Մենտալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Մտքի ընթերցման» սեանս, թատերական աֆիշա, 1900 թվական

Մենտալիզմ (անգլ.՝ Mentalism, հոգեբանական փորձարկումների վարպետություն), կատարողական արվեստի տեսակ, հոգեբանական փորձարկումների, փորձերի և «էքստրասենսոր» ունակությունների, ինչպես օրինակ հեռազգացության, պայծառատեսության, տելեկինեզի, ինչպես նաև հիշողության բացառիկ կարողությունների և արագ հաշվարկման հանրային ցուցադրությունն է[1]։ Մենտալիզմին կարող ենք դասել նաև հիպնոսը, որպես բեմական արվեստ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենտալիզմը երկար պատմություն ունի։ Մոգերը, կախարդնեը և հրաշագործները, մարգարեները և գուշակները հայտնի են անտիկ ժամանակներից, նրանց մասին տեղեկությունները պահպանվել են մեզ հասած հին հունական և հին հռոմեական տեքստերում, Հին Կտակարանում և բազում այլ պատմական աղբյուրներում։ Որպես արվեստի տեսակ մենտալիզմը զարգացավ 19-րդ դարում՝ հասարակության մեջ սպիրիտիզմի և ոգեմիջնորդության հանդեպ հետաքրքրության առաջացման հետ կապված։

Կատարողական մոտեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենտալիզմն օգտագործում է իլյուզիոնիզմի այլ տեսակների նման սկզբունքներ և հնարքներ։ Կատարողներից (միստիֆիկատորները) ոմանք հայտարարում են, որ իրականում էքստրասենսոր ունակություններ ունեն (Վոլֆ Մեսսինգ, Ուրի Գելլեր), մյուսները պնդում են, որ նրանց կատարումների մեջ ոչ մի գերբնական երևույթ չկա (Դերրեն Բրաուն), որ նրանց համարներում կիրառվում են գիտության նվաճումները և մարդկային գիտակցության և ֆիզիոլոգիայի մասին ունեցած գիտելիքները։

Որոշ մենտալիստներ տարանջատում են իրենց արվեստը բեմական մոգության մյուս բոլոր տեսակներից, սակայն բազում ելույթներում համադրվում են ինչպես հոգեբանական փորձարկումների, այնպես՝ իլյուզիայի տարրեր։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 թվականին ԱՄՆ-ում նկարահանվեց «Մենտալիստը» սերիալը, որտեղ պատմվում է CBI խորհրդատուի՝ Պատրիկ Ջեյնի և այն մասին, թե ինչպես է նա օգնում հետաքննել սպանությունների մասին գործերը։
  • Shpongle “Nothing Lasts...” նախագծի 3-րդ ստուդիական ալբոմի 13-րդ կատարումն ունի “Mentalism” անվանումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կրեսկին։ Մենտալիստ
  • Սայմոն Ուինտրոպ։ Մենտալիստ
  • Theodore Annemann: Practical Mental Effects
  • Theodore Annemann: Practical Mental Magic
  • Banachek: Psychological Subtleties 1-3
  • Borodin: Final Curtain
  • Tony Corinda: 13 Steps To Mentalism
  • Erich Juhn: Leben und Taten des Hellsehers Henryk Magnus
  • Devin Knight: The Blindfolded Car
  • The Amazing Kreskin: Kreskin’s Fun Way to Mind Expansion: Mental Techniques You Can Master
  • Wilfried Kugel: Hanussen
  • Peter Lamont: The First Psychic
  • Ted Lesley: Mental Mind Up
  • Utz Napierala: Geistes-Blitze
  • Perkeo, Geheimnisse der Parapsychologie
  • Perkeo, Im Bannkreis der Psychometrie
  • James Randi: Conjuring, The Truth of Uri Geller
  • Wonder Man Fred: Semi Mental Journey
  • Ian Rowland: The Full Fact Book of Cold Reading

Մենտալիստների համայնքներ և հավաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]