Չո Գիչոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չո Գիչոն
կորեերեն՝ 조기천
Ծնվել էհունվարի 6, 1913(1913-01-06)
ԾննդավայրUssuriysk, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 31, 1951(1951-07-31) (38 տարեկան)
Վախճանի վայրՓհենյան, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
ԳերեզմանPatriotic Martyrs' Cemetery
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուկորեերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
ԿրթությունՕմսկի Գորկու անվան պետական մանկավարժական համալսարան
Ժանրերպոեզիա
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
Պարգևներ

Չո Գիչոն (կոր.՝ 조기천, 趙基天, նաև Չո Գի Չոն, Թյո Գիչեն, Թի Գիչեն, Թյո Գի Չեն, հունվարի 6, 1913(1913-01-06), Ussuriysk, Ռուսական կայսրություն - հուլիսի 31, 1951(1951-07-31), Փհենյան, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն), կորեացի բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չո Գիչոնը ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 6-ին Յուեդուգու գյուղում՝ Նիկոլսկի մոտ[2], աղքատ կորեական գյուղացիական ընտանիքում[3]։ 1928-1931 թվականներին սովորել է Նիկոլսկ-Ուսուրիյսկի կորեական մանկավարժական ուսումնարանում։ Այդ շրջանում անդամագրվել է կոմսոմոլին։ Չո Գիչոնը պետք է ընդունվեր Մոսկվայի պետական համալսարան, բայց Օմսկում նրան կողոպտում են կայարանում և ստիպված է լինում աշխատել կոլտնտեսությունում՝ միջոցներ կուտակելու համար։ Ընդունվել է Օմսկի համալսարան՝ ուսումնական հաստատության ռեկտոր Անատոլի Սլիվկոյի աջակցությամբ, ում հուզել է նրա ճակատագիրը։ 1933-1937 թվականներին սովորել է գրականության ֆակուլտետում, համալսարանն ավարտել է գերազանցությամբ։

Վերադարձել է Հեռավոր Արևելք և սկսել դասավանդել Կորեայի մանկավարժական դպրոցում։ Կորեացիների արտաքսման ժամանակ տեղափոխվել է Կզըլ–Օրդա (ինչպես նաև ուսումնական հաստատությունը, որտեղ Գիչոնը դասավանդում էր)։ Հաջորդ տարի կրկին փորձել է ընդունվել Մոսկվայի պետական համալսարան, բայց ձերբակալվել է Մոսկվայում և մեղադրվել օրենքը խախտելու մեջ, որը սահմանափակում էր կորեացիների ներկայությունը Կենտրոնական Ասիայում։ Վերադարձել է Կզըլ–Օրդու և դասավանդել այնտեղ մինչև 1941 թվականը[2]։

С1942-1945 թվականներին Չո Գիչոնը ծառայել է Խորհրդային բանակում։ Գտնվում էր 25-րդ բանակի շտաբում, 1943-1945 թվականներին՝ Խաբարովսկում ԽՍՀՄ Խաղաղօվկիանոսյան նավատորմի շտաբում։

1945 թվականին Կարմիր բանակի ստորաբաժանումների հետ մտել է Կորեական թերակղզու հյուսիսային տարածք[2]։

Հյուսիսային Կորեայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական զավթիչներից Կորեայի ազատագրումից անմիջապես հետո Չո Գիչոնը ուղարկվել է Հյուսիսային Կորեա՝ որպես ռուսաց և կորեական լեզուների գիտակ՝ սովետական մոդելով կորեական գրականություն ձևավորելու համար[4]։ Նրա վաղ գործերը՝ «Պեկտուսան»(1947) և «Երկիր» (1946), դարձել են Հյուսիսային Կորեայի հիմնարար գրական ստեղծագործությունները։ Աշխատել է որպես թղթակից և թարգմանիչ Կարմիր բանակի կորեական «Չոսոն սինմուն» թերթում։ Թարգմանել է սովետական բանաստեղծների Մայակովսկու, Գրիբաչովի և Ջամբուլի գործերը կորեերեն

Եղել է Հյուսիսային Կորեայի գրական-գեղարվեստական Մշտական կոմիտեի անդամ։ 1951 թվականին ընտրվել է Խան Սոլ Յայի ղեկավարած կոմիտեի փոխնախագահ։ Կորեական պատերազմի ժամանակ աշխատել է «Նոդոն սինմուն» թերթում, ինչպես նաև գրել է քարոզչական բանաստեղծություններ[2]։

Չո Գիչոնը զոհվել է 1951 թվականի հուլիսի 31-ին Փհենյանում Մակ-ի ուժերի կողմից քաղաքի ռմբակոծություններից մեկի ժամանակ[5]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չո Գիչոնի հիմնական գործերը հեղափոխական կամ քնարական բնույթ են կրում։

Նրանց մեջ առանձնանում են․

  • «Պեկտուսան» բանաստեղծություն՝ (1947 թվականի փետրվար) էպիկական բանաստեղծություն՝ նվիրված Պոչհոնբո քաղաքի իրադարձություններին[6]։
  • «Երկիր», «Օդային որսորդները», «Այրվող փողոցում», «Կորեացի մայրը», «Իմ բարձունքները», «Մենք կորեացի երիտասարդ ենք», «Ճոճվող», «Նստած սպիտակ քարի վրա» և այլ պոեմներ[6]։
  • «Ապստամբություն Յոսուում» բանաստեղծությունը պատմում է 1948 թվականին Յոսուում ապստամբած հարավկորեացի կոմունիստ զինվորների մասին՝ ընդդեմ Լի Սին Մանի կառավարության[2]։
  • «Մունգյոնի լեռնանցք» ռազմահայրենասիրական երգ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wit, J.W.A. de Writing under wartime conditions : North and South Korean writers during the Korean war (1950-1953) — 2015. — P. 44.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Габрусенко Татьяна Чо Гичхон. Человек за мифами. = Cho Ki-chon: The Person Behind the Myths. — 2005.(անգլ.)
  3. «Чо Ги Чхон». bse.sci-lib.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
  4. Деятельность и роль советских литераторов в северокорейской литературе — Чо Гичхон Արխիվացված 2016-12-01 Wayback Machine(անգլ.)(կոր.)
  5. Жером де Вит Литература в военном времени: писатели Северной и Южной Кореи в эпоху Корейской войны (1950-1953) = Writing under wartime conditions : North and South Korean writers during the Korean war (1950-1953). — Лейден: Университет Лейдена, 2015.(անգլ.)
  6. 6,0 6,1 Известный корейский поэт(անգլ.)
  7. Оркестровая музыка (անգլ.)