Չինդո կղզի
Երկիր | Հարավային Կորեա |
---|---|
Կարգավիճակ | կղզի |
Մտնում է | Jindo County? |
ԲԾՄ | 485 մետր |
Տարածք | 363,16 կմ² |
tour.jindo.go.kr/english/ | |
Չինդո (կոր.՝ 진도, 珍島), իր մեծությամբ երրորդն է Կորեայի Հանրապետության Չեջուդո և Քոջեդո կղզիներից հետո, որը ավելի փոքր կղզիախմբերի հետ միասին ձևավորում է Չինդո վարչաշրջանը։ Տեղակայված է Չոլա-Նամդո նահանգում` Կորեական թերակղզու հարավ-արևմտյան հատվածում։ Մայրցամաքից բաժանվում է Մյոննյան նեղուցով, որի վրայով ձգվում է մալուխային կամուրջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզին հայտնի է նախապատմական ժամանակներից, երբ բնակեցվել է։ Ներկայիս անունը ստացել է 1001 թվականին։ 1231-1270 -ականներին մոնղոլների՝ Կորեա ներխուժման ժամանակ կղզին ծառայում է որպես ապաստան՝ Կորիո[1] դինաստիայի դեմ ապստամբողների համար։ Այնուամենայնիվ, 1271թ. մոնղոլները գրավում են կղզին և ոչնչացնում ամբողջ բնակչությանը։ Մոնղոլների հարձակումից հետո կղզի վերադարձած բնակիչերն այս անգամ էլ տուժում են ճապոնական վակաուներից (wokou): 14-րդ դարի ժամանակահատվածում այդ կղզին գրեթե չի բնակեցվել։
1597 թվականի սեպտեմբերի 16ին՝ Իմդինյան պատերազմի ժամանակ, կորեացի ծովակալ Լի Սունսինը հաղթանակ է տանում Միոննյան ճակատամարտում։ Ունենալով 13 փանոքսոններ և 200 զինվորներ՝ նա Միոննյանի նեղուցում պարտության է մատնում ճապոնական նավատորմին, որը բազկացած էր 133 ռազմանավերից և 200 օժանդակ նավերից[2][3]։ Այս հաղթանակը հնարավոր է դառնում՝ շնորհիվ ծովակալի խորամանկության և հմուտ ղեկավարման, նաև նրա՝ տեղի ծովային ջրերի բնույթը լավ իմանալու շնորհիվ, որոնք զանազանվում են ալեկոծություններով և հաճախակի հորձանուտներով[4]։
Շնորհիվ մայրցամաքից հեռու գտնվելուն՝ Չինդո կղզին լիովին պահպանել է իր յուրօրինակ մշակույթը և ժողովրդական արվեստը, որոնց վառ ներկայացուցիչներն են պանսորին (երաժշտական պատմողական ժանր), որը կատարվում է երգիչի կամ երգչուհու կողմից՝ թմբուկների ձայնի ուղեկցությամբ, կանկանսուլե՝ (կորեացի աղջիկների ավանդական խաղ), որն անց է կացվում Չհուսոկ բերքի փառատոնի ժամանակ՝ ուղեկցվելով երգերով և պարերով։ Չինդո արիրան-ազգային երգ հայտնի տեղի բնակչության մեջ, որը կատարվում է կորեական ավանդական գործիքների նվագակցոթյամբ[5]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինդոդեգիո կամուրջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միոննյան նեղուցի վրայով անցնող Չինդոդեգիո կամուրջը, որը կղզին կապում է մայրցամաքի հետ, իրենից ներկայացնում է կրկնակի կամուրջ՝ բաղկացած նմանատիպ դիզայնի երկու երկվորյակ կամուրջներից։ Նրա շինարարությունը կատարվել է երկու փուլով։ Առաջին կամուրջը շահագործման է հանձնվել 1984թ. հոկտեմբերի 18-ին, որի գլխավոր կամրջասյան երկարությունը 344 մետր է, իսկ 2 կողայիններինը՝ 70-ական մետր։ Ընդհանուր երկարությունը կազմում է 484 մ., իսկ երկարությունը՝ 11,7 մետր։ Այդ կամրջի բացման պահին նա աշխարհում առաջին ամենաերկար և ամենանեղ կախովի կամուրջն էր։ Կամրջի ներքևի 200 մետրանոց տարածքը բաց է նավերի նավարկելու համար, որոնց բարձրությունը չի գերազանցում 20 մետրը[4][6][7]։
Մեքենաների քանակի աճը ստիպեց կառավարությանը 2005 թվականին կառուցել նույն երկարությամբ, բայց 12,5 մետր լայնությամբ 2-րդ կամուրջը։ Առաջին կամրջով մեքենաները շարժվում են դեպի կղզի, իսկ 2-րդով՝ դեպի մայրցամաք։ Երկվորյակ կամուրջների լուսավորությունը գիշերային ժամերին հատուկ ուշադրություն է գրավում, և նրա մոր գտնվող հանգստի այգին ամեն տարի այցելում են մոտ 2,6 միլիոն կորեացի և արտասահմանցի զբոսաշրջիկներ[4][6][7]։
Կորեական չինդո
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինդո կղզին հանդիսանում է կորեական չինդո կամ չինդոկկէ-ի հայրենիքը, որսորդական շան տեսակ, որը գրանցված է Կորեայի ազգային սեփականությունների ցուցակում № 53ի ներքո. 1950 թվականին այդ ցեղատեսակը գտնվում էր ոչնչացման եզրին։ 1962 թվականին Հարավային Կորեայի կառավարությունը այն հայտարարում է որպես ազգային սեփականություն, և ավելի ուշ այդ ցեղատեսակի պաշտպանությունն ապահովող օրենք է ընդունվում[5]։
1995 թվականին նախնական հիմունքներով, իսկ 2005-ին արդեն մշտական[8] այդ ցեղատեսակը ճանաչվում է Կինոլոգիական միջազգային ֆեդերացիայի կողմից։ 1999 թվականին կղզում ստեղծվում է Չինդոկէ շնաբուծության կենտրոնը, որը համակարգոըմ է չինդո ցեղատեսակի պրոֆեսիոնալ ընտրությունը և ուսումնասիրությունը[5]։
Տարին երկու անգամ մասնագետների թիմը անասնաբույժի գլխավորությամբ այցելում է բնակավայրեր, որտեղ բուծում են շներին, որպեսզի պատվաստում կատարեն և որոշեն նրանց համապատասխանությունը ստանդարտներին։ Այն շներին, որոնք համապատասխանում են բոլոր պահանջներին, պարանոցի շրջանում ներպատվաստում են ծնողների և տերերի մասին ինֆորմացիա պարունակող միկրոչիպ[9]։
Հայտնի են շատ պատմություններ այդ ցեղատեսակի շների բարձր նվիրվածության մասին։ Այսպես օրինակ՝ մի չինդոկէ շուն նոր տիրոջ է վաճառվում, ով ապրում էր Թեջոնե քաղաքում, բայց շուտով շունը փախչում է և 300 կմ տարածություն անցնելով՝ վերադառնում է տուն[9]։
«Մովսեսյան հրաշք»
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին երկու անգամ կղզու մոտ տեղի է ունենում աստվածաշնչյան պատմություն հիշեցնող անսովոր բնական երևույթ, երբ Կարմիր ծովի ջրերը ետ են քաշվում Մովսեսի առաջ։ Կոգուն-միոն Հվեդոն-նի և Իզին-միոն և Մոդո-րի շրջանների միջև, ծովի ջուրը ետ է քաշվում, և 1 ժամով, 2,8 կմ երկարությամբ և 40 մետր լայնությամբ, Չինդո և Մոդո կղզիները կապող ճանապարհ է բացվում[5]։ Ցամաքի այդ նեղ շերտի հայտնվելու պատճառը հանդիսանում են հատկապես հզոր մակընթացության և տեղատվության հոսանքները, իսկ երբեմն էլ դա պատահում է, երբ Լուսինը, Արևը և Երկիրը մեկ ուղիղ գծի վրա են հայտնվում՝ մեծացնելով միմյանց ձգողականության ուժը, և մակընթացությունն առաջացնում է հայելային ուժի տեղատվություն, որի արդյունքում բացվում է կղզիների միջև ընկած ստորջրյա ավազոտ կամուրջ[10]։
Լեգենդի համաձայն՝ հին ժամանակներում Չինդո կղզում ապրող վագրերը ստիպում են տեղի բնակիչներին տեղափոխվել մոտակա Մոդո կղզին։ Մնում է միայն Փոն անունով մի ծեր կին, որը սկսում է աղոթել և օգնություն խնդրել Ծովի Վիշապից։ Հայտնվելով կնոջ երազում, արքա Վիշապը ասում է նրան ծիածանի մասին, որը հայտնվում է հաջորդ օրը՝ հետ քաշված ջրերից անմիջապես հետո, և այդ ծեր կնոջ մասին անհանգստացող հարազատները, ինչպես նաև գյուղի այլ բնակիչներ կարողանում են վերադառնալ[11]։ Աղոթող կնոջ և վագրի արձան կղզու ափին ծառայում են որպես հիշեցում այդ լեգենդի մասին[12]։
Այդ երևույթին է նվիրված «Ճանապարհ ծովով» փառատոնը, որը անց են կացնում տեղաբնակները՝ կազմակերպելով տարբեր միջոցառումներ[5]։
Ուլիմսանբյան արվեստանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզու վրա՝ Չոմչալսան լեռների արևմտյան հատվածում՝ Սսագեսի «երկու հովիտների» տաճարից ոչ հեռու, գտնվում է Ուլիմսանբանի արվեստանոցը, որտեղ կյանքի վերջին տարիներին ապրել և արարել է չինական Նամչժոնվայի բնանկարչության հարավային դպրոցի ներկայացուցիչ, կորեացի նկարիչ Հո Րյոն (1808-1893)։ Իր ուսուցչի մահվանից հետո նա հեռանում է մայրաքաղաքից, որտեղ նկարում էր թագավորական պալատների պատկերներ, վերադառնում է հայրենիք և ստեղծում արվեստանոց, որը մեծ համբավ է ձեռք բերում, երբ այստեղ նկարահանվում է « Թաքցված իրարանցում» ֆիլմը (2003), որտեղ խաղում էին դերասաններ Չոն Դո Յոնը և Պէ Յոնջուն[13]։
Դիտահրապարակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինդո կղզու արևմտյան ափին է գտնվում Սեբաննակչո դիտահրապարակը։ Այնտեղից բացվում է Տադոհէ ծովային կղզեխմբի տեսարանը, որը հատկապես վերափոխվում է մայրամուրի ժամերի և դրա համար էլ ստացել է Սեբաննակչո անունը, «նակչո» կորեերենից թարգմանված նշանակում է «մայր մտնող արևի ճառագայթներ»[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Shin Hyong Sin A Brief History of Korea. — Ewha Womans University Press, 2005. — Т. 1. — P. 68. — ISBN 89-7300-619-3
- ↑ Nanjung Ilgi War Diary of Admiral Yi Sun-sin / Sohn Pow-key. — Seoul: Yonsei University Press, 1977. — P. 312. — ISBN 89-7141-018-3
- ↑ Turnbull S. Samurai Invasion: Japan’s Korean War 1592—98. — London: Cassell & Co, 2002. — P. 202. — ISBN 0-304-35948-3
- ↑ 4,0 4,1 4,2 «Достопримечательности острова Чиндо». Национальная организация туризма Кореи. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Достопримечательности острова Чиндо». Национальная организация туризма Кореи. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ 6,0 6,1 Twinning of Jindo Grand Bridge, Republic of Korea // Current and future trends in bridge design, construction and maintenance 2: safety, economy, sustainability and aesthetics; proceedings of the international conference organized by the Institution of Civil Engineers and held in Hong Kong on 25—26 April 2001 / P. C. Das, D. M. Frangopol, A. S. Nowak. — London, 2001. — P. 175—184. — ISBN 0-7277-3091-6
- ↑ 7,0 7,1 Кирьянов О. Остров Чиндо // Российская газета : газета. — 2009. — 22 Մայիսի.
- ↑ «KOREA JINDO DOG (334)» (անգլերեն). Federation Cynologique Internationale. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ 9,0 9,1 «Центр собаководства Чиндоккэ». Национальная организация туризма Кореи. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Демьянец С. (29 апреля 2013). «Разделение моря в Чиндо». National Geographic Россия. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Мистическая морская дорога на острове Чиндо». Национальная организация туризма Кореи. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Демьянец С. (29 апреля 2013). «Разделение моря в Чиндо». National Geographic Россия. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Мастерская Уллимсанбан». Национальная организация туризма Кореи. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինդո կղզի» հոդվածին։ |
|