Պակիստանա-հնդկական սահմանային հակամարտություն (2001-2002)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պակիստանա-հնդկական սահմանային հակամարտություն (այլ կիրառումներ)
2001-2002 թվականների պակիստանա-հնդկական սահմանային հակամարտություն
Պակիստանա-հնդկական հակամարտություն
Un-kashmir-jammu.png
'
Թվական 2001 թվականի դեկտեմբերի 13-ից մինչև 2002 թվականի հունիսի 10 (5 ամիս և 4 շաբաթ)
Վայր Պակիստանա-հնդկական սահման
Արդյունք Միջուկային պատերազմի կասեցում
Հակառակորդներ
Հնդկաստան Հնդկաստան Պակիստան Պակիստան
Հրամանատարներ
Հնդկաստան Կոչերիլ Ռաման Նարայանան
(Հնդկաստանի նախագահ)
Հնդկաստան Ատալ Բիհարի Վաջպայի
(Հնդկաստանի վարչապետ)
Հնդկաստան Գեներալ Վեդ Պրակաշ Մալիկ
(Զինված ուժերի հրամանատար)
Հնդկաստան Գեներալ-լեյտենանտ Չանդրա Շեկհար
(Զինված ուժերի փոխհրամանատար)
Air Force Ensign of India.svg Անիլ Յավշանտ Տիպնիս
(Օդային ուժերի հրամանատար)
Պակիստան Ռաֆիկ Տարար
(Պակիստանի նախագահ)
Պակիստան Նավազ Շարիֆ
(Պակիստանի վարչապետ)
Պակիստան Գեներալ Պերվեզ Մուշարաֆ
(Զինված ուժերի հրամանատար)
Պակիստան Գեներալ-լեյտենանտ Ազիզ Խան
(Զինված ուժերի հրամանատար)
Air Force Ensign of Pakistan.svg Մեհդի Քուրեշի
(Օդային ուժերի հրամանատար)
Կողմերի ուժեր
500,000-700,000 զինվորներ[1] 300,000-400,000 զինվորներ[1]
Կորուստներ
798-1,874 զինվորներ[2]
  • 900 հնդիկ քաղաքացիներ[3][4]
Անհայտ

Պակիստանա-հնդկական սահմանային հակամարտություն (2001 դեկտեմբեր - 2002 հունիս), ժամանակակից պակիստանա-հնդկական հարաբերությունների պատմության մեջ զինված ուժերի խոշորագույն սահմանային հակամարտությունը։

Հակամարտության մեկնարկի առիթը դարձել էին չվորշված հարցերը, որոնք իր հետևից թողել էր Քաշմիրում 1999 թվականին տեղի ունեցած Կարգիլի պատերազմը, ինչպես նաև 2001 թվականի հնդկական խորհրդարանի պայթյունը, որի կազմակերպման մեջ մեղադրվում էին պակիստանական զինված կազմավորումները[5]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի սկզբներին Պակիստանի զինված ուժերը անցել են «վերահսկողության սահմանագիծը»[6] և նվաճել որոշ հնդկական տարածքներ` մասնավորապես Կարգիլի շրջանը[7][8][9]։ Հնդակստանը ձեռնարկել է մեծածավալ ռազմական և դիվանագիտական հարձակում` Պակիստանի զինված ուժերի ստորաբաժանումները իր տարածքից հեռացնելու համար[10]։ Երկու ամիս տևած ռազմական գործողությունների ընթացքում հնդկական զորքերը վերադարձրել էին գրավյալ տարածքների մեծ մասը[11][12][13]։ Մտավախություն ունենալով, որ հակամարտությունը կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի, միջազգային հանրությունը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, մեծացրել է միջազգային ճնշումը Պակիստանի վրա` հնդկական տարածքներից զորքերը դուրս բերելու համար[10][14]։ Հանդիպելով միջազգային մեկուսացմանը` Պակիտսանի արդեն թույլ տնտեսությունը ավելի է թուլանում[15][16]։ Պակիստանի ուժերի ոգին զգալիորեն անկում է ապրում զորքերը դուրս բերելուց հետո` մեծ կորուստներ ունենալու պատճառով[17][18]։ Կառավարությունը հրաժարվում է ընդունել մահացած զինվորների մարմինները[19][20], որը բողոքների և ցույցերի պատճառ է դառնում երկրի հյուսիսային շրջաններում[21][22]։ Սկզբնապես Պակիստանը չէր ընդունում կորուստների իրական քանակը, բայց ավելի ուշ Նավազ Շարիֆը փաստում է, որ շուրջ 4 հազար զինվորներ են զոհվել գործողության ընթացքում և Պակիստանը պարտվել է[23][24]։ Մինչև 1999 թվականի հուլիս ամիսը կազամկերպված ռազմական գործողությունները Կարգիլում դադարեցվում են[14]։ Հակամարտությունն իր հետևից թողել է մի շարք չվորոշված հարցեր, որը բերել է 2001-2002 թվականների Հնդկաստանի և Պակիստանի միջև հերթական հակամարտությանը։

Իրադարձությունների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու կողմերը 2001 թվականին միջազգային սահմանի մոտ կուտակել էին բազմաթիվ զինվորական կազմավորումներ։ «Պարակրամ» գործողության շրջանակներում Հնդկաստանը սահմանի մոտ բերել էր 500 000 զինվոր, իսկ Պակիստանը՝ «Սանգհարշ» գործողության շրջանականերում 487 000 զինվոր[25]։ Սկսվել էին զինավարժություններ և ուժի ցուցադրում, երկու կողմերը հավասարակշռություն էին պահպանում պատերազմ սահմանին։ Լարվածության գագաթնակետը հասել էր 2002 թվականի մայիս-հունիս ամիսներին։ Առաջացել էր երկու կողմերի կողմից միջուկային զենքի օգտագործման իրական վտանգ։ Յուրաքանչյուր պատահականությունը կարող էր երկու երկրների միջև 10 միլիոն մարդ և ավել զոհերի ենթադրյալ քանակով միջուկային պատերազմ առաջացներ։ Կողմերին հաջողվել էր հանգստանալ միջազգային միջամտությունից հետո. Միացյալ Նահանգները բանակցություններ էր վարում Պակիստանի հետ, իսկ Ռուսաստանը՝ Հնդկաստանի։ Պատերազմն ավարտվել է հունիսի 10-ին[26]։ 2002 թվականի հոկտեմբերին երկու երկրների զորքերն ամբողջության լքել են սահմանամերձ գոտին։

Սահմանային բախումների ընթացքում հնդկական կողմից վերավորվել էին 1051 մարդ[27][28]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kashmir Crisis Archived 11 July 2006 at the Wayback Machine. GlobalSecurity.org
  2. India suffered 1,874 casualties without fighting a war Archived 19 April 2013 at the Wayback Machine., THE TIMES OF INDIA.
  3. Bidwai Praful (24 May 2003)։ «A failure India cannot afford»։ Frontline 20 (11) 
  4. Markey Daniel S. (7 October 2013)։ «No Exit from Pakistan: America's tortured relationship with Pakistan»։ Cambridge University Press։ էջ 185 
  5. Новая военная доктрина Индии вызывает неоднозначную реакцию («ISN», Швейцария) " FTU- Центр
  6. «1999 Kargil Conflict»։ GlobalSecurity.org։ Վերցված է մայիսի 20, 2009 
  7. Tom Clancy, Tony Zinni, Tony Koltz (2004)։ Battle Ready։ Grosset & Dunlap։ ISBN 0-399-15176-1 
  8. «Pak commander blows the lid on Islamabad's Kargil plot»։ հունիսի 12, 2009։ Վերցված է հունիսի 13, 2009 
  9. «Sharif admits he let down Vajpayee on Kargil conflict»։ The Hindu (Chennai, India)։ սեպտեմբերի 10, 2007։ Վերցված է հունվարի 3, 2017 
  10. 10,0 10,1 Wolpert Stanley (14 Aug 2010)։ «Recent Attempts to Resolve the Conflict»։ India and Pakistan: Continued Conflict or Cooperation?։ University of California Press։ էջ 73։ ISBN 9780520271401 
  11. Ali Tariq։ «Bitter Chill of Winter»։ London Review of Books=։ Վերցված է 2009-05-20 
  12. Colonel Ravi Nanda (1999)։ Kargil: A Wake Up Call։ Vedams Books։ ISBN 81-7095-074-0  Online summary of the Book
  13. Kargil: where defence met diplomacy Archived 16 December 2012 at the Wayback Machine. - India's then Chief of Army Staff VP Malik, expressing his views on Operation Vijay. Hosted on Daily Times; The Fate of Kashmir By Vikas Kapur and Vipin Narang Stanford Journal of International Relations; Book review of "The Indian Army: A Brief History by Maj Gen Ian Cardozo" Archived 8 January 2009 at the Wayback Machine. - Hosted on IPCS
  14. 14,0 14,1 R. Dettman Paul (2001)։ «Kargil War Operations»։ India Changes Course: Golden Jubilee to Millennium։ Greenwood Publishing Group։ էջեր 119–120։ ISBN 9780275973087 
  15. Samina Ahmed. "Diplomatic Fiasco: Pakistan's Failure on the Diplomatic Front Nullifies its Gains on the Battlefield" (Belfer Center for International Affairs, Kennedy School of Government)
  16. Daryl Lindsey and Alicia Montgomery։ «Coup d'itat: Pakistan gets a new sheriff»։ salon.com։ Վերցված է հունիսի 19, 2015 
  17. «War in Kargil - The CCC's summary on the war» (PDF)։ Վերցված է 2009-05-20 
  18. Samina Ahmed. "A Friend for all Seasons." (Belfer Center for International Affairs, Kennedy School of Government)
  19. «Rediff On The NeT: Pakistan refuses to take even officers' bodies»։ rediff.com։ Վերցված է հունիսի 19, 2015 
  20. "press release issued in New Delhi regarding bodies of two Pakistan Army Officers" Archived 15 June 2010 at the Wayback Machine.
  21. Second-Class Citizens by M. Ilyas Khan, The Herald (Pakistan), July 2000. Online scanned version of the article(PDF)
  22. Musharraf and the truth about Kargil - The Hindu 25 September 2006
  23. «Over 4000 soldier's killed in Kargil: Sharif»։ The Hindu։ Վերցված է 2009-05-20 
  24. Kapur S. Paul (2007)։ Dangerous Deterrent: Nuclear Weapons Proliferation and Conflict in South Asia (23rd ed.)։ Stanford University Press։ էջ 227։ ISBN 978-0804755498 
  25. «www.globalsecurity.org»։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-25-ին։ Վերցված է 2011-06-06 
  26. «India-Pakistan Conflict»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-13-ին։ Վերցված է 2011-06-06 
  27. «www.hinduonnet.com»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-14-ին։ Վերցված է 2011-06-06 
  28. The Times Of India

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]