Չերքեզ Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Չերքեզ Դավթյան
Ծնվել է1921
ԾննդավայրԴահրավ, Խոջալուի շրջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ և «Բեռլինի գրավման համար» մեդալ

Չերքեզ Նիկոլայի Դավթյան (1921, Դահրավ, Խոջալուի շրջան), հայ մանկավարժ, ԽՄԿԿ անդամ (1943), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերքեզ Դավթյանը ծնվել է 1921 թվականին, Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի շրջանի Դահրավ գյուղում։ 1940 թվականին ավարտել է Շուշիի մանկավարժական տեխնիկումը և անցել մանկավարժական աշխատանքի[1]։

1941 թվականի ապրիլին զորակոչվել է բանակ և գործուղվել ռազմաքաղաքական ուսումնարան։ Ուսումնարանը չավարտած՝ սկսվել է պատերազմը։ Դավթյանի մարտական ուղին հարուստ է և հերոսական՝ Ստալինգրադ, Դնեպրի անցում, 1-ին և 4-րդ ուկրաինական ռազմաճակատներ, Բեռլին, Պրահա[1]։

Մարտական ծառայությունների համար 1943 թվականին նա ընդունվել է ԽՄԿԿ շարքերը, ստացել է լեյտենանտի կոչում, արժանացել կառավարական պարգևների, այդ թվում՝ Կարմիր աստղի շքանշանի, «Մարտական ծառայությունների համար», «Ստալինգրադի պաշտպանության համար», «Բեռլինի գրավման համար», «Պրահայի ազատագրման համար» և այլ մեդալների[1]։

Պատերազմից հետո Դավթյանը իր ծննդավայրում անցել է մանկավարժական աշխատանքի։ 1952 թվականին նա նորից զորակոչվել է բանակ և նշանակվել 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի 1078-րդ հրետգնդում մարտկոցի հրամանատարի քաղգծով տեղակալ։ 1955-1971 թվականներին աշխատել է զինկոմիսարիատում որպես բաժնի պետ։ 1972 թվականից Դավթյանը միջնակարգ դպրոցում եղել է զինղեկ (սկզբում Երևանի Սպանդարյանի շրջանի № 24, ապա Շահումյանի շրջանի № 138 դպրոցներում)[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալ
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ
  • «Պրահայի ազատագրման համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]