Չինար Իսոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չինար Իսոյան
ChinarIsoyan.jpg
Ծնվել էդեկտեմբերի 29, 1987(1987-12-29) (32 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Flag of Russia.svg Ռուսաստան
Ժանրերջազ և փոփ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներդաշնամուր և վոկալ
Կայքchinarisoyan.ru

Չինար Մամիկոնի Իսոյան (դեկտեմբերի 29, 1987(1987-12-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փոփ երգչուհի, դաշնակահարուհի, հեռուստահաղորդավար, կոմպոզիտոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինար Իսոյանը ծնվել է 1987 թվականին Երևանում, ճարտարապետ Մամիկոն Սարգիսի Իսոյանի և ինժեներ Մանիկ Ստեփանի Իսոյանի (ծննդյան ազգանունը՝ Սոֆոյան) ընտանիքում: Վաղ հասակից տեղափոխվել է ծնողների հայրենի Դամալա գյուղ, որտեղ անցել է Չինարի մանկությունը: Ութ տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվել է Դոնի Ռոստով:

1995 թվականին Չինարը հաճախել է Դոնի Ռոստովի № 82 դպրոց, 8 տարեկանից սովորել է Պրոկոֆևի անվան թիվ 10 երաժշտական դպրոցում, նախ դաշնամուրի դասարանում, ապա`ակադեմիական վոկալ (օպերային երգեցողություն), հետագայում` կոմպոզիցիա և ջազ երաժշտություն: Երաժշտական դպրոցում սովորելու տարիներին մասնակցել է մարզային, համառուսական և միջազգային մրցույթների: 2002 թվականին Մոսկվայի մեծ բեմում առաջին անգամ կատարել է Անուշի արիան՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից[1]:

2003 թվականին ընդունվել է Ռոստովի արվեստի դպրոցի դաշնամուրի դասարան, որն ավարտել է 2007 թվականին: Նույն թվականին սկսվել է երգչուհու երաժշտական կարիերան Ստեփանակերտում կայացած «Ընծա-2007» երիտասարդ կատարողների մրցույթում:

2007 թվականին երաժշտական դպրոցում դասավանդել է դաշնամուր: 2007 թվականին բյուջետային հիմունքներով ընդունվել է կոնսերվատորիայի «Երաժշտական արտադրությունը շոու բիզնեսի ոլորտում» ֆակուլտետ: 2012 թվականին ավարտել է կոնսերվատորիան: 2013 թվականին մասնակցել է «Հայաստանի ձայնը 2» նախագծին:

Հյուրախաղերով հանդես է գալիս Ռուսաստանում, Հայաստանում, Հունաստանում:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոստովի արվեստի պետական քոլեջ, դաշնամուրի դասարան, 2007 թ.
  • Ռոստովի Ս. Վ. Ռախմանինովի անվան պետական կոնսերվատորիա, 2012 թ.
  • Մոսկվայի «Օստանկինո» հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ինստիտուտ, 2016 թ.

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Игра жизни", 2012 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]