Չարլզ Մեժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Մեժեր
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 12, 1970(1970-08-12) (53 տարեկան)
ԾննդավայրՍոմերսեթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Նոր Զելանդիա և  Ավստրալիա
ԿրթությունԴրամատիկ արվեստի ազգային ինստիտուտ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
 Charles Mesure Վիքիպահեստում

Չարլզ Ուիլյամ Դեյվիդ Մեժեր (անգլ.՝ Charles William David Mesure, օգոստոսի 12, 1970(1970-08-12), Սոմերսեթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, հայտնի է «Այցելուները» և «Հուսահատ տնտեսուհիները» հեռուստասերիալներում խաղացած դերերով։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգ տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Ավստրալիա և մեծացել է Սիդնեյում։ 1987 թվականին ավարտել է Նյուինգտոնի քոլեջը, այնուհետև ուսումը շարունակել է Ավստրալիայի Դրամատիկական արվեստի ազգային ինստիտուտում, որն ավարտել է 1995 թվականին՝ կատարողական արվեստի ոլորտի բակալավրի աստիճանով[1]։ Նույն թվականին տեղափոխվել է Նոր Զելանդիա, որտեղ էլ սկսել է դերասանական կարիերան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեժերը սկսել է կարիերան մասնակցելով նորզելանդական «Սիրելի քաղաք» սերիալում, որտեղ նկարահանվել է 1996-1998 թվականներին։ 1998 թվականին առաջադրվել է Նոր Զելանդիայի հեռուստատեսային մրցանակին՝ «Փողոցային իրավունքներ» սերիալում իր դերի համար[2]։

Մեժերը 2004 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և սկսել է հանդես գալ կինոյում ու հեռուստատեսությունում։ Նա խաղացել է այնպիսի սերիալներում ինչպիսիք են «Կորուսյալները», «Ոսկորներ», «Ուրվականների հետ խոսողը» և «Լաս Վեգաս»։ 2005-2007 թվականներին նկարահանվել է նաև «Ջորդանի հետաքննությունը» սերիալում։ Մեժերը վերադարձել է Նոր Զելանդիա, որտեղ նկարահանվել է երկու կարճ սերիալներում՝ «Ֆորտունա» (2009) և «Սա իմ կյանքը չէ» (2010)։ Նա վերադարձել է ԱՄՆ, որտեղ նկարահանվել է «Այցելուները» (2010-2011) սերիալում, այնուհետև հրավիրվել է «Հուսահատ տնտեսուհիները» (2011-2012) սերիալի ութերորդ և վերջին եթերաշրջան՝ հիմնական դերով, որտեղ կատարել է Բեն Ֆոլկների դերը, կապալառու, որը սիրավեպ է սկսել Ռենե Փերիի հետ (Վանեսա Ուիլյամս)[3]։ 2014-2018 թվականներին նկարահանվել է «Once Upon a Time» սերիալի հինգ էպիզոդում՝ ծովահեն Սև Մորուքի դերում[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ռուսերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2015—2017 Կախարդները The Magicians Գազան (Մարտին Չաթվին)
2014—2018 Մի անգամ հեքիաթում Once Upon a Time Կապիտան Սև Մորուք
2014 Մենտալիզմ The Mentalist Էդվին Մեկկեյ/Edwin MacKaye 6-րդ եթերաշրջան էպիզոդ 16
2013 Սև նշան Burn Notice Ջեկ Ֆրեյկս
2013 34-րդ գումարտակ The 34th Battalion սերժանտ Ջեյմս Բրյուս / Sergeant James Bruce
2013 Մարփլ։ Կարիբյան Հանելուկ Marple: A Caribbean Mystery Գրեգ ԴայսոնГрег / Greg Dyson
2011—2012 Հուսահատ տնտեսուհիները Desperate Housewives Բեն Ֆոլկներ / Ben Faulkner
2010—2011 Այցելուները V Կայլ Խոբս / Kyle Hobbes
2010 Սա իմ կյանքը չէ This Is Not My Life Ալեք Ռոս / Alec Ross
2009—2010 Անպարկեշտ հաջողություն Outrageous Fortune Դ․Ս․ Զեյն Ժերար / D.S. Zane Gerard
2007 Լաս Վեգաս Las Vegas Պոլ Գրանտ / Paul Grant
2007 Ուրվականների հետ խոսողը Ghost Whisperer Սուրհանդակ / The Messenger
2005—2007 Ջորդանի հետաքննությունը Crossing Jordan Ջ․ Դ․ Պոլլակ / J.D. Pollack
2006 Դետեկտիվ Ռաշ Cold Case Տոմ ՄաքՔրի / Tom McCree
2006 Ոսկորներ Bones Փիթ Սանդերս / Pete Sanders
2005 Առանց հետք Without a Trace Էմիլ Դորնվալդ / Emil Dornvald
2005 Շիկահերը գրախանութում Stacked էդի / Eddie
2005 Բուգիմեն Boogeyman հայր Տիմա / Tim's Father
2005 Կորուսյալները Lost Բրայան / Bryan
2005 Briar & Graves հայր Բրիար / Father Malachi Briar
2003 Կաշի և ոսկոր Skin & Bone Քլին / Clean
2000—2003 Պաշտպան Street Legal Կիս Վան Դամ / Kees Van Dam
1997—2001 Զենան՝ զինվորների թագուհի Xena: Warrior Princess Արխանգել Միխայիլ / Archangel Michael
1998—1999 Հերակլեսի զարմանահրաշ արկածները Hercules: The Legendary Journeys Արխանգել Միխայիլ / Archangel Michael
1996—1998 Քաղաքային կյանք City Life Ռայան Ուոթերս / Ryan Waters
1997 Դուգան Duggan Բիլի Ջեմիսոն / Billy Jamieson
1995 Հայելի, հայելի 2 Mirror, Mirror II

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database. «Biography for Charles Mesure». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  2. «Awards for Charles Mesure». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  3. «Desperate Housewives»: «V»'s Charles Mesure Joins as Series Regular, Hollywood Reporter, 8 July 2011
  4. Angeles, Leena Tailor in Los (2014 թ․ փետրվարի 18). «Kiwi actor Charles Mesure joins Once Upon a Time». NZ Herald. 1170-0777. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Մեժեր» հոդվածին։