Չիմիչուռի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չիմիչուռի

Չիմիչուռի, լատինոամերիկյան սոուս տապակած մսի համար։ Չիմիչուռի բաղադրատոմսը մտահաղացվել է Արգենտինայում[1]։ Սոուսը պատրաստում են նաև Ուրուգվայում, Բրազիլիայում, Բոլիվիայում, Էկվադորում, Մեքսիկայում, Նիկարագուայում և Կոլումբիայում։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիմիչուռին պատրաստվում է մանր կտրատված մաղադանոսից, մանրացված սխտորից, ձիթապտղի յուղից, կարմիր կամ սպիտակ քացախից։ Կարող են ավելացվել նաև բնական հավելանյութեր՝ կարմիր պղպեղ, ուրց, լիմոն և դափնու տերև։ Կարմիր քացախից պատրաստված սոուսի հետ համահունչ են լոլիկը և քաղցր պղպեղը։ Սոուսը կարող է օգտագործվել նաև որպես մարինադ տապակած մսի համար։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան մի քանի պատմություններ, որոնք բացատրում են սոուսի անվանումը։ Արգենտինացի հետախույզ Միգել Բրասկոն հաստատում է, որ չիմիչուռի բառն առաջացել է անգլիացիների կողմից Ռիո-դե-լա-Պլատան նվաճելուց հետո, երբ դատապարտյալները խնդրել են համեմունքներ իրենց սննդի համար՝ խառնելով անգլիական և իսպանական բառերը բնիկների բառերի հետ։ Համաձայն այս պատմության՝ «չե-մի-կառի» նշանակում է «Տվե՛ք ինձ համեմունքներ»։ Սոուսի անվան ծագման մյուս վարկածը կապված է 19-րդ դարի սկզբին Արգենտինա ներգաղթած բասկ ներներգաղթյալների հետ։ Հիմնվելով սրա վրա՝ սոուսի անվանումը գալիս է բասկերեն tximitxurri բառից, որը մոտավորապես թարգմանվում է որպես «Մի քանի մթերքների անկանոն խառնուրդ»[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]