Սեյնթ Ջուլիանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
մալթ.՝ San Ġiljan
Դրոշ Զինանշան
Flag of San Ġiljan.svg Coat of arms of St. Julian's (Malta).svg

Malta-stjulians-hotels-207.jpg
ԵրկիրՄալթա Մալթա
Առաջին հիշատակում1565
Մակերես1,6 կմ²
ԲԾՄ0 մետր
Բնակչություն10 232 մարդ (մարտի 31, 2014)[1]
Պաշտոնական կայքlc.gov.mt/Page.aspx?catid=50&pid=184&lid=1
##Սեյնթ Ջուլիանս (Մալթա)
Red pog.png

Սեյնթ Ջուլիանս (անգլերեն՝ St. Julian's[2] [3], մալթայերեն՝ San Ġiljan[4], պատմական անվանումը՝ San Giuliano[5]), քաղաք Մալթայի Հանրապետությունում, մայրաքաղաք Վալետայից դեպի հյուսիս, Միջերկրական ծովի Սպինոլա ծոցի ափին։ Քաղաքի թաղամաս-շրջաններից է Փեյսվիլը, որը հայտնի է որպես գիշերային զվարճանքներով հագեցած կյանքի կենտրոն Մալթայում։ Այն լեփ-լեցուն է գիշերային ակումբներով, սթրիփ-ակումբներով, դիսկոտեկներով, խաղատներով, կինոթատրոններով, բարերով ու ռեստորաններով, որոնք սովորաբար աշխատում են մինչև լուսաբաց[6][7][8]։ 2014 թվականի մարտի վերջերին Սեյնթ Ջուլիանում ապրում էր 10.232 մարդ[9]։

Բնակավայրը կոչվել է ի պատիվ կաթոլիկ եկեղեցու սուր Ջուլիան Հիվանդախնամի, որը քաղաքի հովանավոր սուրբն է համարվում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյնթ Ջուլիանսն սկզբնական շրջանում եղել է ձկնորսական ավան։ XVI դարի կեսերին ափին է մոտեցել թուրքական բազմաքանակ նավերց բաղկացած ռազմական նավատորմը՝ ծովահեն Թուրղութ Ռեիսի գլխավորությամբ, որը հույս էր փայփայում նվաճելու Սեյնթ Ջուլիանսն ու տիրելու Մալթային և այդ հաղթանակի շնորհիվ պատվավոր դիրք գրավելու Սուլեյման Մեծ սուլթանի արքունիքում։ Բայց Մալթայի ասպետական ուխտի ռազմիկները ջախջախել են թուրքական նավատորմը և ճակատամարտում մահացու վիրավորել Ռեիսին։

1688 թվականին ծովափի մոտ կառուցվել է Սպինոլայի պալատը, որտեղ ապրել է ասպետական ուխտի կառավարիչը՝ ջենովացի Պաոլո Ռաֆայելլո Սպինոլան։ XVIII դարում պալատը վերակառուցվել է։ Ֆրանսիացիների տիրապետության ժամանակ՝ 1798 թվականին, ֆրանսիական մի զորամաս է տեղավորվել պալատում և ամայացրել է այն։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին պալատը ծառայել է որպես զինվորական հոսպիտալ։

Մինչև XIX դարը ներկայիս քաղաքի տեղում եղել են միայն Սպինոլայի պալատը, ծխական եկեղեցին ու ձկնորսների մի քանի խրճիթ։ Սակայն 1930-ական թվականներին մեծահարուստ մարդկանց մեծ հոսք է սկսվել, և բնակավայրի բնույթը կտրուկ կերպով փոփոխվել է. այն վերածվել է նշանավոր հանգստավայրի ու առողջարանային քաղաքի։ Բայց դեռ պահպանվել է մի ոչ մեծ նավակայան՝ ձկնորսական նավակների համար։ Պահպանվել է նաև 1658-1659 թվականներին կառուցված պատմական աշտարակը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.webcitation.org/6ZSEwl5UZ
  2. Julian's#v=snippet&q=St. Julian's&f=false Lonely Planet 2010
  3. Julian's#v=snippet&q=St. Julian's&f=false TCI 2007
  4. Cfr. "San Giljan" in Hans E. Latzke, Malta. Gozo & Comino, Dumont, Hong Kong, 2013, pp. 148-153.
  5. |autore=|nome=Achille|cognome=Ferris|titolo=Descrizione storica delle chiese di Malta e Gozo|url=https://books.google.it/books?id=n_q_rYTOg9oC&pg=PA576&dq=san%20giuliano#v=snippet&q=san%20giuliano&f=false%7Caccesso=2017-03-11%7Cdata=%7Canno=1866%7Ceditore=%7Ccittà=%7Clingua=it%7Cp=%7Cpp=%7CISBN=}}
  6. Nightlife in Paceville - malta.com
  7. Paceville bars, clubs and discos - malta-info.co.uk
  8. Clubbing - visitmalta.com
  9. «Estimated Population by Locality 31st March, 2014»։ Government of Malta։ մայիսի 16, 2014։ Արխիվացված օրիգինալից 2015-06-21-ին։ Վերցված է 2020-04-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]