Jump to content

Չըլդըրի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չըլդըրի ճակատամարտ
Թվական1578 թվականի օգոստոսի 9
Մասն էԹուրք-պարսկական պատերազմ
ՎայրՉըլդըր, Կարսի մոտ
ԱրդյունքՕսմանյան զորքերի հաղթանակ[1]
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն Սեֆյան Պարսկաստան
Հրամանատարներ
Լալա Մուսթաֆա փաշա
Օսման փաշա Օզդեմիրօղլու
Մոհամմադ խան
Կողմերի ուժեր
անհայտ25,000 պարսիկներ
7,000 վրացիներ
Ռազմական կորուստներ
անհայտՃակատամարտի ժամանակ զոհվել են 5,000-7,000 զինվորներ [2]։
Եվս 3000-ը գերի են վերցվել, այնուհետ՝ գլխատվել[2]։
Ընդհանուր կորուստներ

Չըլդըրի ճակատամարտ (թուրքերեն՝ Çıldır Muharebesi), ճակատամարտ, որը տեղի է ունեցել 1578 թվականի օգոստոսի 9-ին Կարսից հյուսիս-արևելք գտնվող Չըլդըր բնակավայրի մոտ։ Ճակատամարտը տեղի է ունեցել 1578-1590 թվականներին տեղի ունեցած Թուրք-պարսկական պատերազմի ընթացքում։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև 1555 թվականին կնքված Ամասիայի պայմանագիրը գործել է մինչև 1578 թվականը։ Երբ 1574 թվականին օսմանյան գահին նստեց սուլթան Մուրադ III-ը, Պարսկաստանի Թահմասպ I Սեֆի շահը նվերներ է ուղարկել նորընծա սուլթանին։ Բայց մինչև պարսկական պատվիրակությունը կլքեր Կոստանդնուպոլիսը, 1576 թվականին մահացել է Թահմասպը։ Պարսից նոր շահ է օծվել Իսմայիլ II-ը, որը խախտել է Օսմանյան կայսրության հետ կնքված պայմանագիրը և թշնամական գործողություններ սկսել կայսրության սահմանի մոտ։ Այդ ընթացքում, Լուրիստանի կառավարիչը օսմանյանը տարածքում կազմակերպել է ապստամբություն, որը հետագայում ճեղք է առաջացրել երկու կայսրությունների միջև։ Իսմայիլ II-ը շուտով մահացել է։ Օգտվելով միջանկյալ ժամանակաշրջանից, երբ դեռ չէր ընտրվել նոր շահը, Օսմանյան կայսրությունը պատերազմ է հայտարարում[3]։ Պատերազմը շարունակվել է նաև Մոհամադ Խոդաբանդի գահակալության ժամանակ։

Ջամբազի փոսի մոտ տեղի ունեցած առաջին հուժկու բախումից հետո՝ հիմնական ճակատամարտը տեղի է ունեցել Կարսից հյուսիս-արևելք գտնվող Չըլդըր բնակավայրի մոտ։ Օսմանյան բանակի հրամանատարը Լալա Մուսթաֆա փաշան էր, իսկ պարսկական զորքերի հրամանատարը՝ Թոխմախ խան Ուսթաջլուն, որը Մուրատ III-ի օծման ժամանակ Կոստանդնուպոլսում գլխավորում էր պարսկական պատվիրակությունը։ Թոխմախ խանի բանակի կազմում կռվում էր նաև վրացական բանակը, քանի որ Վրաստանի թագավորությունն այդ ժամանակ Սեֆյանի Պարսկաստանի վասալն էր։ Բացի այդ, վրացական և պարսկական թագավորական ընտանիքները միմյանց հետ փոխկապակցված էին խնամիական կապերով։ Թոխմախ խանը փորձել է շրջափակել օսմանյան բանակը։ Նա գրեթե հասել էր հաջողության, երբ Օսման փաշա Օզդեմիրօղլուն հասել է օգնության և պարտության մատնել պարսկական բանակին[4]։

Հետագա իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ճակատամարտից հետո պարսիկները փորձում էին հարձակվել օսմանյան օժանդակ ուժերի ուղղությամբ, նրանք ստիպված էին նահանջել։ Եվ երբ նահանջի ժամանակ փլվել է կամուրջը, այնտեղ գտնվող զինվորների մի մասը խեղդվել են։ արդյունքում, Կովկասն անցել է Օսմանյան կայսրությանը։ Լալա Մուսթաֆա փաշան շուտով նվաճել է Վրաստանի թագավորության մայրաքաղաք Թիֆլիսը[5]։ Ավելի ուշ թուրքերը գրավել են Դերբենդը։ Այդպես, Օսմանյան կայսրության սահմանները հասել են մինչև Կասպից ծով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Jackson, Peter and Laurence Lockhart, The Cambridge History of Iran: The Timur and Safavid Periods, Vol.6, (Cambridge University Press, 1986), 257.
  2. 2,0 2,1 Matthee, 2014
  3. Prof. Yaşar Yüce-Prof. Ali Sevim: Türkiye tarihi Cilt III, AKDTYKTTK Yayınları, İstanbul, 1991 p 21
  4. Nicolae Jorga: Geschichte des Osmanischen vol III (trans:Nilüfer Epçeli) Yeditepe yayınevi, İstanbul, 975-6480-20-3,pg 207
  5. Joseph von Hammer: Osmanlı Tarihi Vol II (condensation: Abdülkadir Karahan), Milliyet yayınları, İstanbul. p 96
  • Matthee, Rudi (2014). «The Ottoman-Safavid War of 986-998/1578-90: Motives and Causes». In Karpat, Kemal; Balgamış, Deniz (eds.). International Journal of Turkish Studies. Vol. 20, Nos 1& 2.{{cite book}}: CS1 սպաս․ postscript (link)