Չինական համստերիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինական համստերիկ
Չինական համստերիկի վայրի տեսակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Համստերանմաններ
Ենթաընտանիք Համստերներ
Ցեղ Մոխրագույն համստերիկներ
Տեսակ Չինական համստերիկ
Լատիներեն անվանում
Cricetulus griseus
Milne-Edwards, 1867



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում





Չինական համստերիկ (լատին․՝ Cricetulus griseus), մոխրագույն համստերիկների ցեղի կրծող կաթնասուն կենդանի։ Տարածվել են Չինաստանի հարավի և Մոնղոլիայի անապատներից։ Հանդիպում են տարբեր գունավորումներով։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի տեսակների գույնը դարչնագույն է՝ ներքևի հատվածներում սև բծերով։ Այս համստերիկներն ունեն երկար պոչ։ Այս կենդանիները աճում են՝ հասնելով մինչև 82-127  մմ-ի (պոչը կազմում է 20–33  մմ), քաշը ծնվելու պահին կազմում է 1.7  գրամ, ապա մեծանում է և կարող է կշռել 30–45  գրամ։ Չինական համստերները միջինում ապրում են 2-3 տարի։ Չինական համստերների մարմնը՝ համեմատած այլ համստերների, աչքի է ընկնում իր երկարությամբ ու բարակությամբ. ունեն համեմատաբար երկար պոչ։ Արուներն օգտագործվում էին բացառապես բուծման և հետազոտության նպատակով այնքան ժամանակ, մինչև որ գիտնականներն այդ նպատակով սկսեցին օգտագործել այլ կրծողներ, ալբինոս մկներ և առնետներ, իսկ էգերը պահվում են որպես տնային կենդանիներ։

Ամերիկայի որոշ նահանգներ, ինչպես օրինակ՝ Կալիֆոռնիան և Նյու Ջերսին, չինական համստերներին համարում են վնասակար օրգանիզմներ[1],: Որոշ նահանգներ այս կենդանուն համարում են էկզոտիկ կենդանի և պահանջում են դրանց վաճառելու թույլտվություն։

Գունային մուտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի են Չինական համստերների ընդամենը երեք գունային մուտացիաներ՝ նորմալ (վայրի տիպ), գերիշխող բծերով և սև աչքերով սպիտակամորթ։

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական համստերի ու Chinese striped hamster-ների անվանումները շփոթեցնող են։ Որոշ մարդիկ կարծում են, որ չինական համստերն (Cricetulus griseus) ու Chinese striped hamster-ը (Cricetulus barabensis) տարբեր տեսակներ են[2], մինչդեռ մյուսները դասակարգում են նրանց որպես ենթատեսակներ[3], որի դեպքում չինական համստերի լատինական անվանումը փոխակերպվել է դառնալով Cricetulus barabensis griseus.[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lianne McLeod, "Chinese Hamsters Archived 2016-08-13 at the Wayback Machine.," About.com.
  2. "Cricetulus," The NCBI taxonomy database.
  3. European Molecular Biology network։ «SRS db query re 'Chinese hamster'»։ Columbia University։ Վերցված է 2009-08-16 (չաշխատող հղում)
  4. Russell Tofts, "The Chinese Hamster (Cricetulus barabensis) Archived 2006-07-20 at the Wayback Machine.".