Չանո Պոսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չանո Պոսո
Ծնվել էհունվարի 7, 1915(1915-01-07)[1][2]
Հավանա, Կուբա[3][4][5]
ԵրկիրFlag of Cuba.svg Կուբա
Մահացել էդեկտեմբերի 2, 1948(1948-12-02)[1][2] (33 տարեկանում)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]
Ժանրերlatin jazz?[7][8][9]
Մասնագիտությունկոմպոզիտոր, ջազ երաժիշտ, percussionist, երգիչ և հեղինակ-կոմպոզիտոր
Գործիքներհարվածային գործիք

Չա՛նո Պո՛սո (իսպ.՝ Chano Pozo, ամբողջական անունը՝ Լուչանո Պոսո Գոնսալես (իսպ.՝ Luciano Pozo Gonzáles), 1915 թվական, հունվարի 7 - 1948 թվական դեկտեմբերի 2, Նյու Յորք, ԱՄՆ), կուբացի հարվածային երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր, լատինամերիկյան ջազի աստղ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է աղքատ ընտանիքում, մեծացել է Հավանայի հանցագործ թաղամասերից մեկում։ Վաղ տարիքից աշխատել է կոշիկ փայլեցնող (ինչպես և իր հայրը), թերթավաճառ, եղել է վարորդ։ Լինելով սանտերիայի՝ աֆրոկուբական սինկրետիկ կրոնի գիտակ, որի արարողություններն ուղեկցվում էին թմբուկներին զարկերով՝ Պոսոն վարպետորեն տիրապետում էր հարվածային գործիքների։ Սկսում է հորինել և կատարել երաժշտություն։ 1938 թ., երբ Կուբայում ռասայական խտրականություն կար սևամորթ արտիստների հանդեպ, սկսում է հանդես գալ հասարակության լայն շրջանակներում։ Նրա կազմավորած երաժշտական «Լա կոմպարսա դե լոս դանդիս» (La Comparsa de los Dandys) խումբը 1940 թ. հաջողությամբ ելույթ է ունենում Սանտյագո դե Կուբայի կառնավալին։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանվել է Նյու Յորքի Հարլեմ մասի բարերից մեկում հավանաբար մարիխուանայի որակի հետ կապված վեճի պատճառով, որը գնել էր Պոսոն էր իրեն սպանողից։ Թաղվել է Հավանայի Կոլումբոսի գերեզմանոցում։

Հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտի մասին նկարահանվել են «Չանո Պոսոյին փնտրելիս» (1987)[10] և «Չանո Պոսո, սև լեգենդ»[11] վավերագրական ֆիլմերը (2007)։

Չանո Պոսոն եղել է Բեբո Վալդեսին նվիրված «Չիկոն և Ռիտան» մուլտիպլիկացիոն ֆիլմի հերոսներից մեկը (2010)։ Ֆիլմում պատկերված է Պոսոյի սպանությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]