Չարլզ Ռուտենբերգ
Չարլզ Ռուտենբերգ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 9, 1882[1] |
Ծննդավայր | Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 2, 1927[1] (44 տարեկան) |
Մահվան վայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և լրագրող |
Կուսակցություն | ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցություն և Ամերիկայի սոցիալիստական կուսակցություն |
Charles Emil Ruthenberg Վիքիպահեստում |
Չարլզ Էմիլ Ռուտենբերգ (անգլ.՝ Charles Emil Ruthenberg), ամերիկացի մարքսիստ քաղաքական գործիչ։ 1909 թվականին մտել է Սոցիալիստական կուսակցության մեջ, եղել դրա ձախ թևի ղեկավարներից։ 1912 թվականին խմբագրել է «Քլիվլենդ սոշալիստ» («Cleveland Socialist») թերթը։ 1913—1919 թվականներին եղել է Սոցիալիստական կուսակցության Քլիվլենդի կազմակերպության քարտուղարը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914—1918 թթ.), Ռուտենբերգը հանդես է եկել պատերազմին ԱՄՆ-ի մասնակցության դեմ։ Ամերիկայի կոմունիստական կուսակցության (ԱԿԿ) կազմակերպիչն է։ Դրա հիմնադիր համագումարում (1919 թվականի սեպտեմբեր) ընտրվել է գլխավոր քարտուղար, 1920 թվականին՝ Կոմինտերնի գործկոմի անդամ։ 1921-1923 թվականներին եղել է Ամերիկայի միացյալ կոմունիստական կուսակցության, միաժամանակ՝ Ամերիկայի բանվորական կուսակցության (ԱԲԿ) ԿԿ-ների քարտուղար։ ԱԲԿ III համագումարում ընտրվել է Ամերիկայի միացյալ բանվորական (կոմունիստական) կուսակցության ԿԿ քարտուղար։ Բազմիցս ենթարկվել է դատական հետապնդումների և բանտային կալանքի։ Մահացել է բանտում։ Ռուսոյի կամքի համաձայն, նրա աճյունը տեղափոխվել է Սովետական Միություն։ Թաղված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մոտ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- ↑ 1,0 1,1 Find A Grave — 1995.