Վիկտորիա (Մալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Դրոշ Զինանշան
Flag of Victoria, Gozo.svg Rabat Gozo coa.svg

Malta Gozo Victoria BW 2011-10-08 15-32-18.jpg
ԵրկիրՄալթա Մալթա
Մակերես2,9 կմ²
ԲԾՄ90 մետր
Բնակչություն6901 մարդ (մարտի 31, 2014)[1]
Պաշտոնական կայքvictoria.org.mt
##Վիկտորիա (Մալթա) (Մալթա)
Red pog.png

Վիկտորիա (մալթ.՝ Il-Belt Victoria, նշանակում է Վիկտորիա քաղաք), բնիկ մալթացիներն անվանում են նաև Ռաբաթ կամ, ավելի ճշգրիտ՝ Գոցոյի Ռաբաթ, քանի որ Ռաբաթ անվանումով ևս մեկ քաղաք կա Մալթայում), քաղաք Մալթայի Հանրապետությունում։ Այդ երկրի մեծությամբ երկրորդ կղզու՝ Գոցոյի գլխավոր քաղաքն է[2]։ 2014 թվականի մարտի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 6.901[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ներկայիս տարածքն ու շրջական բնակեցված են եղել դեռևս նոր քարի դարի ժամանակներից։ Բրոնզի դարում ու հետագա ժամանակներում այստեղ ապրել են փյունիկեցիներ, հին հռոմեացիներ, որոնք էլ հիմնել են նշանավոր միջնաբերդը (ավելի ուշ այն վերակառուցվել է)։ Վիկտորիա անվանումը բնակավայրին տրվել է բրիտանական կառավարության կողմից, 1887 թվականի հունիսի 10-ին, Վիկտորյա թագուհու ոսկե հոբելյանի կապակցությամբ։

Քաղաքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որոնց մեջ առանձնացվում են հնագույն միջնաբերդը և նրա ներսում կառուցված Սանտա Մարիա տաճարը։ Վերջինս բարձրացվել է երկրաշարժից փլված նախկին եկեղեցու ավերակների վրա։ Ընդ որում՝ այդ եկեղեցին էլ, իր հերթին, կառուցվել էր փյունիկյան կամ հինհռոմեական տաճարի ավերակների վրա։

Ճարտարապետական ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գոցոյի միջնաբերդը, ներառյալ՝
    • Համբարձման տաճարը
    • Գոցոյի հնագիտական թանգարանը
    • Gran Castello պատմական շինությունը
    • Բնական գիտությունների թանգարանը
    • Հին բանտը
  • Սուրբ Գևորգ բազիլիկը
  • Գոցոյի սիրտը՝ Il-Hagar թանգարանը
  • Banca Giuratale
  • Սբ. Ֆրենսիս եկեղեցի

Վիկտորիա քաղաքում ու նրա մերձակայքում կան նաև երկու տասնյակից ավելի եկեղեցիներ ու մատուռներ։

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գոցոյի հնագիտական թանգարան[4]
  • Գոցոյի բնության թանգարան (նախկին անվանումը՝ Բնական գիտությունների թանգարան)[5]
  • Հին բանտերը[6]
  • Աստվածամոր համբարձման տաճարի թանգարան
  • Բանահյուսության թանգարան (գործում է միջնադարյան շինություններում)[7]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.webcitation.org/6ZSEwl5UZ
  2. Cassar Pullicino Joseph (October–December 1949)։ «The Order of St. John in Maltese folk-memory»։ Scientia 15 (4): 163։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 17, 2016-ին 
  3. «Estimated Population by Locality 31st March, 2014»։ Government of Malta։ մայիսի 16, 2014։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 21, 2015-ին 
  4. http://heritagemalta.org/museums-sites/gozo-museum-of-archaeology/ 
  5. http://heritagemalta.org/museums-sites/gozo-nature-museum/ 
  6. https://web.archive.org/web/20180903114216/http://heritagemalta.org/museums-sites/old-prisons/։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-03-ին 
  7. https://web.archive.org/web/20180903193507/http://heritagemalta.org/museums-sites/folklore-museum/։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-03-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]