քանի սպին-օֆֆեր, մասնավորապես Պանդեմիայի ժառանգություն շարքը, որն ընդգրկում է երեք սեզոն (1-ին, 2-րդ և 0-րդ սեզոններ)[5],ինչը խաղին ավելացնում է շարունակական պատմություն և անընդհատ փոփոխություններ խաղի մեջ։ Պանդեմիայի ժառանգություն խաղերը արժանացել են քննադատների հավանությանը, իսկ 1-ին սեզոնը BoardGameGeek-ում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ շուրջ 22,000 խաղերից[6][7]։

Լիքոկը սկսեց խաղը նախագծել 2004 թվականին՝ հասկանալով, որ մրցակցային խաղերը լարված երեկոներ են ստեղծում կնոջ հետ։ Նա ստեղծել է Պանդեմիա սեղանի խաղը 2002-2004 թվականներին ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշի (SARS) բռնկման ժամանակ[8]։

Խաղի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանդեմիա խաղային տախտակը պատկերված է որպես գծագիր

Պանդեմիա խաղի նպատակն է, որ խաղացողները, իրենց պատահականորեն ընտրված դերերում աշխատեն միասին դադարեցնլ և բուժել չորս հիվանդությունները[9], նախքան համաճարակի սկսվելը[10]։

Խաղում ներառվում է՝ խաղատախտակ, որի վրա ցանցի միջոցով աշխարհի 48 քաղաք միացվավծ են իրար, երկու խաղաթղթերի կապուկ (խաղացողների քարտեր և վարակի քարտեր), չորս գույնի խորանարդներ՝ յուրաքանչյուրում 24 խորանարդ (յուրաքանչյուրը ներկայացնում է տարբեր հիվանդություն), վեց հետազոտական կայան և գրավատներ յուրաքանչյուր դերի համար։ Խաղացողների քարտերը ներառում են՝ յուրաքանչյուր քաղաքի անունով քարտեր (նույնը, ինչ խաղատախտակի վրա), իրադարձությունների քարտեր, որոնցով կարող են խաղալ ցանկացած պահի (բացառությամբ լրացումների որոշ իրադարձությունների)՝ խաղացողներին առավելություն տալու համար և համաճարակային քարտեր։ Վարակի քարտերը բաղկացած են մեկ քարտից յուրաքանչյուր քաղաքի համար խաղատախտակի վրա և այնտեղ սկսվող հիվանդության գույնից։

Խաղի սկզբում վարակի քարտերը պատահականորեն բաժանվում են՝ խաղատախտակը վարակներով լցնելու համար՝ մեկից երեք խորանարդ մի քանի քաղաքների համար։ Խաղացողները սկսում են Ատլանտայում, որտեղ գտնվում են Հիվանդությունների վերահսկման կենտրոնները և ստանում են պատահական դեր և Խաղացողների քարտերի քանակ՝ կախված խաղացողների քանակից։

Խաղի կարգավորում

Իր հերթին յուրաքանչյուր խաղացող պետք է կատարի չորս գործողություն, որոնք բաղկացած են ութ հնարավոր գործողությունների ցանկացած համադրությունից (որոնցից մի քանիսը պահանջում են քարտեր, ներառյալ բուժում)։ Իր գործողությունները կատարելուց հետո խաղացողը քաշում է Խաղացողի երկու քարտ՝ անհրաժեշտության դեպքում կրճատելով իր համադրությունը մինչև յոթ քարտ[10]։ Եթե քաշած քարտերից որևէ մեկը Վարակի քարտ է, խաղացողը տեղափոխում է վարակի մակարդակի ցուցիչը մեկ բացատ, քարտ է հանում Վարակի քարտերի ներքևից և դնում երեք խորանարդ այդ քաղաքի վրա, դնում է այդ քարտը Վարակի հանած քարտերի կույտի մեջ, վերադասավորում է հանած քարտերի կույտը, և այն նորից տեղադրում է Վարակի քարտերի վերևում (այնպես, որ հենց նոր քաշած քարտերը շուտով նորից դուրս կգան, եթե կարճ ժամանակ անց այլ Պանդեմիա չառաջանա)։ Խաղացողի երկու քարտերը քաշելուց հետո (Պանդեմիա կամ որևէ այլ բան), բացահայտվում է վարակի քարտերի քանակը (ամբողջ խաղի ընթացքում ավելանում է և համապատասխանում է վարակի մակարդակի ցուցիչին), և յուրաքանչյուր քաշած քաղաքի վրա դրվում է նշված գույնի մեկ խորանարդ։ Եթե քաղաքն արդեն ունի երեք խորանարդ և պետք է ավելացվի նոր խորանարդ, տեղի է ունենում Բռնկում, և յուրաքանչյուր փոխկապակցված քաղաք ստանում է այդ գույնի մեկ խորանարդ:Այն կարող է շղթայական ռեակցիա առաջացնել շատ քաղաքներում, եթե դրանցից մի քանիսն արդեն ունեն երեք հիվանդության խորանարդ։ Վարակները վերացնելուց հետո ձախ կողմում գտնվող խաղացողը հերթ է ունենում։

Խաղն ավարտվում է, եթե խաղացողները կամ հաղթում են (հայտնաբերելով բոլոր չորս հիվանդությունների բուժումը) կամ պարտվում (ունենալով 8 բռնկում, չունենալով հիվանդության բավարար գույնի խորանարդներ ցանկացած ժամանակ տեղադրելու համար, կամ չունենալով խաղացողի բավարար քարտեր, երբ ինչ-որ մեկին անհրաժեշտ է քաշել[11]։

Խաղի ընթացքը

Խաղը հաղթելու համար խաղացողներին տրվում են դերեր, որոնք թույլ են տալիս փոխել վերը նշված կանոնները։ Հինգ դերեր ներկայացվեցին սկզբնական հիմնական խաղում, 7-ը՝ 2-րդ հրատարակության մեջ, սակայն լրացուցիչ դերեր ավելացվեցին խաղի ընդլայնման ընթացքում։ Օրինակ, բժիշկը կարողանում է մեկ գործողությամբ բուժել քաղաքի բոլոր խորանարդները կամ, երբ հիվանդության բուժումը գտնվի, կարող է հեռացնել այդ գույնի խորանարդիկները այն քաղաքում, որտեղ գտնվում է առանց որևէ գործողություն ծախսելու, մինչդեռ գիտնականը բուժումը հայտնաբերելու համար անհրաժեշտ է նույն գույնի ընդամենը չորս քարտ (5-ի փոխարեն)։ Խաղացողներին օգնում են նաև Իրադարձությունների քարտերը, որոնք թույլ են տալիս կատարել նմանատիպ մեկանգամյա գործողություններ, ինչպիսիք են հիվանդության մի քանի խորանարդի ուղղակի հեռացումը կամ հետազոտական կայանի անհապաղ կառուցումը։

Պանդեմիա խաղը պահանջում է, որ բոլոր խաղացողները համակարգեն իրենց ջանքերը խաղը հաղթելու համար, մասնավորապես, հավաքեն և կիսեն անհրաժեշտ քարտերը դեղորայք գտնելու համար՝ միաժամանակ համակարգելով խաղատախտակում գործողությունները և արդյունավետորեն կանխելով Բռնկումները:Այնուամենայնիվ, խաղի քննադատությունը, որը կոչվում է «քառորդ պաշտպանություն», այն է, որ կա մեկ խաղացողի՝ «ալֆա խաղացողի» նկատմամբ խաղը վերահսկելու միտում։ Այնուամենայնիվ, սա չի սահմանափակվում միայն Պանդեմիա խաղով.այլ կոոպերատիվ սեղանի խաղերը նույնպես կարող են տուժել քառորդ պաշտպանությունից[12]։

Ընդլայնումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրին[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին թողարկվեց առաջին պաշտոնական ընդլայնումը, որը ներառում էր մի քանի նոր դերեր, կանոնների տարբերակներ հինգերորդ խաղացողի համար, նոր Հատուկ իրադարձությունների քարտեր և նոր մարտահրավերներ խաղացողների համար։

Այս ընդլայնումը ունի ութ դերային քարտ, ներառյալ վերանայված Գործողությունների փորձագետի քարտը և Բիոտեռորիստի քարտը, որը դեմ է մեկ խաղացողի մնացած թիմին։

Մարտահրավերները ներառում են հինգերորդ հիվանդություն, Մուտացիա, որը պետք է բուժվի կամ բացակայի խաղատախտակի վրա, երբ խաղացողները միավորներ են հավաքում հաղթելու համար։ Մեկ այլ մարտահրավեր է Վիրուսային շտամը, որը մեկ հիվանդությունը դարձնում է հատկապես մահացու՝ փոխարինելով ստանդարտ Համաճարակային քարտերը նորերով:Յուրաքանչյուր նման քարտ ներկայացնում է հատուկ տհաճ ազդեցություն, որ այս համաճարակը թողնում է խաղի վրա։

Լաբորատորիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ ընդլայնումը թողարկվեց 2013 թվականի ամռանը[13], նոր խաղատախտակով, որը խաղացողներին թույլ է տալիս լաբորատորիայում ուսումնասիրել հիվանդությունների բուժումը։ Այս գործունեության նպատակը նույնն է, ինչ բազային խաղում՝ հիվանդությունների բուժում գտնելը, բայց այս անգամ լրացուցիչ հետազոտական ասպեկտով։ Խաղացողները կարող են նաև օգտագործել նոր կերպարներ և նոր հատուկ իրադարձություններ, որոնք ներառված են խաղի հետ։ Բացի այդ, այն ավելացրել է մեկ խաղացողի ռեժիմ[14] և թիմային խաղի ռեժիմ[15], որտեղ երկու հոգուց բաղկացած թիմերը մրցում են ամենաարդյունավետ թիմը լինելու համար[16]։ Լաբարատորիայում խաղը պահանջում է և՛ Պանդեմիա, և՛ Եզրին խաղալ[17], ինչպես նաև պահանջում է փոխարինող խաղաքարտեր, եթե օգտագործում եք Պանդեմիա և Եզրին խաղերի առաջին տարբերակները։

Արտակարգ դրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ ընդլայումը, որը թողարկվել է 2015 թվականի մարտին, ավելացնում է նոր դերեր և իրադարձություններ, ինչպես նաև երեք նոր մարտահրավերներ.Չհետազոտված տարածքներ, որտեղ կենդանիները հիվանդություններ են փոխանցում մարդկանց. Արտակարգ իրավիճակներ, երբ անկանխատեսելի իրադարձությունները բացասաբար են ազդում խաղի վրա. և Սուպերբակտերիաներ, որտեղ հայտնվում է հինգերորդ հիվանդությունը, որը հնարավոր չէ բուժել[18][19]։ Այս ընդլայնումը համատեղելի է նախորդ երկու ընդլայնումների հետ, բայց դրանցից ոչ մեկը պարտադիր չէ։ Արտակարգ դրություն հավաքածուի մեջ ներառված մանուշակագույն հիվանդության խորանարդները Եզրին խաղում ավելորդ են համարվում[20]։

Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Z-man Games-ը թողարկել է անվճար ներբեռնման սցենարներ՝ հիմնական խաղի փոփոխություններով։ Նախատեսվում է հրապարակել տարբեր սցենարներ[21]։ 2017 թվականի մարտի դրությամբ Մեկուսացման[22] ևԿառավարության անջատման[23] սցենարներն են հրատարակվել[24]։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանդեմիա խաղի երկրորդ հրատարակությունը թողարկվել է 2013 թվականին՝ նոր ձևավորմամբ և երկու նոր կերպարներով՝ Արտակարգ իրավիճակների պլանավորող և Կարանտինի մասնագետ[13]։ Երկրորդ հրատարակության որոշ տպագրություններ ունեին սխալ՝ Լագոսի և Սան Պաուլոյի միջև բացակայող գծի[25] և քարտերի վրա ծայրից ծայր տպագրության հետ[26]։

Եզրին ընդլայնման երկրորդ հրատարակությունը թողարկվել է 2013 թվականին[13]։

2018 թվականի հուլիսին լույս տեսավ 10-ամյա հոբելյանական հրատարակությունը։ Այս հրատարակությունը ներառում է առանձին դերերը ներկայացնող մանրամասն մանրանկարներ, թարմացված դերային քարտեր, ավելի մեծ տախտակ և հիվանդությունների փայտե խորանարդիկներ։ Խաղի բոլոր բաղադրիչները մետաղական տուփի մեջ են, որը պատրաստված է 20-րդ դարի սկզբի առաջին օգնության պայուսակը ներկայացնելու համար։ Այս հրատարակությունը բնօրինակ խաղի վերամշակումն է, բայց ներառում է լրացուցիչ տարածք տուփի ներսում՝ լրացումները պահելու համար[27]։

Խաղաթղթերի փոխարինում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանդեմիայի բազային փոխարինող խաղաթղթերը Պանդեմիայի առաջին հրատարակությունից թարմացվել են երկրորդ հրատարակության[28]։ Դրանք հանվել են արտադրությունից։

Համատեղելիության թիվ 2 փաթեթը թարմացնում է Եզրին ընդլայնման առաջին հրատարակությունը իր երկրորդ հրատարակության։ Այն հանվել է արտադրությունից։

Լաբարատորիայում ընդլայնումը (թողարկված Պանդեմիայի և Եզրի երկրորդ հրատարակություններից հետո) պահանջում է երկրորդ հրատարակություն(ներ) կամ առաջին հրատարակություն(ներ)ը իր համատեղելիության փաթեթ(ներ)ի հետ միասին[29]։

Սպին-օֆֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթ Լիքոկը ստորագրում է «Պանդեմիայի Ժառանգություն. Սեզոն 2» պատճենը Lucca Comics & Games 2018-ին

Z-Man Games-ի կողմից թողարկվել են Պանդեմիա խաղի մի քանի սպին-օֆֆեր և այլընտրանքային տարբերակներ, որոնք բոլորն առանձին խաղեր են և համատեղելի չեն բնօրինակի կամ միմյանց հետ, բացառությամբ Թեժ Գոտի շարքի։

Պանդեմիա․Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին թողարկված Պնադեմիա՝ Բուժում խաղը զառերի վրա հիմնված խաղ է, որն օգտագործում է մի շարք կանոններ, որոնք նման են սկզբնական տախտակի խաղին, բայց քաղաքների քանակը նվազում է, և քայլերի արդյունքը կախված է զառերի նետումների դեպքից[30]։ Խաղի ընդլայնումը, Պանդեմիա․բուժում - փորձարարական դեղամիջոցներ, թողարկվել է 2016 թվականի նոյեմբերին՝ ավելացնելով հինգերորդ հիվանդությունը և թեժ գոտու նոր մեխանիզմը։

Պանդեմիա․Վարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանդեմիա․Վարակ խաղը քարտային տարբերակ է, որն առաջին անգամ թողարկվել է Spiel 2014-ին, որտեղ խաղացողները հանդես են գալիս որպես հիվանդություն և, ի տարբերություն հիմնական խաղի, խաղացողները չեն համագործակցում։ Խաղի նպատակն է վերացնել մարդկային ցեղը՝ վարակների տարածմամբ[31]։

Պանդեմիայաի ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեզոն 1 – Թողարկվել է 2015 թվականի հոկտեմբերին[32] և նախագծվել է Մեթ Լիքոկի և Ռոբ Դավիուի կողմից, Պանդեմիայի ժառանգություն․ Սեզոն 1-ը Z-Man Games-ի կողմից թողարկված բազային խաղի ժառանգական տարբերակն է[33], որը նման է Ռիսկի Ժառանգությանը, որում խաղն ավելացրել է շարունակական պատմություն։ Հիմնական խաղը, այսինքն՝ խաղատախտակը և կանոնները մշտապես փոխվում են յուրաքանչյուր խաղից հետո[34]։ Յուրաքանչյուր խաղ ներկայացնում է մեկ ամիս արշավում, որը ընդօրինակում է մեկ տարվա անցումը։ Եթե խաղացողները հաղթում են առաջին խաղում, նրանք տեղափոխվում են հաջորդ ամիս, իսկ եթե պարտվում են, նրանք կրկին փորձում են, բայց տեղափոխվում են հաջորդ ամիս ՝ անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում երկրորդ խաղում[35]։ Նոր կանոններ և բաղադրիչներ ներառված են փաթեթներում, որոնք մնում են կնքված մինչև որոշակի իրադարձություններ տեղի ունենան, օրինակ՝ խաղի ավարտը տվյալ ամսվա ընթացքում կամ անընդմեջ որոշակի թվով խաղերի պարտություն[7]։
  • Սեզոն 2 – Թողարկվել է 2017 թվականի Հոկտեմբերին[36] և նախագծվել է նույն դիզայներների՝ Մեթ Լիքոքի և Ռոբ Դավիուի կողմից, սկզբնական 1-ին սեզոնի տրամաբանական շարունակությունն էր։ Սեղանի խաղը տեղի է ունենում ավերված երկրում 1-ին սեզոնից 71 տարի անց:Այս տարբերակը բավականաչափ փոխում է Պանդեմիա խաղի հիմնական կանոնները այնքանով, որ քարոզարշավում ներառված է նախաբան ուսուցողական խաղ, որպեսզի խաղացողները կարողանան սովորել նոր մեխանիկա, որը ներառում է բացահայտման ասպեկտ[37]։ Փոխարենը, որ հիվանդությունները ներկայացված լինեն խորանարդներով, և նպատակն է նվազագույնի հասցնել տեղադրված հիվանդության խորանարդների քանակը, տարբեր խորանարդներ ներկայացնում են պաշարներ, և հիվանդությունը սկսում է տարածվել, եթե պաշարները շատ քիչ են նվազում։
  • Սեզոն 0 –2020 թվականի հոկտեմբերին թողարկված՝ շարքի երրորդ խաղը փրիքվել է, որը տեղի է ունենում Սառը պատերազմի ժամանակ[38]։

Պանդեմիա․ Քթուլհու թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանդեմիա․ Քթուլհու թագավորություն,որը նախագծվել է Մեթ Լիքոքի և Չակ Յագերի կողմից, թողարկվել է GenCon 2016 թվականին[39][40]։ Խաղի այս տարբերակում խաղացողները պայքարում են օկուլտիստների դեմ ՝ կանխելու համար Քթուլհու հրեշի մարտահրավերը:Խաղը 2019թվականին վերանվանվեց որպես առաջին «Պանդեմիա Համակարգային Խաղ», որի վերնագիրը փոխվեց պարզապես «Քթուլհու թագավորություն»[41]։

Գոյատևում Պանդեմիայի պայմաններում խաղերի շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյատևում պանդեմիայի պայմաններում շարքը մեկ խաղ չէ, այլ առանձին պատմական խաղերի շարք, որն կազմված է տեղական տարածքից, այլ ոչ թե ամբողջ աշխարհի քարտեզից[42]։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ դրանք կլինեն սահմանափակ թողարկման այլընտրանքային խաղեր ՝ նվիրված Պանդեմիա խաղի ամենամյա առաջնության անցկացման վայրին, քանի որ խաղը տեղի է ունենում այդ տարածաշրջանում, և Լիքոկը համագործակցում է տեղական գեյմդիզայների հետ։ Սա հանգեցրեց ապրանքանիշի որոշակի շփոթության, և գաղափարը ի վերջո մերժվեց՝ հօգուտ «Պանդեմիայի համակարգ» պիտակի[41]։

  • Պանդեմիա․ Իբերիա Գոյատևում Պանդեմիայի պայմաններում շարքի առաջին խաղն է,որը թողարկվել է 2016 թվականի վերջին և մշակվել է Մեթ Լիկոկի և Խեսուս Տորես Կաստրոյի կողմից։Պանդեմիա՝Իբերիա խաղի գործողությունները տեղի են ունենում Պիրենեյան թերակղզում 1848 թվականին:Այն ներկայացնում է զարգացող երկաթուղիները և ջրի մաքրումը որպես նոր մեխանիզմ։ Բացի այդ, խաղացողները կարող են խաղալ չորս հատուկ պատմական հիվանդությունների բուժման համար՝ մալարիա, տիֆ, դեղին տենդ և խոլերա[43]։ 2022 թվականի Իբերիա վերնագրով հրատարակությունից հետո այն վերանվանվել է «Պանդեմիկ համակարգի խաղ»։
  • Պանդեմիա․ Մեծացող ալիքը Գոյատևում Պանդեմիայի պայմաններում շարքի երկրորդ խաղն է, որը թողարկվել է 2017 թվականին[44]։ Պանդեմիա՝Մեծացող ալիք խաղի գործողությունները տեղի են ունենում Նիդերլանդներում, որտեղ խաղացողները համագործակցում են՝ կանխելու երկրի ջրհեղեղը բարձրացող ջրերից[44]։
  • Պանդեմիա․ Հռոմի անկումը թողարկվել է 2018 թվականին վերջին եռամսյակին։ Պանդեմիա՝Հռոմի անկումը խաղացողներին տանում է անցյալ՝ 395 թվական, երբ կայսերական Հռոմն ուներ թուլացած բանակ և սահմանները բաց թողեց անթիվ ցեղերի ներխուժման համար։ Խաղացողները պետք է բանակներ հավաքեն, ամրացնեն քաղաքները, դաշինքներ կնքեն և խաղաղություն գտնեն անգլոսաքսերից, գոթերից, վանդալներից և վերջապես հզոր հոներից կազմված հարևան ժողովուրդների հետ[45]։ 2022 թվականի թողարկումից ի վեր այն վերանվանվել է "Պանդեմիա համակարգի խաղ"։

Պանդեմիա․ Արագ արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանդեմիա՝Արագ արձագանք իրական ժամանակում համագործակցային խաղ է, որը տեղի է ունենում Պանդեմիա տիեզերքում, որը թողարկվել է 2019 թվականին և մշակվել է Քեյն Կլենկոյի կողմից[46]։ Արագ արձագանք խաղում, խաղացողները ստանձնում են Միջազգային ճգնաժամային արձագանքման խմբի դերը, որը պատասխանատու է աղետներից տուժած քաղաքներին առաջին անհրաժեշտության իրեր տեղափոխելու համար[46]։ Խաղացողները զառախաղ են նետում և արդյունքները բաժանում տարբեր գործողությունների, ներառյալ ռեսուրսների արդյունահանումը, ինքնաթիռի դեպի տուժած քաղաքներ վարելը, ռեսուրսների արտադրության արդյունքում առաջացած թափոնների վերամշակումը և պատրաստի ապրանքների առաքումը դրանց կարիք ունեցող քաղաքներ[46]։ Խաղը տեղի է ունենում իրական ժամանակում, խաղի ընթացքում լինում է կարճատև դադար, և երկու րոպեանոց ժամաչափի ավարտից հետո նոր քաղաք է ավելանում[46]։ Խաղացողները հաղթում են՝ օգնություն հասցնելով բոլոր քաղաքներին և պարտվում, եթե ժամանակը սպառվում է կամ չափազանց շատ թափոններ են առաջանում[46]։

Պանդեմիա․ Թեժ գոտի խաղերի շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեժ գոտի խաղերը համաճարակի ավելի արագ տարբերակներ են, որոնք ներկայացնում են աշխարհի մի հատվածի ավելի փոքր քարտեզներ, մանրանկարչական քարտեր և ընդամենը երեք հիվանդություն։ Յուրաքանչյուր խաղ ունի խաղացողի տարբեր դերեր և իրադարձությունների քարտեր, ինչպես նաև մարտահրավերների եզակի տեսակ, որն օգտագործվում է դժվարությունը մեծացնելու համար։ Այս ամենը կարելի է խառնել և համադրել շարքի խաղերի միջև։

  • Պանադեմիա․Թեժ գոտի-Հյուսիսային Ամերիկա (2020 թվական,Հուլիս)[47] պարունակում է «Ճգնաժամ» մարտահրավերային քարտեր, բացասական իրադարձություններ, որոնք խառնվում են խաղացողի թղթաքարտերին[48]։
  • Պանդեմիա․ Թեժ գոտի-Եվրոպա (2021 թվական, Հուլիս)[49] պարունակում է «Մուտացիա» մարտահրավերային քարտեր, որոնցից յուրաքանչյուրը հատուկ կանոններ է կիրառում հիվանդություններից մեկի դեպքում[50]։

Պանդեմիայի համակարգի խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին Z-Man Games-ը վերանվանվեց Պանդեմիա․ Քթուլհուի Թագավորություն՝ դառնալով առաջինը Պանդեմիա սփին-օֆֆների շարքում՝ օգտագործելով նոր «Պանդեմիայի համակարգ» պիտակը։ Դա արվել է, որպեսզի ավելի պարզ լինի, որ խաղը հիմնված է Պանդեմիայի համակարգերի վրա, բայց առանձին խաղ է[41]։ Իբերիայի գոյատևումը ևՀռոմի անկումը շարքի խաղերի նոր հրատարակությունների հետ մեկտեղ թողարկվել են նաև լիցենզավորված խաղեր, որոնք չեն մշակվել Մեթ Լիքոկի կողմից (չնայած նա համարվում է Պանդեմիա խաղի դիզայներ)։

  • World of WarCraft: Wrath of the Lich King (2021), նախագծված է Ջասթին Քեմփփայնենի, Թոդ Միխլիչի, Ալեքսանդր Օրթլոֆի և Մայքլ Սանֆիլիպոյի կողմից, Պանդեմիա համակարգերը հարմարեցնում է World of WarCraft տեսախաղի MMORPG աշխարհին։ Խաղացողները Azeroth-ի ֆանտազիայի աշխարհի հերոսներն են, ովքեր պայքարում են Լիչ թագավորի կենդանի գայլերի դեմ, որոնք փոխարինում են բնօրինակ խաղի հիվանդություններին:Այն նաև ավելացնում է որոնումներ և զառախաղի վրա հիմնված մարտեր։
  • Աստղային պատերազմներ․Կլոնների պատերազմներ (2022), նախագծված է Ալեքսանդր Օրթլոֆի կողմից, գործողությունները տեղի են ունենում «Աստղային պատերազմներ․ կլոնների պատերազմներ» պրիքվելի ժամանակաշրջանում:Խաղացողները ստանձնում են Ջեդիի դերը և կռվում են անջատողականների ճակատամարտի բանակների դեմ քարտեզի վրա, որը ներկայացնում է «Աստղային պատերազմներ» գալակտիկայի մոլորակները։ Այն ներառում է որոնումներ և զառախաղի վրա հիմնված մարտեր, որոնք նման են «Wrath of the Lich King»-ին։

Գնահատական և ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The New Scientist ամսագիրը Պանդեմիա խաղը անվանել է «9 լավագույն սեղանի խաղերից մեկը գիտության և տեխնոլոգիայի սիրահարների համար»[51]։ Խաղը արժանացել է դրական քննադատական և կոմերցիոն ակնարկների, ներառյալ 2009թվականին արժանացել է Golden Geek լավագույն ընտանեկան սեղանի խաղ մրցանակին[52] և առաջադրվել է 2009թվականի Spiel des Jahres մրցանակի առաջադրմնը[53]։ «Ars Technica» ընկերությունը Պանդեմիա խաղը բնութագրել է որպես «ժամանակակից դասական»՝ «պարզ և գրավիչ» դիզայնով խաղ[54]։ «The Guardian» թերթը նաև բարձր է գնահատել թեման՝ նշելով, որ «Սեմ Իլինվորթն օգտագործել է [Պանդեմիա. Իբերիա]՝ օգնելու դպրոցականներին ուսուցանել հիվանդության տարբեր պատճառների և ջրի մաքրման կարևորության մասին», և առաջարկել է, որ այն ունի «հիանալի ուղերձ, որ ոչ միայն լաբորատորիայի մեկ գիտնական է պայքարում հիվանդությունների դեմ, այլ շատ մարդիկ, ովքեր միասին աշխատում են»[55]։ «Pyramid» ամսագրից ստացված ակնարկը նույնպես բարձր է գնահատել խաղի համագործակցային բնույթը[56]։ «Պանդեմիա» խաղը վաճառքի առումով հաջողված էր, վաճառվեց մոտ երկու միլիոն օրինակ, և դրա ժողովրդականությունը նույնպես աճեց COVID-19 համաճարակի ժամանակ[57][58]։

Պանդեմիայի ժառանգություն խաղերը նույնպես արժանացել են քննադատների գնահատանքին։ Սեզոն 1-ը նկարագրվել է որպես «ժամանակակից սեղանի խաղերի դիզայնի թռիչք»[59] և «երբևէ ստեղծված լավագույն սեղանի խաղը»[7][34] և հանդիսանում է բոլոր ժամանակների երկրորդ ամենաբարձր վարկանիշ ունեցող սեղանի խաղը «BoardGameGeek»-ի ազդեցիկ կայքում՝ մի քանի տարվա ընթացքում զբաղեցնելով ամենաբարձր վարկանիշը[6][7][60]։ «The Guardian» թերթը պնդում է, որ «սա կարող է լինել երբևէ ստեղծված սեղանի լավագույն խաղը»[61], «BoardGameTheories»-ը շեշտում է, որ դրա ռազմավարական խորությունը զգալիորեն ավելացել է, քանի որ խաղացողները որոշումներ կայացնելիս պետք է հավասարակշռեն ընթացիկ խաղի հետաքրքրությունը ընդհանուր քարոզարշավի հետ[62] և Board Games Land-ը խաղը նկարագրել է որպես «խելացի, դրամատիկ և թեմատիկ, որը ստեղծվել է ստեղծելու այն հիշարժան պահերը, որոնք լի են հուզական վերելքներով և վայրէջքներով, որոնց հետ կարող են համընկնել միայն մի քանի սեղանի խաղեր»[63]։ Պանդեմիայի Ժառանգություն Սեզոն 2 և Պնադեմիայի Ժառանգություն Սեզոն 0-ն նույնպես արժանացել են քննադատական հաջողությունների, ընդ որում, «The Opinionated Gamers»-ը նկարագրում է հայտնաբերման համակարգը որպես «փայլուն», իսկ խաղը որպես «Պանդեմիայի լավագույն տարբերակը, որը ես խաղացել եմ»[64]։ «Ars Technica» ընկերությունը նաև բարձր գնահատեց խաղի ժառանգական ձևաչափը որպես «անչափ գոհացուցիչ» և ասաց, որ «խելացի նորարարությունը բարելավում է խաղի գրեթե բոլոր ասպեկտները»[65]։ Պանդեմիայի Ժառանգություն Սեզոն 2-ը հինգ աստղ է ստացել «Board Game Quest»-ի կողմից, որի ժառանգական արշավը գովաբանվում է որպես «ներգրավվածության այնպիսի մակարդակ, որը հասանելի չէ այլ խաղերում»[66]։ Բացի այդ, Պնադեմիայի Ժառանգություն Սեզոն 0-ն նույնպես դրական ընդունվեց, նկարագրվեց որպես «անթերի եզրափակիչ»[67], որին հաջորդեցին երկու սեզոնները «BoardGameGeek»-ի բոլոր ժամանակների 100 լավագույն խաղերի շարքում[68]։

2018 թվականին «The New Zealand Herald» թերթը նշել է, որ համաճարակի քարտեզը չի ներառում Նոր Զելանդիան, ինչը կրկնվող երևույթ է աշխարհի քարտեզներում[69]։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընտանեկան խաղեր. 100 լավագույնները[70]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 թվականին Պնադեմիա խաղը ստացել է Origins Award մրցանակը որպես «լավագույն սեղանի խաղ»[71]։
  • GAMES Magazine - 2009 թվականի լավագույն նոր ընտանեկան խաղ[72]։
  • Golden Geek Award – Լավագույն ընդլայնում 2009 (Պանդեմիա․Եզրին)
  • 2016 SXSW տարվա սեղանի խաղի հաղթող (Պանդեմիայի Ժառանգություն․Սեզոն 1)[73]
  • 2016 Dragon Awards Լավագույն գիտաֆանտաստիկ կամ ֆանտաստիկ սեղանի խաղի հաղթող (Պանդեմիայի Ժառանգություն՝Սեզոն 1)
  • 2016 As d'Or - Jeu de l'Année Expert Winner (for Pandemic Legacy: Season 1)[74]
  • Պանդեմիայի Ժառանգություն՝ Սեզոն 1-ը 2015-ին արժանացավ ռեկորդային չորս Golden Geek մրցանակների.[75]
    • 2015 Golden Geek Սեղանի խաղի Տարվա հաղթող[76]
    • 2015 Golden Geek Լավագույն Թեմատիկ սեղանի խաղի հաղթող[77]
    • 2015 Golden Geek Լավագույն Ռազմավարության սեղանի խաղի հաղթող[78]
    • 2015 Golden Geek Լավագույն նորարարական սեղանի խաղերի հաղթող[79]
  • 2015 Cardboard Republic Immersionist դափնեկիրի հաղթող (Պանդեմիկ ժառանգություն՝Սեզոն 1)[80]

Առնչվող խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին «Asmodee Digital»-ը թաղարկեց IOS տարբերակը, որը անվանվեց Պանդեմիա.սեղանի խաղ[81]։ Թվային խաղը տեղափոխվեց PC հինգ տարի անց և թողարկվեց Steam-ի միջոցով[82]։ 2022 թվականի հունվարին, Պանդեմիա խաղը այլևս Steam-ում վաճառքի ենթակա չէր[83]։

Խաղի վրա հիմնված վեպը կհրատարակվի «Aconite Books»-ի կողմից և կգրվի Ամանդա Բրիջմանի կողմից[84]։

Լինքոկը նախագծել է մի քանի այլ խաղեր՝ օգտագործելով Պանդեմիախաղի նման խաղային տարրեր, որոնցից առավել հայտնի է Gamewright Games-ի կողմից թողարկված Արգելված ընտանեկան խաղերը։ Այն ներառում է՝ Արգելված Կղզի (2010), Արգելված Անապատ(2013),Արգելված Երկինք (2018) և առաջիկա Արգելված Ջունգլիներ խաղերը։ Նա նաև նախագծել է «Thunderbirds» սեղանի խաղը 2015 թվականին՝ նշելով 1960-ականների հեռուստասերիալի 50-ամյակը և հրատարակվել է «Modiphius Entertainment»-ի կողմից։ Նա այժմ աշխատում է «Matteo Menapace»-ի հետ Daybreak խաղի վրա, սեղանի շուրջ խաղ կլիմայի փոփոխության գլոբալ արձագանքի մասին, որը հրապարակվելու է CMYK-ի կողմից[85]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.zmangames.com/en/products/pandemic/
  2. «Pandemic». BoardGameGeek. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. «Pandemic:OTB». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 3-ին.
  4. Chabris, Christopher (2015 թ․ ապրիլի 10). «The Rise of Cooperative Games». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  5. «The Beginning of a Legacy: From Pandemic to Season 0». www.zmangames.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 23-ին.
  6. 6,0 6,1 Hune-Brown, Nicholas (2016 թ․ օգոստոսի 25). «This Man Will Change the Way You Play Board Games». Slate. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Anderson, Nate (2016 թ․ մարտի 12). «Pandemic Legacy is the best board game ever—but is it 'fun?'». Ars Technica. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  8. Leacock, Matt (2020 թ․ մարտի 25). «No Single Player Can Win This Board Game. It's Called Pandemic». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
  9. Ihnat, Gwen (2017 թ․ սեպտեմբերի 28). «Break free from the screen: The best card and board games for your kids». The A.V. Club. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  10. 10,0 10,1 «(20140113) Pandemic rulebook» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 13-ին.
  11. Perling, Anna; Austin, James (2019 թ․ դեկտեմբերի 9). «The best beginner board games for adults». The Wirecutter. The New York Times. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
  12. Un, Haoran (2017 թ․ փետրվարի 20). «Games I Will Never Play Again: Pandemic». Kotaku. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  13. 13,0 13,1 13,2 «5 years of Pandemic: the virus is growing stronger!». Z-Man Games. 2013 թ․ հունվարի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  14. «In The Lab – Solo Game». Z-Man Games. 2013 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.
  15. «In The Lab – Team Game». Z-Man Games. 2013 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.
  16. «Pandemic: In the Lab». BoardGameGeek. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  17. «Pandemic In The Lab». Z-Man Games. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.
  18. «Pandemic: State of Emergency». BoardGameGeek. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
  19. «Pandemic State Of Emergency Universe». Z-Man Games. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  20. «Compatibility | Pandemic: State of Emergency». BoardGameGeek. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  21. «Z-man games (2013-06-27) First of various Pandemic scenarios released». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 30-ին.
  22. Z-man games Pandemic scenario 1: Isolation Արխիվացված 2015-12-26 Wayback Machine
  23. Z-man games Pandemic scenario 2: Government Shutdown Արխիվացված 2015-12-26 Wayback Machine
  24. «Pandemic | Z-MAN Games». www.zmangames.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  25. Why is everyone talking about a misprinted Pademic board game? Արխիվացված 2013-06-28 archive.today BoardGameGeek
  26. Card issue in new edition (color/type visible from side) Արխիվացված 2013-06-28 archive.today BoardGameGeek
  27. Plunkett, Luke (2018 թ․ հուլիսի 24). «Pandemic Getting A Very Fancy Re-Release For Its 10th Birthday». Kotaku. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  28. «Z-man games (2013-06-23) Pandemic base replacement deck: availability». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին.
  29. «Z-man games (2013-01-14) Pandemic - Compatibility packs». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
  30. «Pandemic The Cure». Z-Man Games. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  31. «Pandemic Contagion». Z-Man Games. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  32. «Pandemic Legacy: Season 1». BoardGameGeek. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  33. «Pandemic Legacy». Z-Man Games. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  34. 34,0 34,1 Duffy, Owen (2016 թ․ հունվարի 16). «Pandemic Legacy review: Emotional highs and agonising lows». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  35. Anderson, Nate (2016 թ․ հուլիսի 16). «The 2016 "Board Game of the Year" nominees, reviewed». Ars Technica. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  36. «Pandemic Legacy: Season 2 | Z-MAN Games». www.zmangames.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  37. Mendelsohn, Tom (2017 թ․ նոյեմբերի 18). «Pandemic Legacy: Season 2—The world's "best board game" gets better». Ars Technica. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  38. Jarvis, Matt (2020 թ․ հուլիսի 6). «Pandemic Legacy: Season 3 revealed as prequel Season 0 in announcement trailer - exclusive». Dicebreaker (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  39. «Pandemic: Reign of Cthulhu». Matt Leacock Games. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
  40. «"Pandemic: Reign of Cthulhu" Spreads Madness This Summer | Nerdist». 2016 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
  41. 41,0 41,1 41,2 Steve Kimball (2019 թ․ օգոստոսի 24). «The 2019 Pandemic Survival Worlds and Looking to the Future». Z-Man Games. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
  42. «Pandemic». Z-Man Games. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  43. Hall, Charlie (2016 թ․ մայիսի 3). «Tabletop classic Pandemic returns with a collector's edition set in nineteenth century Spain». Polygon. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
  44. 44,0 44,1 Bunge, Nicole (2017 թ․ օգոստոսի 29). «Z-Man Pulls Down Announcement of 'Pandemic: Rising Tide'». ICV2 (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
  45. Bolding, Jonathan (2011 թ․ սեպտեմբերի 8). «Stop a plague of barbarians, not viruses, in Pandemic: Fall of Rome». PC Gamer. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  46. 46,0 46,1 46,2 46,3 46,4 Bunge, Nicole (2019 թ․ մայիսի 22). «'Pandemic: Rapid Response'». ICV2 (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
  47. Dohm-Sanchez, Jeffrey (2020 թ․ հունիսի 5). «Z-Man Games Announces 'Pandemic: Hot Zone - North America'». ICV2 (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
  48. «Save the World (Again) in 'Pandemic: Hot Zone—North America'». GeekDad. 2020 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
  49. «Pandemic: Hot Zone - Europe gets a release date and free print-and-play you can try right now». Dicebreaker. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
  50. «New Mutation Cards Announced for Pandemic: Hot Zone – Europe». 2021 թ․ հունիսի 24. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
  51. Motti, Dino (2020 թ․ դեկտեմբերի 4). «9 of the best board games to play for fans of science and tech». New Scientist. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
  52. «Golden Geek Awards 2009 - And the Winners Are... | BGG». BoardGameGeek (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 23-ին.
  53. «2009 Spiel des Jahres Nominee | Board Game Honor | BoardGameGeek». boardgamegeek.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 23-ին.
  54. Staff, Ars (2021 թ․ դեկտեմբերի 3). «Ars Technica's ultimate board game gift guide, 2021 edition». Ars Technica (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 23-ին.
  55. Jolin, Dan (2019 թ․ ապրիլի 20). «The board games turning science into playtime». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  56. «Pyramid: Pyramid Pick: Pandemic».
  57. «Q&A with the Chicago creator of Pandemic, the board game that has become all too real». Chicago Tribune (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  58. «Sales Of The Board Game Pandemic Have Quadrupled At One Local Shop». WAMU (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  59. Jolin, Dan (2016 թ․ սեպտեմբերի 25). «The rise and rise of tabletop gaming». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
  60. «Pandemic Legacy: Season 1». BoardGameGeek (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 23-ին.
  61. Duffy, Owen (2016 թ․ հունվարի 25). «Pandemic Legacy review: Emotional highs and agonising lows». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  62. «10 Best Pandemic Expansions and Versions in 2021 [Updated]». 2020 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
  63. «Best Legacy Board Games of 2019 (Updated Mar. 19) - Top 10 Review». Board Games Land (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  64. Wray, Chris (2018 թ․ օգոստոսի 17). «Pandemic Legacy: Season 2 (Game Review by Chris Wray) (Spoiler Free)». The Opinionated Gamers (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 23-ին.
  65. Staff, Ars (2017 թ․ նոյեմբերի 18). «Pandemic Legacy: Season 2—The world's "best board game" gets better». Ars Technica (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 23-ին.
  66. Andrew Smith (2017 թ․ դեկտեմբերի 5). «Pandemic Legacy: Season 2 Review». Board Game Quest (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 23-ին.
  67. «Pandemic Legacy: Season 0 Review — A Flawless Finale». www.dualshockers.com (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2022 թ․ հունվարի 23-ին.
  68. «Browse Board Games | BoardGameGeek». boardgamegeek.com. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  69. «Maps without New Zealand: The worst offenders revealed». The New Zealand Herald. 2018 թ․ մայիսի 2.
  70. https://archive.org/details/familygames100be0000unse/page/248/mode/2up
  71. «35th Origins Awards». GAMA. 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.
  72. «GAMES Game of the Year». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին.
  73. «Gaming Awards Past Highlights | SXSW Gaming Festival». SXSW Gaming (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  74. «L'as d'Or Jeu de l'année 2016 sont...». Tric Trac (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  75. Hall, Charlie (2016 թ․ մարտի 22). «The best board games of 2015, Board Game Geek's Golden Geek awards». Polygon. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  76. «2015 Golden Geek Board Game of the Year Winner | Board Game Honor | BoardGameGeek». boardgamegeek.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  77. «2015 Golden Geek Best Thematic Board Game Winner | Board Game Honor | BoardGameGeek». boardgamegeek.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  78. «2015 Golden Geek Best Strategy Board Game Winner | Board Game Honor | BoardGameGeek». boardgamegeek.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  79. «2015 Golden Geek Best Innovative Board Game Winner | Board Game Honor | BoardGameGeek». boardgamegeek.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  80. «The Laurels: Best Immersionist Games Of 2015». The Cardboard Republic (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  81. «Pandemic: The Board Game». Apple. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  82. «Pandemic: The Board Game on Steam». Steam. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  83. Nelson, Will (2022 թ․ հունվարի 16). «'Pandemic: The Board Game' delisted from Steam and other versions to follow». NME (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 12-ին.
  84. «Incoming – Here Are Our First Titles!». Aconyte Books (բրիտանական անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  85. Hall, Charlie (2021 թ․ ապրիլի 13). «Pandemic creator's new board game, Daybreak, is about climate change». Polygon (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]