Պակիստանա-հնդկական սահմանային հակամարտություն (2019)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հնդկաստանի և Պակիստանի սահմանային հակամարտություն (2019)
Kashmir map.jpg
'
Թվական 2019, փետրվարի 14-ից սկսած
Վայր Քաշմիր
Հակառակորդներ
Հնդկաստան Հնդկաստան Պակիստան Պակիստան
Հրամանատարներ

Պակիստանա-հնդկական սահմանային հակամարտություն (2019), Քաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի զինված ուժերի միջև սահմանային բախումներ։ Համարվում է Պակիստանա-հնդկական հակամարտության և Քաշմիրի համակամարտության մաս։

Նախորդող իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակամարտությունը սկսել է 2019 թվականի փետրվարի 14-ին, երբ Ջամմու-Սրինագար միջպետական խճուղով անվտանգության ծառայության անձնակազմին տեղափոխվող շարասյան վրա ահաբեկչական գործողություն տեղի ունեցավ ականապատված մեքենայի կողմից։ Հարձակման արդյունքում զոհվեցին Հնդկաստանի ոստիկանության պահեստազորային ուժերի 45 աշխատակիցներ[1]։

Իրադարձությունների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի 26-ին Հնդկաստանի զինված ուժերի 12 Միրաժ 2000 ինքնաթիռ 4 Սու-30 ինքնաթիռի ուղեցկությամբ անցել են Քաշմիրի սահմանային գիծը և բարձր ճշգրտության AGM-142 Have Nap և Spice[2] հրթիռներով ավիահարվածներ են հասցրել Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներին։ Գործողություններին մասնակցել են նաև երկու լիցքավորող Իլ-78 ինքնաթիռներ, ռադիոտեղորոշման և ղեկավարման А-50 ավիացիոն համալիրը[3] և հետախուզության IAI Heron ԱԹՍ[4][5]։ Հնդկաստանը հայտարարել է, որ Բալակոտի ավիացիոն հարվածը պատասխան էր Պուլվամայի ահաբեկչական հարձակմանը։ Հնդկաստանի տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է մոտ 350 զինյալ[1][6]։ Ավիահարվածներից հետո ինքնաթիռներն առանց կորստի վերադարձել են Հնդկաստանի օդային տարածք[7]։ Պակիստանի զինված ուժերն օդ են բարձրացրել չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ F-16 կործանիչ, սակայն այդ պահին Հնդկաստանի ԶՈՒ ինքնաթիռները լքել էին հարձակման վայրը[8]։

Ավիահարվածը 1971 թվականին պակիստանա-հնդկական երրորդ պատերազից հետո առաջինն էր, երբ Հնդկաստանի ԶՈՒ ինքնաթիռները հատում են շփման գիծը և առաջինը, երբ երկրները դարձել են միջուկային տերություններ[9]։

Ճեպազրույցի ժամանակ Պակիստանի զինված ուժերի գեներալ-մայոր Ասիֆ Գաֆուրը հայտնել է Պակիստանի տարածքում զոհերի և ենթակառուցվածքներին հասցված վնասների բացակայության մասին։ Նա նաև ավելացրել է, որ Հնդկաստանի ԶՈՒ ինքնաթիռների երկու խումբ չեն հատել սահմանը, իսկ երրորդ խումբը ներխուժումից 3 րոպե հետո հետ է դարձվել Պակիստանի ԶՈՒ միջամտության հետևանքով[10][11]։ Ավիահարվածներից հետո Հնդկաստանը սահմանի ողջ երկայնքով իր հակաօդային պաշտպանությունը բերել է լիարժեք մարտական վիճակի՝ զգուշանալով պատասխան գործողությունից[12]։

2019 թվականի փետրվարի 27-ին ողջ օրվա ընթացքում փոքր տրամաչափի զենքերից կրակոցներ են եղել Պակիստանի և Հնդկաստանի շփման գծի երկայնքով[13]։ Պակիստանը պաշտոնապես հայտնել է, որ զոհվել է չորս խաղաղ բնակիչ, և 11-ը վիրավորվել են։ Հնդկաստանը հայտնել է 10 զինվորների վիրավորման և երկու բնակելի տների վնասման մասին[14][1]։

Պակիստանի ԶՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել Հնդկաստանի Ռաջուրի շրջանի Նադիանի, Լաամ Ջանգարի և Կերի բնակավայրերին և Համիրպուր Բհիմբեր Գալլի շրջանի Պունչե բնակավայրին[15]։ Պակիստանի տվյալներով՝ խոցվել է 6 ոչ ռազմական թիրախ՝ Հնդկաստանի կողմից մարդկային կորուստներից և նյութական վնասներից խուսափելու նպատակով[16]։ Հնդկաստանի զինվորականների տվյալներով՝ Պակիստանի ԶՈՒ երեք ինքնաթիռ Նովշերի Քաշմիրի հատվածում հատել է շփման գիծը, սակայն նրանց հեռացրել են Հնդկաստանի ԶՈւ երեք ինքնաթիռներ[17]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի 27-ին Պակիստանի օդային տարածքը փակվել է թռիչքների համար մինչև փետրվարի 28-ի կեսգիշերը[18]։ Ավիաընկերությունները ստիպված են եղել վերաուղղել կամ չեղարկել չվերթները և երթուղիները դեպի Պակիստան։

Փետրվարի 28-ին Պակիստանը դադարեցրել է «Samjhauta Express» գնացքի աշխատանքները, որը շաբաթվա ընթացքում երկու անգամ հատել է Հնդկաստանի և Պակիստանի սահմանները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «На грани войны? Что происходит на границе Индии и Пакистана»։ 2019-02-27։ Վերցված է 2019-02-27 
  2. «Mirage, Awacs, Sukhoi, Popeye: How IAF took down Jaish training camp» (en-IN)։ The Indian Express։ 2019-02-27։ Վերցված է 2019-02-28 
  3. «WorldAirForces2019.pdf» (en-GB)։ Flightglobal.com։ Վերցված է 2019-02-28 
  4. Лавров Антон (2019-02-28)։ «Русское качество: как Индия и Пакистан воюют нашим оружием»։ Վերցված է 2019-02-28 
  5. «Mirage, Awacs, Sukhoi, Popeye: How IAF took down Jaish training camp» (en-IN)։ The Indian Express։ 2019-02-27։ Վերցված է 2019-02-28 
  6. «India Hits Main Jaish Camp In Balakot, "Non-Military" Strike: Government»։ NDTV.com։ Վերցված է 26 February 2019 
  7. «Jaish Camp Hit In 90-Second Op, Jets Returned Without A Scratch: Sources»։ NDTV.com։ Վերցված է 2019-02-28 
  8. «Jaish Camp Hit In 90-Second Op, Jets Returned Without A Scratch: Sources»։ NDTV.com։ Վերցված է 2019-02-28 
  9. «India airstrike in Pakistan: IAF crosses LoC first time since 1971 war»։ India Today։ 26 February 2019։ Վերցված է 26 February 2019 
  10. Dawn.com (2019-02-26)։ «'Time for India to wait for our response': ISPR DG debunks New Delhi's claims on LoC violation» (անգլերեն)։ DAWN.COM։ Վերցված է 2019-02-28 
  11. «Pakistan vows response over India 'strikes'» (en-GB)։ 2019-02-26։ Վերցված է 2019-02-28 
  12. ANI (2019T20:22)։ «Indian Air Force has put on high alert all air defence systems along the international border and LoC to respond to any possible action by Pakistan Air Force.pic.twitter.com/9GER7eqGPf» (անգլերեն)։ @ANI։ Վերցված է 2019-02-28 
  13. «Heavy firing by Pakistan along LoC, Army strongly retaliates» (անգլերեն)։ https://www.hindustantimes.com/։ 2019-02-26։ Վերցված է 2019-02-28 
  14. India Today Web Desk New DelhiFebruary 27, 2019UPDATED: February 27, 2019 06:20 Ist։ «J&K: Pakistan army uses tanks on LoC in Sialkot sector, situation tense, say sources» (անգլերեն)։ India Today։ Վերցված է 2019-02-28 
  15. «Pakistan jets violate Indian airspace in Kashmir's Nowshera, drop bombs» (անգլերեն)։ The Week։ Վերցված է 2019-02-28 
  16. «Pakistan had no choice but to respond, says DG ISPR» (անգլերեն)։ The Nation։ 2019-02-27։ Վերցված է 2019-02-28 
  17. «Pakistani jets violate Indian air space, enter border areas of Nowshera sector in J-K's Rajouri district - Hwnews.in» (անգլերեն)։ Dailyhunt։ Վերցված է 2019-02-28 
  18. «"Аэрофлот" меняет время вылета 5 рейсов из-за закрытия воздушного пространства Пакистана»։ 2019-02-27։ Վերցված է 2019-02-27