Չխրթմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox mets.png
Չխրթմա
Chikhirtma.jpg
Վրացական խոհանոց
Տեսակ սննդամթերք
Ենթատեսակ ապուր
Առաջացման երկիր Flag of Georgia.svg Վրաստան

Չխրթմա, (վրացերեն՝ ჩიხირთმა) վրացական թանձր ապուր, պատրաստման անսովոր եղանակով։ Ընդհանրապես Չխրթման պատրաստում են թռչնի արգանակով, հազվադեպ գառան։ Չխրթման բնութագրվում է բուսակական հիմքի ամբողջական բացակայությամբ։

Իրենից ներկայացնում է ալյուրով թանձրացված, (Վրաստանում օգտագործում են եգիպտացորենի) կոնցենտրացված արգանակ, ավելացրած հարած ձվեր (հաճախ միայն դեղնուցներ), և թթու (կիտրոնի հյութ, նուռ), այսպիսով ապուրի թթվությունը ոչ այնքան ինքնանպատակ է, որքան որ օգնում է նրան, որպեսզի ձվի սպիտակուցը չվերածվի տգեղ, գորշ փաթիլների, այլ կստեղծի արգանակի հետ համասեռ զանգված։ Ձվերի ներմուծման տեխնոլոգիան տաք ապուրի մեջ բավականին դժվար է։ Այն ծագել է արևելքում (Պարսկաստան) և մանրամասն նկարագրված է Վ.Վ. Պոխլեբկինի «լավ խոհանոցի գաղտնիքները» գրքում։ Պատրաստի չխրթման սովորական օգտագործվող համեմունքների շարքից համեմվում է համեմով, դարչինով և անանուխով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «չխրթմա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png