Jump to content

Չառլի Սենիոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չառլի Սենիոր
Ծնվել էնոյեմբերի 20, 2001(2001-11-20)[1] (23 տարեկան)
ԾննդավայրԲրեդֆորդ, Արևմտյան Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Ավստրալիա
Մասնագիտությունբռնցքամարտիկ
 Charlie Senior Վիքիպահեստում

Չառլի Սենիոր (անգլ.՝ Charlie Senior; նոյեմբերի 20, 2001(2001-11-20)[1], Բրեդֆորդ, Արևմտյան Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ավստրալիացի սիրողական բռնցքամարտիկ, որը հանդես է գալիս միջին քաշային կարգում։ Ավստրալիայի բռնցքամարտի հավաքականի անդամ, Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Խաղաղօվկիանոսյան խաղերի չեմպիոն (2023), Ավստրալիայի կրկնակի չեմպիոն (2022, 2023), Ավստրալիայի եռակի երիտասարդների չեմպիոն (2015-2017), սիրողական միջազգային և հանրապետական մրցաշարերի բազմակի հաղթող և մրցանակակիր։

Ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 20-ին Արևմտյան Յորքշիրում՝ Բրեդֆորդում: Երկու տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Փերթ։ Մանկության տարիներին պարել է, մինչև 11 տարեկանում որոշել է գնալ պարասրահի հարևանությամբ գտնվող բռնցքամարտի մարզասրահ[2]։

Սիրողական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցական տարիներին մի քանի անգամ հաղթել է Արևմտյան Ավստրալիա նահանգի առաջնությունում և ազգային երիտասարդական առաջնությունում։ 2019 թվականին, հաղթելով Օրիոն Բրաունին, ընդգրկվել է ազգային հավաքականում՝ Ամմանում կայանալիք օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարի համար[3]։ Այնտեղ 1/16 եզրափակիչում պարտվել է վիետնամցի Նգուեն Վան Դոնգոյին[4]։ 2022 թվականին հավաքականի հետ մեկնել է Բիրմինգհեմ ՝ Համագործակցության խաղերին[5]։ Առաջին փուլում հաղթել է Նաուրուի ներկայացուցիչ Քրիստոն Ամրամին, բայց հաջորդ փուլում մրցավարների որոշմամբ պարտվել է կանադացի Քեոմա-Ալի ալ-Ահմադիեխին[6]։

2023 թվականի օգոստոսի 12-ին հաղթել է Իթան Համիդին և որակավորվել Հոնիարայում Խաղաղօվկիանոսյան խաղերում մասնակցելու համար: Մրցաշարում նա հասել է եզրափակիչ, որտեղ միաձայն որոշմամբ հաղթել է Պապուա Նոր Գվինեայի ներկայացուցիչ Ալան Օայկեին և ստացել օլիմպիական արտոնագիր[7]։ Օլիմպիական խաղերի առաջին փուլում հանդիպել է բելգիացի Վասիլ Ուստուրոյի հետ, որին հաղթել է բաժանված որոշմամբ (4:1)[8][9]։ Քառորդ եզրափակիչում նույնպես մրցավարների առանձին որոշմամբ հաղթել է գործող արծաթե օլիմպիական մրցանակակիր, ֆիլիպինցի Կառլո Պաալամին: Սենիորը տոնել է կիսաեզրափակիչ դուրս գալը՝ ռինգի մեջտեղում ետ սալտո կատարելով[10]։ Կիսաեզրափակիչ մենամարտում նա միաձայն որոշմամբ պարտվել է աշխարհի գործող չեմպիոն Աբդումալիկ Խալոկովին[11]։ Սենյորը Խալոկովի հետ արդեն հանդիպել էր Տաշքենդում, որտեղ նույնպես պարտվել էր նրան[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.nbcolympics.com/athletes/charlie-senior-2081928
  2. «Charlie Senior». Australian Olympic Committee (ավստրալիական անգլերեն). 2024-03-15. Վերցված է 2024-07-28-ին.
  3. «Charlie Senior - Boxing athlete representing Australia». PlaySport (անգլերեն). Վերցված է 2024-07-28-ին.
  4. Nguyễn Văn Đương — tay đấm 'máu điên cuồng. VnExpress.
  5. «History-making women and male debutants punch their tickets onto Birmingham boxing team | Commonwealth Games Australia». commonwealthgames.com.au (ավստրալիական անգլերեն). 2022-04-25. Վերցված է 2024-07-28-ին.
  6. «Birmingham 2022 Results». results.birmingham2022.com (անգլերեն). Վերցված է 2024-07-28-ին.
  7. «Allan Oaike vs. Charlie Senior, 2023 Pacific Games | Boxing Bout». Tapology (անգլերեն). Վերցված է 2024-07-28-ին.
  8. Olympics (2024-07-31). «🇦🇺 Charlie Senior vs. Vasile Usturoi 🇧🇪 | Men's Boxing 57kg | #Paris2024 Highlights». Վերցված է 2024-08-01-ին.
  9. Vasile Usturoi vs Charlie Senior
  10. «Aussie's spectacular celebration after clinching boxing medal». Nine (անգլերեն). 2024-08-03. Վերցված է 2024-08-05-ին.
  11. PARIS 2024 BOXING: AUSTRALIA’S CHARLIE SENIOR AND KYRGYZSTAN’S JAVIER IBANEZ DIAZ WIN BRONZE MEDALS AT 57KG
  12. «England-born Charlie Senior pays tribute to late grandfather after bronze win». www.shropshirestar.com (անգլերեն). 2024-08-08. Վերցված է 2024-08-09-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]