Jump to content

Չարլզ Ուիլիամ Փոստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Ուիլիամ Փոստ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 26, 1854(1854-10-26)[1][2]
ԾննդավայրՍփրինգֆիլդ, ԱՄՆ
Մահացել էմայիսի 9, 1914(1914-05-09)[1][2][3] (59 տարեկան)
Մահվան վայրՍանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
ԳերեզմանOak Hill Cemetery[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսննդաբան
ԱմուսինLeila Diadema Young? և Ella Letitia Merriweather?
Ծնողներհայր՝ Charles Rollin Post?[5], մայր՝ Caroline Lathrop Post?
ԵրեխաներMarjorie Merriweather Post?
Ստորագրություն
Изображение автографа
 C. W. Post Վիքիպահեստում

Չարլզ Ուիլիամ Փոստ (հոկտեմբերի 26, 1854(1854-10-26)[1][2], Սփրինգֆիլդ, ԱՄՆ - մայիսի 9, 1914(1914-05-09)[1][2][3], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկյան նորարար, նախաճաշի շիլաների և սննդամթերքի արտադրող, պատրաստի սննդի արդյունաբերության պիոներ։ Վերջինս «Post Consumer Brands»-ի հիմնադիրն է։

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
1874 թվականի նոյեմբեր․ Փոստն ամուսնացել է Էլլա Լեթիթիա Մերրիուեդերի հետ .

Փոստը՝ առավել հայտնի որպես «C. W.», ծնվել է 1854 թվականի հոկտեմբերի 26-ին Իլինոյս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում՝ Չարլզ Ռոլլին Փոստի և Քերոլայն Լեթրոպ Փոստի ընտանիքում։ Մեծացել է Աբրահամ Լինքոլնի հայրենիքում, որը Փոստի մանկության տարիներին Միացյալ Նահանգների նախագահն է եղել[6]։

Փոստն ավարտել է Սփրինգֆիլդի հանրակրթական դպրոցը, ինչից հետո ընդունվել է Իլինոյսի արդյունաբերական համալսարան, որտեղ սովորել է 2 տարի և լքել է համալսարանը առանց բակալավրի աստիճան ստանալու[7]։

Կանզաս նահանգի Ինդիփենդենս քաղաքում կարճ ժամանակ անցկացնելուց հետո, Փոստը վերադարձել է Սփրինգֆիլդ, որտեղ ավելի քան տասը տարի վաճառել և արտադրել է գյուղատնտեսական տեխնիկա։ Այս ժամանակահատվածում Փոստը ստեղծել և արտոնագրել է գյուղատնտեսական մի քանի գործիքներ և մեքենաներ՝ գութան, ցաքան և խոտ հավաքելու մեքենա[7]։

1874 թվականի նոյեմբերին Փոստն ամուսնացել է Էլլա Լեթիթիա Մերրիուեդերի հետ։ Նրանք ունեցել են մեկ դուստր՝ Մարջորի անունով։ Էլլան աջակցել է Փոստին նրա գործունեության ամբողջ ընթացքում և հոգ է տարել, երբ վերջինս վատառողջ է եղել։ Հենց Փոստը դարձել է ավելի հարուստ և սկսել է քիչ ժամանակ անցկացնել Էլլայի հետ, ով շատ հաճախ վատառողջ է եղել, նրանց հարաբերությունները սկսել են մարել։ 1904 թվականի նոյեմբերին, Էլլայի կամքին հակառակ՝ Փոստը բաժանվել է նրանից և ամուսնացել իր 27 տարեկան քարտուղարուհու՝ Լեյլա Յանգի հետ, որը նրա երկրորդ կինն էր[7]։ Մարջորին, որը կապված էր հոր հետ, մոր մահի պատճառ էր համարել նրա «կոտրված սիրտը», ինչի մեղավորը Փոստն էր, որը բաժանվել էր կնոջից և ամուսնացել իր քարտուղարուհու հետ[8]։ Իր քարտուղարուհու և դստեր հարաբերությունները լավացնելու նպատակով Փոստը դիմել է խարդախության՝ Մարջորիի ճանապարհորդությանը մասնակից դարձնելով Լեյլային։ Այդ ամենը հասկանալուց հետո Մարջորին խորապես սկսել է ատել Լեյլային։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոստն իր միակ երեխայի՝ Մարջորի Մերիուեդեր Փոստի հետ

1885 թվականի նոյեմբերին սթրեսի և գերաշխատանքի պատճառով Փոստը հոգեբանական խանգարում է ստացել, ինչը սկսել էր ուղեկցել նրան՝ որպես գյուղատնտեսական գործիքների և մեքենաների արտադրող։ Այդքանից հետո Փոստը որոշել է վերջ դնել իր սովորական ապրելակերպին և 1886 թվականին տեղափոխվել է Տեխաս՝ Ֆորտ-Ուերտ, որտեղ սկսել է համագործակցել մի խումբ անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող մարդկանց հետ, ովքեր Ռիվերսայդ շրջանի արևելյան մասում փորձում էին նոր համայնք հիմնադրել։ 1888 թվականին Ֆորտ-Ուերտում Փոստը սկսել է ինքնուրույն զբաղվել անշարժ գույքի առքուվաճառքով իր սեփական 200 ակր (81 հա) տարածքում․ նա նախագծել է փողոցներ և տներ, ինչպես նաև կառուցել է 2 ջրաղաց[7]։

Հերթական սթրեսն իր հետևանքներն է ունեցել Փոստի վրա․ նա երկրորդ անգամ ստացել է հոգեբանական խանգարում 1891 թվականին[7]։Փոստը սկսել է ճանապարհորդել աշխարհով մեկ՝ բուժվելու նպատակով․նա մասնավորապես հետաքրքրված էր մարսողության քիմիայով[6]։ Եվրոպայում ճանապարհորդելուց հետո Փոստն այցելել է Միչիգան՝ «Բեթլ Քրիք» առողջարան, որի ղեկավարն էր Ջոն Հարվեյ Քելլոգը («Քելլոգ» կազմակերպության հիմնադիր Ուիլլ Քեյթ Քելլոգի եղբայրը)։ Փոստը մեղադրվել է Քելլոգի մի քանի բաղադրատոմս գողանալու մեջ․ դրանք են՝ Քելլոգի կարամելով սուրճի համով շիլա, եգիպտացորենի փաթիլներ և խաղողով շոկոլադապատ գնդիկներ[9][10]։

1895 թվականին Փոստը հիմնադրել է «Postum Cereal» կազմակերպությունը՝ ներկայացնելով իր առաջին արտադրանքը՝ «Postum» հացահատիկային խմիչքը։ 1897 թվականին թողարկվել է Փոստի՝ նախաճաշի համար նախատեսված առաջին շիլան, որը վերջինս անվանել էր «Grape-Nuts»՝ արտադրական գործընթացի ժամանակ նկատված մրգային բույրի և խրթխրթան ընկույզի պատճառով։ 1904 թվականին Փոստը «Grape-Nuts» լեյբլին կցել է եգիպտացորենի փաթիլների ապրանքանիշ, որը, մինչև 1908 թվականին «Post Toasties» անվանափոխվելը կոչվում էր «Elijah's Manna»[11]։ Բրիտանական կառավարությունը չի թույլատրել Փոստին վաճառել իր արտադրանքը՝ «Elijah's Manna» անվանումը սրբապիղծ համարելու պատճառով[12]։

1906 թվականին իր արտադրանքներից ստացած եկամուտի զգալի մասը Փոստը ներդրել է Տեխասի անշարժ գույքի մեջ՝ գնելով 225,000 ակր (91,000 հա) տարածք Գարզա և Լին շրջաններում:։ Փոստը նախագծել է նոր քաղաք, որն անվանել է «Post City»։Գարզա շրջանի նոր նստավայրի համար տնկվել են ստվերային ծառեր, նախագծվել են ֆերմերային հողատարածքներ և կառուցվել են հյուրանոցներ, դպրոցներ, եկեղեցիներ և հանրախանութներ[7]։ 1907 թվականին «Collier's Weekly» շաբաթաթերթը հրապարակել է մի հոդված, որը կասկածի տակ էր դնում գովազդներում արված այն պնդումը, որ «Grape-Nuts»-ը կարող է բուժել ապենդիցիտը: Փոստը պատասխանել է գովազդներով, որոնք կասկածի տակ են դրել հոդվածի հեղինակի մտավոր կարողությունները, իսկ «Collier's Weekly»-ն դատի է տվել նրան զրպարտության համար: Գործն ուսումնասրիվել է 1910 թվականին, և Փոստը տուգանվել է 50000 դոլարով։ Որոշումը չեղարկվել է բողոքարկման ժամանակ, սակայն «Postum»-ի արտադրանքի գովազդները դադարեցրել են նման հայտարարություններ անելը[13]։

Փոստը արհմիութենական շարժման խիստ հակառակորդ էր և Արդյունաբերողների ազգային ասոցիացիան հիշում էր նրան որպես մեկի, ով «խստորեն դեմ էր բոյկոտներին, գործադուլներին, լոկաուտներին, պիկետներին և գործատուի ու աշխատողի հարաբերություններում հարկադրանքի այլ ձևերին»: Փոստը նաև արհմիությունների առաջատար հանրային ջատագով է եղել[6]: Այնուամենայնիվ, որպես փոխհատուցում, Փոստը վճարել է ամենաբարձր աշխատավարձերը և տրամադրել է բոնուսներ և նպաստներ: Բեթլ Քրիք քաղաքի մոտակայքում նա կառուցել է տներ, որոնք վաճառվում էին աշխատակիցներին որոշակի պայմաններով[14]։

Փոստի գերեզմանը՝ Օուք Հիլլի գերեզմանատանը
Փոստի արձանը Գարզա շրջանի դատարանի դիմաց

1913 թվականի վերջին Փոստի առողջական վիճակի վատթարացման պատճառով նա չեղարկել է բոլոր հանրային ելույթները[15]:

1914 թվականի մարտի սկզբին կարծիք է տարածվել, որ Փոստը տառապում է ապենդիցիտով։ Կալիֆորնիայից ուղիղ գնացքով նրան տեղափոխել են Մինեսոտա նահանգի Ռոչեստեր քաղաքում գտնվող Մայո կլինիկա, որպեսզի վերջինս վիրահատվի Ուիլյամ և Չարլզ Մայոների կողմից, ովքեր այդ ժամանակ համարվում էին երկրի առաջատար վիրաբույժներ: 1914 թվականի մարտի 5-ից մինչև մարտի 10-ը Մայո եղբայրները հաջողությամբ վիրահատել են Փոստին, սակայն, ըստ «American Empress: The Life and Times of Marjorie Merriweather Post» գրքի՝ Փոստի որովայնի ցավը շարունակվել է[16][17]:

Վիրահատությունից հետո Փոստը՝ որովայնի շարունակական ցավով, վերադարձել է իր տուն՝ Կալիֆորնիա նահանգի Սանտա Բարբարա քաղաք։ 1914 թվականի մայիսի 9-ին Փոստն ինքնասպանություն է գործել՝ ինքն իրեն կրակելով։ Վերջինս 59 տարեկան էր[16]։ Փոստը թաղվել է Բիթլ Քրիքում՝ «Oak Hill» գերեզմանատանը։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոստի 27 տարեկան դուստր Մարջորի Մերիուեդեր Փոստը ժառանգել է իր հոր կազմակերպությունը, ինչպես նաև նրա ունեցվածքի մեծ մասը, որը 20-րդ դարի ամենամեծ ունեցվածքներից էր[16][18]։

Հետագայում Մարջորի Մերիուեդեր Փոստն ամուսնացել է ֆինանսիստ Էդվարդ Ֆրենսիս Հաթթոնի հետ և ստացել է 177 ակր (72 հա) տարածքով կալվածք Լոնգ Այլենդի Հյուսիսային ափին՝ «Հիլվուդ» անվանումով: 1951 թվականին Մարջորին 200,000 դոլարով վաճառել է իր կալվածքը «Լոնգ Այլենդ» համալսարանին, որը 1954 թվականին հիմնադրել է իր բնակելի «C.W. Post» քոլեջը՝ Փոստի 100-ամյակի կապակցությամբ։ «C.W. Post» քոլեջը, որը որոշ ժամանակ կոչվել է «C.W. Post» կենտրոն, ապա «C.W. Post» կամպուս, այժմ կոչվում է «LIU/Post» և ունի մոտ 8,500 հեռակա և առկա կարգով սովորող ուսանող և 100,000-ից ավել շրջանավարտ[19]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործված «Լիբերթի» նավն անվանվել է Փոստի պատվին։


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 The New York Times / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  4. Find A Grave — 1996.
  5. 5,0 5,1 Pas L. v. Genealogics — 2003.
  6. 6,0 6,1 6,2 "Obituary: C.W. Post," American Industries, vol. 14, no. 11 (June 1914), pg. 43.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 William M. Pearce, "Charles William Post," The Handbook of Texas Online, Texas State Historical Society, www.tshaonline.org/
  8. «Marjorie Merriweather Post: a biography by Kenneth Lisenbee». www.paulbowles.org. Արխիվացված է օրիգինալից January 25, 2012-ին. Վերցված է October 14, 2018-ին.
  9. Smith, Andrew F., ed. (2013). The Oxford encyclopedia of food and drink in America (2nd ed.). New York, NY: Oxford University Press. էջ 536. ISBN 9780199734962. OCLC 781555950.
  10. Markel, Howard (2017). The Kelloggs: the battling brothers of Battle Creek (1st ed.). New York: Pantheon Books. էջ 139. ISBN 9780307907271. OCLC 964294340.
  11. Nilsen, Alleen Pace (1994). «Why Big Businesses Break Spelling Rules». The English Journal. 83 (5): 51. doi:10.2307/820410. JSTOR 820410.
  12. Nilsen, Alleen Pace (1994). «Why Big Businesses Break Spelling Rules». The English Journal. 83 (5): 48–53. doi:10.2307/820410. JSTOR 820410.
  13. Pendergrast, Mark (2010). Uncommon Grounds: The History of Coffee and How It Transformed Our World. New York, NY: Basic Books. էջեր 101–102. ISBN 978-0-465-01836-9.
  14. «Post, William Charles». www.encyclopedia.com. Վերցված է 11 March 2022-ին.
  15. Stuart, Nancy Rubin. (January 4, 2004). American empress : the life and times of Marjorie Merriweather Post. Lincoln, Neb. էջեր 89–90. ISBN 9780595752027. OCLC 988334937.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  16. 16,0 16,1 16,2 «C. W. Post a Suicide in California Home; Battle Creek Cereal Manufacturer, Despondent Over his continued Illness». The New York Times (ամերիկյան անգլերեն). Santa Barbara, California (published May 10, 1914). 1914-05-09. էջ 12. ISSN 0362-4331. Վերցված է 2023-04-09-ին.
  17. «Charles W. Post». www.migenweb.org. Վերցված է January 17, 2021-ին.
  18. Shurtleff, William; Aoyagi, Akiko (January 6, 2014). History of Seventh-day Adventist Work with Soyfoods, Vegetarianism, Meat Alternatives, Wheat Gluten, Dietary Fiber and Peanut Butter (1863-2013): Extensively Annotated Bibliography and Sourcebook. p. 1080. Soyinfo Center,, Archived at Google Books. Retrieved September 1, 2019.
  19. «LIU Post U.S. News & World Report». Վերցված է September 1, 2019-ին.

Հետագա ընթերցանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Charles Dudley Eaves and Cecil Allen Hutchinson, Post City, Texas: C.W. Post's Colonizing Activities in West Texas. Austin: Texas State Historical Association, 1952.
  • Nettie Letich Major, C.W. Post: The Hour and the Man: A Biography with Genealogical Supplement. Washington: Judd and Detweiler, 1963.
  • Jan Reid, "C.W. Post," Texas Monthly, March 1987.
  • Butler, Mary; Thornton, Frances; Ashley, Martin (1995), Walking the road to Wellville: C.W. Post and the Postum Cereal Company, Battle Creek, Mich.: Heritage Publications, OCLC 34222587
  • Rubin Stuart, Nancy (1995). American Empress: The Life and Times of Marjorie Merriweather Post. New York: Villard. ISBN 0-679-41347-2.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]