Չենսու Տաբոնե
Չենսու Տաբոնե | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ազգայնական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մալթայի համալսարան և Ալոյսիուսի վարժարան |
Մասնագիտություն՝ | ակնաբույժ, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | մարտի 30, 1913[1] |
Ծննդավայր | Վիկտորիա (Մալթա), Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանի օր | մարտի 14, 2012[2][3][1] (98 տարեկան) |
Վախճանի վայր | Սեյնթ Ջուլիանս, Eastern Region (Lvant), Մալթա |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Չենսու Տաբոնե (մալթ.՝ Vincent „Ċensu“ Tabone, մարտի 30, 1913[1], Վիկտորիա (Մալթա), Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մարտի 14, 2012[2][3][1], Սեյնթ Ջուլիանս, Eastern Region (Lvant), Մալթա), մալթացի պետական և քաղաքական գործիչ, Մալթայի նախագահը 1989-1994 թվականներին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրթություն և գիտաբժշկական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1933 թվականին ավարտել է Մալթայի համալսարանը՝ ստանալով դեղագործության ոլորտում կրթություն։ 1937 թվականին դառնում է բժշկության դոկտոր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է որպես Մալթայի թագավորական հրետանու գնդապետ վիրաբույժ, իսկ հետո՝ որպես ակնաբույժ՝ Մտարֆա քաղաքի զինվորական հոսպիտալում։ 1946 թվականին ավարտել է իր բժշկական կրթությունը՝ ստանալով Օքսֆորդի համալսարանի բժիշկ-ակնաբույժի դիպլոմ։ 1953 թվականին նրան շնորհվել է Լոնդոնի դեղագործների միության դոկտորի կոչում։
Մալթա վերադառնալուց հետո նա մի քանի տարի աշխատել է որպես ակնաբույժ երկրի տարբեր հիվանդանոցներում։ Միաժամանակ մի քանի տարվա ընթացքում ԱՀԿ-ի փորձագետ է եղել կոնյունկտիվիտի օջախներում աշխատանքի գծով։ Նա աշխատել է Թայվանում, Ինդոնեզիայում և Իրաքում։ 1954 թվականին հիմնադրել է երկրի բժշկական ասոցիացիան և հանդիսացել նրա բազմամյա նախագահը։ 1957 թվականից Մալթայի համալսարանի կլինիկական ակնաբուժության պրոֆեսոր է։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1960-ական թվականների սկզբից սկսել է ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել։
- 1961 թվականին՝ գործադիր կոմիտեի անդամ։
- 1962—1972 թվականներին՝ գլխավոր քարտուղար։
- 1972—1977 թվականներին՝ առաջին փոխնախագահ։
- 1977—1985 թվականներին՝ ազգայնական կուսակցության գործադիր կոմիտեի նախագահ։ 1978-1987 թվականներին միաժամանակ եղել է կուսակցության միջազգային գործերի պաշտոնական ներկայացուցիչը։
Պետական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1966—1989 թվականներին՝ Ներկայացուցիչների պալատի անդամ, ակտիվորեն աշխատել է Եվրոպայի խորհրդի տարբեր հանձնաժողովներում։
- 1966—1971 թվականներին՝ զբաղվածության, աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարար։ Նա ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրել է բնակչության ծերացման խնդրի վրա։
- 1987—1989 թվականներին՝ Մալթայի արտաքին գործերի նախարար։ Ակտիվորեն հանդես է եկել Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օգտին։
- 1989—1994 թվականներին՝ Մալթայի նախագահ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մալթայի պարգևներ
Երկիր | Ամսաթիվ | Պարգև | |
---|---|---|---|
![]() |
1990 թվականի ապրիլի 6 — 1994 թվականի ապրիլի 4 | Ազգային արժանիքների շքանշանի պատվո գրոսմայստեր և ուղեկից[4] | |
![]() |
1989 թվականի ապրիլի 4 — 1994 թվականի ապրիլի 4 | Հանուն հանրապետության շքանշանի գրոսմայստեր |
Երկիր | Ամսաթիվ | Պարգև | |
---|---|---|---|
![]() |
1991 թվականների սեպտեմբերի 18[5] — | «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» ժապավենով զարդարված մեծ խաչի ասպետ | |
![]() |
1995 — | Պիա IX շքանշանի ասպետ | |
![]() |
— | «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի Մեծ խաչի ասպետ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 President of Malta, the 'Gentleman statesman', Ċensu Tabone passes away at age 98
- ↑ 3,0 3,1 3,2 Base biographique (ֆր.)
- ↑ В рамках полномочий Президента Республики Мальта
- ↑ Официальный сайт Президента Италии(իտալ.)
|